ՔԿ-ից 590 հազար դոլար հափշտակողը նախարարի կուրսեցի՞ն է․ «Իրավունք»
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
«Իրավունք» թերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեից մամուլին փոխանցված տեղեկությունների համաձայն` Քննչական կոմիտեից 590 հազար դոլարի հափշտակության գործով կալանավորվել է Հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Գոռ Թադեւոսյանը եւ եւս մեկ անձ։
Ըստ Արդարադատության նախարարությունում շրջանառվող շշուկների` ձերբակալվածներից մեկը նախարար Սրբուհի Գալյանի կուրսեցին է եւ համարվում է նրա կադրը: