Հրդեհ՝ «Ռիո մոլ»-ի տանիքում
Դիտել նաև
Մայիսի 9-ին, ժամը 16։03-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Ռիո մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքից ծուխ է նկատվում։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է օդափոխման համակարգի հատվածի արտաքին երեսպատումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:

