«Մայր Հայաստան»-ը հաղթել է քաղաքապետարանի դեմ ներկայացրած դատական գործը
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Հարգելի երեւանցիներ,
Ինչպես արդեն տեղյակ եք, մենք հաղթել ենք քաղաքապետարանի դեմ մեր ներկայացրած դատական գործը՝ 2024թ. կայանատեղիների սակագների ապօրինի բարձրացման վերաբերյալ։ Սակայն քաղաքային իշխանությունը, իր սխալը ընդունելու եւ անպատասխանատու որոշման հետեւանքները կրելու փոխարեն, փորձում է օգտագործել օրենքի տեխնիկական հնարավորությունները՝ բողոքարկելով դատարանի որոշումը եւ պարզապես հետաձգելով դրա իրավական ուժ ստանալը։
Ինչպես գիտեք, մենք նույն հարցով դիմել էինք դատարան նաեւ 2025 թվականի սակագների ապօրինի բարձրացման վերաբերյալ։ Եվ այսօր մեծ ուրախությամբ եւ հպարտությամբ հայտարարում ենք, որ մենք նաեւ այդ գործով ենք հաղթանակ տարել։ Դատարանը հաստատել է՝ 2025 թվականի սակագների բարձրացումն անվավեր է և ոչ իրավազոր:
Վահե Գրիգորյան հզոր ես, ընկեր ջա՜ն:
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից