Հայաստանում գործում է ընտրովի արդարադատություն
2004-ին այրվեց Նիկոլ Փաշինյանի մեքենան։ Նա հայտնի էր որպես լրագրության ոլորտում կաշառք վերցնող՝ գրելով նրանց դեմ, ովքեր չէին վճարում ու լռելով վճարողների մասին։ Դեպքը ներկայացվեց որպես քաղաքական հարձակում, սակայն դա, ամենայն հավանականությամբ, իր իսկ կեղտոտ մեթոդների հետեւանքն էր։
Ըստ լուրերի՝ այդ միջադեպից հետո նա մեծ փոխհատուցում է ստացել, ինչը լիովին հավատալի է՝ հաշվի առնելով, որ նրան միշտ հնարավոր է առնել ճիշտ չափի գումարով։ Մի քանի շաբաթ առաջ այրվեց մեր թիմակից Գևորգ Ստեփանյանի ընտանիքի մեքենան՝ տան դիմաց՝ գիշերը, երբ երեխաներն ու կինը տանը քնած էին։ Սա լուրջ սթրես է հատկապես երեխաների համար։ Դեպքը մինչ օրս չի բացահայտվել։ Այս ամենը կրկին ապացուցում է՝ Հայաստանում գործում է ընտրովի արդարադատություն։ Եթե նման բան տեղի ունենար իշխող ուժի անդամի հետ, վաղուց բացահայտված ու լայնորեն լուսաբանված կլիներ։ Իսկ ընդդիմադիրների դեպքերում՝ կա՛մ լռություն, կա՛մ մեղավոր են ներկայացվում հենց իրենք։ Խորհուրդ եմ տալիս ուժայիններին զգուշությամբ մոտենալ իրենց հաջորդ քայլին․ մենք ուշադիր հետևում ենք ձեր յուրաքանչյուր շարժմանը։
Մենք լավ գիտենք ձեր սովորությունը՝ մեկ-երկու ամսով կալանավորել ձերոնց, հետո բաց թողնել՝ պատճառաբանելով, թե բա ապացույց չկա։ Եթե այս հանցագործության համար ոչ ոք պատասխանատվություն չկրի և հանրությանը չներկայացվի լիարժեք ու թափանցիկ տեղեկատվություն, ապա հանցագործության պատասխանատվությունը մնալու է իշխող ուժի և նրա անարդար արդարադատական համակարգի վրա։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից