Թրամփն ու Պուտինը հեռախոսով զրուցել են ավելի քան 2 ժամ
Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ աշխատել ապագա խաղաղության պայմանագրի վերաբերյալ հուշագրի վրա, որը կարող է ներառել հրադադարի և հակամարտության կարգավորման սկզբունքների հարցեր։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ 2 ժամից ավելի տևած հեռախոսազրույցից հետո։
TASS-ն ամփոփել է Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների առաջնորդների միջև զրույցի հիմնական կետերը։
*Զրույցի ընթացքում Թրամփը արտահայտել է իր դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ։
*Ուկրաինայի հետ հրադադարը հնարավոր է համապատասխան համաձայնությունների հասնելուց հետո, ասել է Պուտինը։
*Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հուշագիրը կարող է ներառել հրադադարի և կարգավորման սկզբունքների հարցեր, նշել է Ռուսաստանի նախագահը։
*Ռուսաստանը և Ուկրաինան պետք է գտնեն փոխզիջումներ, որոնք կբավարարեն երկու կողմերին էլ։
*Ստամբուլում շփումների վերսկսումը ցույց է տալիս, որ կողմերը «ընդհանուր առմամբ ճիշտ ուղու վրա են», — ընդգծել է Պուտինը։
*Պուտինը բարձր է գնահատել Թրամփի հետ զրույցը` այն անվանելով կառուցողական:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և պետության ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը ավելի ուշ կխոսեն հեռախոսազրույցի մանրամասների մասին։