Կվադրոցիկլի վթարից տուժածներից մեկը դեռ հիվանդանոցում է, վիճակը կայուն է. ԱՆ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում կվադրոցիկլի վթարի արդյունքում տուժածներից մեկը դեռ հիվանդանոցում է, վիճակը կայուն է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից։
«Նա ունեցել է պոլիտրավմաներ, հետազոտությունները դեռ շարունակվում են, կյանքին սպառնացող վտանգ չկա»,-ասացին նախարարությունից։
ԱՆ–ից հայտնեցին, որ վթարի հետևանքով մյուս տուժածը դուրս էր գրվել հիվանդանոցից հենց վթարի օրը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 24-ին Ծաղկաձորում կվադրոցիկլ է վթարի ենթարկվել, կա 2 զոհ, 2 տուժած։ Վթարի զոհ են դարձել 2009 թվականին ծնված 2 աղջիկներ։ Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։
Ներկայում միջնորդություն է նախապատրաստվում կվադրոցիկլի վարորդին կալանավորելու համար։