Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

«Փորձանք» է կախվել Վաղարշապատի գլխին. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Ջեբրայիլն ազատագրած Մեխակ Մեխակյանի որդուն՝ Արգիշտի Մեխակյանին, ՔՊ-ն փորձելու է Էջմիածնի քաղաքապետ դարձնել։ Իշխանությունը մտադիր է երկրորդ անգամ խոշորացնել Վաղարշապատ համայնքը՝ միավորելով Խոյ համայնքի հետ։ Փաշինյանին հավատացրել են, որ 3 տարի Խոյ համայնքը կառավարած Մեխակյանն իր ընտրողների շնորհիվ կկարողանա հաղթել Վաղարշապատի ընտրություններում։ 

ՔՊ-ում միամտաբար կարծում են, թե Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը շարունակում է վայելել հորից «ժառանգած» վարկանիշը եւ այնքան «բոմբ» թեկնածու է, որ Էջմիածնում իրավիճակ կփոխի, եւ իրենք Փարաքարի ու Գյումրու դիմաց ռեւանշ կվերցնեն Էջմիածնում, նաեւ` Վանաձորում։ Ընդ որում, երկու համայնքում էլ ուզում են մարզպետներին առաջադրել: Սակայն իրականությունն ու Մեխակյանի մասին համայնքի բնակիչների ընկալումներն այլ են։ Մինչ որոշ ՔՊ-ականներ Արցախի կորստից հետո խզեցին կապն իշխանության հետ, Մեխակյանը վայր դրեց մանդատն ու 12 օր անց նշանակվեց Արմավիրի մարզպետի տեղակալ, ապա ՔՊ-ով ընտրվեց Խոյ համայնքի ղեկավար, իսկ 2024 թ․ դեկտեմբերի 5-ից մինչ օրս Արմավիրի մարզպետն է։ 

Եվ քանի որ Վաղարշապատում ՔՊ-ականները թեկնածու չունեն, իսկ Դիանա Գասպարյանի «պաշտոնանկությունից» հետո ՔՊ-ն համայնքում խեղճացել է, վարկանիշ էլ չունի, համայնքում հեղինակություն ունեցող քչերն են ցանկանում ՔՊ-ի հետ համագործակցել։ Ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սեւակ Խաչատրյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում շեշտում է՝ էջմիածինցիները դեմ են խոշորացմանը։ «2021թ․ Վաղարշապատը խոշորացավ Ոսկեհատի հետ, եթե Խոյն էլ միացնելու կարիք կար, եւ եթե քաղաքական չէ այս ամենը, ՔՊ-ն իր աթոռի համար չի անում, այն ժամանակ ինչո՞ւ չարեցին, այլ հիմա են որոշել։ Ես դեմ եմ Էջմիածնի խոշորացմանը, դեմ են նաեւ շատերը։ Սա բացառիկ քաղաք է՝ որպես հոգեւոր կենտրոն, եւ պետք է նայել այլ աչքով»,- ասաց Խաչատրյանը։ 

Դիանա Գասպարյանի հեռանալուց հետո համայնքը ժամանակավորապես կառավարում է նրա տեղակալը՝ Արսեն Պետրոսյանը, որը դպրոցն ավարտելուց հետո որեւէ տեղ չի սովորել, բարձրագույն կրթություն չունի, իսկ դա պարտադիր է համայնքապետ առաջադրվելու համար։ Նա կշարունակի համայնքի կառավարումը մինչեւ ընտրություններ, ենթադրաբար՝ մինչեւ հոկտեմբեր։ Ավագանու այս կազմից ՔՊ-ն չի կարող համայնքապետ ընտրել, թերեւս վստահ չէ իր թիմակիցների վրա, որ ընդդիմադիր մեկին չեն տա իրենց ձայները։ Ավագանու անդամներից մեկն էլ Դիանա Գասպարյանի ամուսինն է՝ կրիմինալ պատմություններով հայտնի Արամայիս Միրզոյանը, որի օրերն էլ են հաշված` ընկերը մարդասպանության գործով հետապնդվում է, ինքն առայժմ որպես վկա է անցնում։ 

«Ե՛ւ վստահ չեն իրենց ավագանու վրա, ե՛ւ ավագանիում չունեն քաղաքապետի թեկնածու։ Չի բացառվում, որ ընտրություն են անցկացնում, որ ստուգեն Փաշինյանի վարկանիշը Վաղարշապատում»,- նշեց Սեւակ Խաչատրյանը։ Նա ասում է, որ որոշ հավաստի լուրերի համաձայն՝ որոշել են Խոյ համայնքն իր 17 գյուղերով միացնել Վաղարշապատ համայնքին եւ արդեն նոր, խոշորացված համայնքը տանել ընտրության: 

Վաղարշապատում հարմար թեկնածու չունենալու բացը որոշել են կոմպենսացնել համայնքի խոշորացմամբ` Խոյ համայնքից թեկնածուի առաջադրմամբ: «Վստահ եմ՝ էջմիածինցին թույլ չի տալու այս կամայականությունը, եւ սա միայն էջմիածինցու խնդիրը չէ, սա համատարած խնդիր կդառնա: Եթե ժամանակին չկանխվի, մի գեղեցիկ օր կորոշեն, որ իրենց սրտի թեկնածուն, օրինակ, Մարտունուց կամ Իջեւանից է, եւ սույն տրամաբանությամբ պիտի խոշորացվեն այդ համայնքների հետ»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Դիանա Գասպարյանը մայիսի 16-ին դիմում է գրել եւ հեռացել քաղաքապետի պաշտոնից։ Նա իր 7-ամյա պաշտոնավարման ընթացքում շարունակ հայտնվել է կոռուպցիոն սկանդալների մեջ, իսկ ամուսինը՝ քրեական պատմությունների։ Դիանա Գասպարյանի եւ ամուսնու ընտանիքի հետ կապված՝ Հակակոռուպցիոն կոմիտեում վարույթ կա նախաձեռնված: Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է արել, ձեռք է բերել համայնքային հողատարածք եւ, չսպասելով թույլտվություններ ստանալուն, հողային եւ բետոնացման աշխատանքներ է կատարել: Վերջերս Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում սպանվել էր Էջմիածնի բնակիչ Արթուր Պարոնյանը, ըստ իրավապահների՝ կա կասկածյալ, նա Միրզոյանի ընկերն է՝ Վաղարշապատում հայտնի Ճապը, որ փախուստի մեջ է: Հարուցվել է քրեական վարույթ, սպանություն կատարող անձին դեռեւս չեն հայտնաբերել: Դիանա Գասպարյանի հետ կապված՝ Հակակոռուպցիոն հանձնաժողովը եւս վարույթ է իրականացրել եւ տուգանել` եկամուտների հայտարարագրման խախտումների հետ կապված: Իսկ մոտ 10 օր առաջ ՔՊ վարչությունում լսել են Գասպարյանի զեկույցը եւ խիստ քննադատության ենթարկել, որից հետո էլ նա հայտարարեց, որ հեռանում է` ուզում է իր ընտանիքով զբաղվել, եւ թողեց պաշտոնը, որը զբաղեցնում էր՝ սկսած 2018 թվականից»:

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>