Հովիկ Աղազարյանի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի վստահելի աղբյուրների փոխանցմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն մոտ օրերս կավարտի ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը և կուղարկի դատարան։ Գործի առանցքում խախտված ընթացակարգեր, խիստ պահանջված անասուններ և… 300 հազար դոլար կանխիկ կաշառքն է «անհնազանդության» դիմաց։
Համաձայն ցուցմունքների՝ Աղազարյանը պատրաստակամ է եղել «օգնելու», որ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանվեն մանր եղջերավոր անասուններ՝ շրջանցելով պետական վերահսկողության և օրենքի սահմանած քայլերը։ Բայց, ինչպես հասկանում ենք, պետության սահմանները հեշտ չեն բացվում նույնիսկ պատգամավորական մանդատով։ Այս գործով արդեն մի քանի մեղադրյալներ հայտնվել են դատարանի առջև: Ի վերջո, պարզվում է, մանր եղջերավորները ավելի լայն ճանապարհ են անցնում` քան երբեմն խիղճն ու օրինականությունը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում