Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ինչ խնդիր է լուծում արծրունյան պրոպագանդան

44-oրյա պատերազմի ամբողջ ընթացքում պաշտոնական ստի դեմքն ու ձայնը դարձած Արծրուն Հովհաննիսյանը նոր հանձնարարական է ստացել: Այս անգամ նա Հանրայինի եթերից, ըստ էության, նացիստական թեզեր է քարոզում՝ հայ ժողովրդին փորձելով համոզել, թե Ստալինգրադի ճակատամարտում գերմանացիների պարտությունը կանխել է Միացյալ պատմական Հայաստանի ստեղծումը:

Մայիսի 9-ին պետական հեռուստաալիքի եթերից Հովհաննիսյանն ասել էր, թե Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ կապված՝ Հայաստանի համար «ամենածանր միֆերից մեկը Ստալինգրադի ճակատամարտով իբր Հայաստանի փրկությունն էր թուրքական ներխուժումից»։ Ըստ նրա, Գերմանիան ունեցել է ծրագիր` «օպերացիա Գերտրուդա», որը ենթադրում էր, որ Գերմանիան Ստալինգրադից հետո պետք է վերցնի Կովկասը, ապա գրավի Թուրքիան, որն էլ ենթադրելու էր Միացյալ պատմական Հայաստանի ստեղծում։ Հանրայինի մեկ այլ տաղավարից, քննարկման ձևաչափով հաղորդման ընթացքում, հաղորդավարը պնդում է անում, թե «հայերը չէին ցանկանում կռվել» Հայրենական մեծ պատերազմում:

Լրագրողն ասում է, թե «ռուսները խորհրդային պատմության մեջ դա անվանում էին Հայրենական պատերազմ, բայց մարդիկ չէին ուզում կռվել», ու հարցնում է, թե արդյո՞ք գաղափարը հայրենիքի պաշտպանությունն էր: Պետական հեռուստաալիքից տարվող այս քարոզչությունը քաղաքագետ, «Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանին հիշեցնում է նույն քայլերը, որոնք արդեն իրականացվել են մերձբալթյան երկրներում, Ուկրաինայում, Վրաստանում:

«Սա աշխարհաքաղաքական նպատակ ունի, ու ամեն ինչ առավել քան պարզ է՝ ով գրում է պատմությունը, նա էլ արդարն ու հաղթողն է: Հայաստանում փորձում են անել այն, ինչը ժամանակին արել են մերձբալթյան երկրներում, Ուկրաինայում, Վրաստանում: Ամբողջությամբ նույն քայլերն են, նույն քարոզչությունն է»,-«Հրապարակ»-ին ասում է Ստեփան Դանիելյանը՝ շեշտելով, որ 2018-ի «հեղափոխությունն» էլ նույն տեխնոլոգիաներով էր իրականացվում, ինչն արվել էր Ուկրաինայում, Վրաստանում և Արևելյան Եվրոպայում:

«Պետք է Սովետական Միությունը, որի ժառանգորդն է Ռուսաստանը, ներկայացնել որպես ագրեսոր պետություն, դրա համար նաև փորձում են նույնականացնել Հիտլերին ու Ստալինին, իսկ հաղթանակի մեծ մասը վերագրել Արևմուտքին: Հաջորդ փուլում հայերը պետք է ներկայացվեն որպես Սովետական Միության զոհ: Դրա համար էլ են վաղուց գրանտներ տրամադրում ստալինյան զոհերի մասին ուսումնասիրությունների համար, որոնց նպատակն է՝ տպավորություն ստեղծել, թե հայերը որպես ժողովուրդ են տուժել Սովետական Միությունից: Սա է ծրագիրը, ինչը չի նշանակում, որ Սովետական Միությունում բռնաճնշումներ չեն եղել, իրականում եղել են, բայց դրանք ազգային հողի վրա չեն իրականացվել, եթե չհաշվենք 2-րդ համաշխարհային պատերազմից հետո չեչենների, ինգուշների և Ղրիմի թաթարների տեղահանությունը: Հաջորդ փուլում պետք է բռնաճնշումները ներկայացնել որպես հայ ժողովրդի դեմ իրականացված ակտեր, ինչն արել են վերը նշված երկրներում»,-բացատրում է քաղաքագետը:

Ըստ մեր զրուցակցի, այս քարոզչության տարրերից մեկն էլ Հայոց ցեղասպանության հետ կապված կեղծ հարցադրումներն են, որոնք այս իշխանությունը փորձում է օրակարգ բերել: «Ցեղասպանության հարցն էլ պետք է վերաշարադրվի: Մեր ճանապարհը դեպի Եվրոպա՝ Թուրքիայով է անցնում, դրա համար պետք է ցեղասպանության հարցը վարկաբեկվի, այլասերվի, և այս ամենի համար կա հստակ պատրաստված թիմ: Հ1-ը հենց այդ գործով է զբաղված»:

Դանիելյանի խոսքով, այսօրինակ քարոզչության հետևանքը կարող է լինել Սյունիքի կորուստը, որը խանգարում է թյուրքական աշխարհի կայացմանը: «Թյուրքական աշխարհը պետք է կոնֆլիկտի մեջ մտնի Իրանի ու Ռուսաստանի հետ, իսկ մինչ այդ պետք է մկաններ աճեցնի: Այդ քարոզչության նպատակն աշխարհաքաղաքական է, և քարոզիչները հենց այդ գործով են զբաղված»,-եզրափակում է Դանիելյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>