Մայիսի 28-ին հայ ժողովուրդը նշում է Առաջին Հանրապետության օրը
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին և կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը և Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ցանկությունը: