ՍԱՏՄ նախկին ղեկավարին ձերբակալեցին
Դիտել նաև
Ձերբակալել են Սմբատ Լպուտյանին
Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն ազատ են. կիրառվեց վարչական հսկողություն
Խուզարկություններ Երեւանի 20 հասցեներում․ 10 անձ ձերբակալվել է
Ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են
Երևանի N 143 մանկապարտեզի տնօրենը ձերբակալվել է կաշառքի ու հափշտակության մեղադրանքով
ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանին քիչ առաջ ձերբակալել են՝ յուրացումների քրեական վարույթի շրջանակներում։ Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին այս լուրն ու նշեցին, որ մանրամասներ կհայտնեն քիչ անց։ Panorama.am-ին ՍԱՏՄ մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը հայտնեց, որ ՍԱՏՄ աշխատակիցների ձերբակալության մասին ինքը տեղյակ չէ։
Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատեց օրեր առաջ՝ ապրիլի 30-ին։ «Հրապարակ»-ն ավելի վաղ գրել էր՝ Արմեն Դանիելյանի ազատման պատճառը կառույցում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված չարաշահումներ են, մասնավորապես` ծառայողական մեքենաների վառելիքի հետ կապված։

