Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Բոլորի ընդդիմությունը Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է
8
Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Սա սրբապղծություն է. գյումրեցիները վրդովված են Յոթ Վերք եկեղեցում կատարվողից (տեսանյութ) «Ազատությո՛ւն սրբազաններին». Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում ակցիա իրականացրեց (Տեսանյութ) 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Գյումրիի Յոթ Վերք եկեղեցին բռնազավթված է այս պահին. Տեր Հուսիկ (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Շուրջ 300 քրվարույթ Հայաստանում՝ ատելության խոսքի և բռնության քարոզի կոչերի համար. Փաշինյանի վրա հոդվածը չի տարածվում Ամեն օր՝ նոր հարձակում հայ մշակույթի, պատմության, հավատքի և մեր արժանապատվության դեմ. Արթուր Խաչիկյան Անվավեր, բայց գործող․ ինչու են վարորդները Երևանում «կարմիր գծերի» համար դեռ թանկ գին վճարում Մայր Աթոռը խստագույնս դատապարտում է Վրաստանը դե՞մ է, որ Ալիևը Փաշինյանին նախընտրական «նվերներ» բաժանի Սպայի մահվան դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ Քիչ առաջ բանդիտական հարձակում է տեղի ունեցել հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա. փաստաբան Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 13 կմ հյուսիս-արևելք Կարող է այդ 24-րդ մահը, Աստված մի արասցե, նաև լինի սրբազան հայրը․ Գառնիկ Դանիելյան Բոլորի ընդդիմությունը Փաշինյանը հրապարակել է Հայ Առաքելական եկեղեցին վերացնելու և փոխարենը թերևս «ՔՊ-ի եկեղեցական մասնաճյուղ» ձևավորելու իր պլանը Մի քանի հարյուր միլիոն՝ քաղաքը զարդարելու համար․ Արշակ Սարգսյան (տեսանյութ) Մոլոգարը լրջորեն է լծվել հայերի դավանափոխության գործին Արգելափակվել է «Hellobit» ֆինանսական բուրգի՝ hellobitamh.com դոմենային հասցեներով գործող կայքերի գործունեությունը. ՆԳՆ Արաբկիր վարչական շրջանի աշխատակիցները մեղադրվում են կաշառք ստանալու մեջ. նախաքննությունն ավարտվել է Նոյեմբերին մատակարարված գազի վերաբերյալ տեղեկատվությունը դեկտեմբերի 9-ից լինելու է բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների, փոստի սպասարկման կետերում Երբ ՀՀ-ում եկեղեցին ու եկեղեցականները hալածանքների են ենթարկվում, Անթիլիասը քաջությունն ունի ո՛չ ասելու․ Արամ Ա (տեսանյութ) Նիկոլը որոշել է վերջնականապես կապը խզել բանակության հետ Ալեքսանդրապոլյան դասեր․ արդյոք պատմությունը կրկնվո՞ւմ է Շիրակի թեմը վաղը հրավիրում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ Սուրբ և Անմահ Պատարագի Իրազեկում՝ դեկտեմբերի 30-ին աշխատող քաղաքացիների համար Հայաստանում Եկեղեցին և հոգևորականները հալածվում են, ո’չ ենք ասում այդ անարդարությանը. Արամ Ա Առաջարկում եմ Կառավարության և Ազգային ժողովի բոլոր նիստերը սկսել Տերունական աղոթքով… Նարեկ Մանթաշյան Նրանք այսօր իրենց հոգևոր մահկանացուն կնքեցին. Տեր Նշանը՝ «Յոթ Վերքում» պատարագին մասնակցած սրբազանների մասին (տեսանյութ) Եղբայրական հայ ժողովրդի հետ սգում ենք այս սարսափելի ողբերգության զոհերի հիշատակը. ՀՀ–ում ՌԴ դեսպանատուն Ուժայիններով Գյումրիի եկեղեցին գրավելը, արենդայով վերցված տիրադավներով պատարագը խորքային ծանր մտորումներ են առաջացնում․ Հովհաննիսյան Ամենափրկիչ եկեղեցին լեփ-լեցուն էր քաղաքացիներով. Արտաշես սարկավագ Աջապահյան Երուսաղեմի հայոց պատրիարքությունը խնդրում է վեհափառին Ազգային եկեղեցական ժողով հրավիրել Հայ Առաքելական եկեղեցու դեմ փաշինյանական իշխանությունների հալածանքների պատճառով եպիսկոպոսական ժողովն առժամանակ հետաձգվում է Յոթ Վերքում, չնայած տիրադավ ու ՔՊ-ական «եպիսկոպոսների» ջանքերին, շատ բարձր հնչեցվել են Գարեգին Երկրորդ կաթողիկոսի և Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները

Հազարավոր քաղաքացիներ կառավարության գործուն «աջակցությամբ» գտնվում են «աշխատանքից դեպի նպաստ» ճանապարհին. Թադևոս Ավետիսյան

Օրերս Ազգային ժողովում քննարկվում էր 2021-2026 թվականների Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցը։

Տրված խոստումների տոտալ ձախողումը ինր-որ կերպ կոծկելու, օբյեկտիվ իրավիճակն ու հասունացող սոցիալ-տնտեսական նոր խնդիրները խեղաթուրելու նպատակով օրվա իշխանության պատասխանատուները քննարկումը նորից տարան հանրության մոտ վաղուց արդեն չարչրքված «հներ և նորեր» ձևաչափով։ Նոր ասելիք և պարծենալու գրեթե բան չի մնացել, հետևաբար ընտրողաբար վերցված որոշ ցուցանիշներով փորձեցին համեմատվել նախորդ իշխանությունների հետ։ Այս մասին հոդված է հրապարակել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

«Իրականում Կառավարության ծրագրի 2024 թվականի կատարողականի զեկույցն ամփոփ կարելի է անվանել «ասֆալտ փռելու և ասֆալտին փռելու» մասին կրկնվող տեքստերի ամփոփագիր։

 Հիմա ներկայացնեմ ընթացիկ պետական կառավարման իրական բնույթին վերաբերող հավաքական որոշ ցուցանիշներ, որոնք այս իշխանությունները խնամքով թաքցնում են։

Նախ՝ եկան իշխանության և խոստացան բերել համատարած երջանկություն, ըստ այդմ՝ տնտեսական առնվազն 7 տոկոսանոց տարեկան աճ, աղքատության մակարդակի կրկնակի կրճատում, ծայրահեղ աղքատության վերացում և այպես շարունակ՝ չկատարվող խոստումներ, անսահման աճող պոպուլիզմ։

Իսկ իրականում նախորդ 7 տարիներին արձանագրվել են հետևյալ պաշտոնական ցուցանիշները՝

  • 2017 թվականին տնտեսական աճը 7,5 տոկոս էր, իսկ 2018-2024 թվականներին՝ տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը կազմել է 5,5 տոկոս՝ 2 տոկոսային կետով պակաս,
  • 2018 թվականին աղքատության մակարդակը կազմել է 23,5 տոկոս, ծայրահեղ աղքատության մակարդակը՝ 1 տոկոս, իսկ հրապարակված վերջին տվյալներով 2023 թվականին այս ցուցանիշները կրկնակի կրճատման և զրոյացման փոխարեն աճել են՝ կազմելով համապատասխանաբար 23,7 տոկոս և 1,1 տոկոս։

Ի դեպ, այս ժամանակահատվածում իրենց կողմից հնչեցվող տվյալներով պետական բյուջեի եկամուտներն աճել են շուրջ 4,2 միլիարդ ԱՄՆ դոլարով, իսկ պետական պարտքն էլ՝ կրկնապատկվել է, աճելով շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարով։

2021 թվականի իրենց նախընտրական նոր ծրագրով նորից խոստացան՝

  • առնվազն 7 տոկոսանոց տնտեսական աճ,
  • տնտեսական կառուցվածքի բարելավում,
  • արտաքին տնտեսական հարաբերությունների դիվերսիֆիկացիա՝ մեկ երկրից տնտեսական կախվածության թուլացում,
  • միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումներ,
  • կենսաթոշակների նվազագույն չափի համապատասխանեցում պարենային զամբյուղի արժեքին, իսկ կենսաթոշակի միջին չափը՝ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։

Իսկ ի՞նչ է արձանագրվել իրականում՝

  • նախորդ երեք տարիների՝ 2022-2024 թվականների երկնիշին մոտ տնտեսական միջին տարեկան աճի շուրջ 2/3-րդ մասը փորձագիտական, այդ թվում՝ միջազգային, տարբեր գնահատումներով բաժին է ընկնում արտաքին դրական գործոններին՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված,
  • արտաքին դրական նշված գործոնի ազդեցության նվազմանը զուգընթաց կրճատվել է տնտեսական աճի տեմպը․ 2022 թվականի 12,6 տոկոսից՝ 2024 թվականին դառնալով 5,9 տոկոս, իսկ այս տարվա համար կառավարությունը լավագույն դեպքում ակնկալում է 5 տոկոս աճ,
  • տնտեսական կառուցվածքի բարելավման, իրական հատվածի առաջանցիկ զարգացման փոխարեն ավելանում և խորանում  են խնդիրները․ գյուղատնտեսությունը «ազատ անկման» մեջ է՝ 2024 թվականին արձանագրվել է գրեթե զրոյական աճ՝ 1,6 տոկոս, որը տնտեսության միջին աճին զիջում է գրեթե 4 անգամ, առանց ռուսական ոսկու վերարտահանման հայտնի ֆենոմենի՝ արդյունաբերության ոլորտը գրանցել է անկում,
  • արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիայի փոխարեն էապես խորանում է մեկ երկրից տնտեսական կախվածությունը․ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին շարունակել է թռիչքաձև աճը՝ նախորդ տարվա համեմատ 57 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը ավելացել է 4 տոկոսային կետով՝ դառնալով 41,1 տոկոս, միևնույն ժամանակ՝ ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է շուրջ 12 տոկոսով, իսկ տեսակարար կշիռը նվազել է 4,7 տոկոսային կետով՝ դառնալով ընդամենը 7,7 տոկոս,
  • միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավելու շարունակական խոստումների փոխարեն 2024 թվականին արձանագրվել է օտարերկրյա կապիտալի փախուստ տնտեսության իրական հատվածից, մասնավորապես՝ ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ ներհոսքը եղել է բացասական՝ — շուրջ 291 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը՝ — 115 միլիոն ԱՄՆ դոլար։

Շուրջ երեք տարի նվազագույն և բազային կենսաթոշակի, անապահովության նպաստների չափերը չեն ավելացել։ Հետևաբար, առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճով պայմանավորված սոցիալական այս խմբերի քաղաքացիների իրական եկամուտները կրճատվում են։

Կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է 36000 դրամ, որը 14 տոկոսով պակաս է պարենային զամբյուղի արժեքից (41980 դրամ), անապահովության նպաստի չափը ավելի, քան 2 անգամ պակաս է նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից (75811 դրամ), իսկ կենսաթոշակի միջին չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից պակաս է ավելի, քան 40 տոկոսով։

Այսինքն՝ նվազագույն թոշակ, անապահովության նպաստ ստացողները ծայրահեղ աղքատ են, իսկ միջին կենսաթոշակ ստացողները՝ չափավոր աղքատ։

Ավելին՝ աղքատության մակարդակի չնչին՝ 1 տոկոսային կետով նվազման պարագայում, հակասոցիալական քաղաքականության հետևանքով անապահովության նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատվել է շեշտակի։ Միայն 2024 թվականին այս ընտանիքների թիվը կրճատվել է 7271-ով կամ շուրջ 11 տոկոսով, որոնց հիմնական մասը իրականում աղքատ են։ Փաստորեն, նվազում է նաև սոցիալական աջակցության հասցեականությունը։

«Հարկատուն հերոս է», «նպաստից դեպի աշխատանք», «աղքատներին օգնենք, որ աշխատեն ու ապրեն» կարգախոսերի ներքո՝ իրականում կեղեքում են ՓՄՁ սուբյեկտներին՝ հարկային տեռորի գործադրումներով, «տուգանքի մատերիալ» դիտարկելով և հարկային բեռը ո՛չ ավել, ո՛չ պակաս կրկնապատկելով, հարկային առկա օբյեկտիվ արտոնությունները վերացնելով։

Հետևանքը չի ուշանում՝ փոքր և միկրո բիզնեսով ինքնազբաղված տասնյակ հազարավոր քաղաքացիներ կանգնած են իրենց աշխատանքով ստեղծվող միակ եկամուտը կորցնելու եզրին կամ արդեն իսկ կորցրել են։

Այսինքն՝ Կառավարության գործուն «աջակցությամբ» գտնվում են «աշխատանքից դեպի նպաստ» ճանապարհին։

2020 թվականին էլ վերացրեցին եկամտահարկի սոցիալական բաղադրիչը՝ նույն դրույքաչափը սահմանելով և՛ աշխատող աղքատների համար, և՛ ամսական միլոնավոր դրամի եկամուտ ստացողների համար։ Եվ սա այն դեպքում, երբ աշխատողների շուրջ 1/4-րդ մասն աշխատում են նվազագույն աշխատավարձով։ Նրանք շարունակում են մնալ աշխատող աղքատներ, քանի որ նույնիսկ մեկ անձի հաշվով նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը գերազանցում է նվազագույն ամսական աշխատավարձի չափը։

2021 թվականից էլ «շքեղության հարկի» քողի տակ քաղաքացիների գույքահարկի բեռը մինչև 2026 թվականը փուլային բարձրացրացնում են՝ 4-5 անգամ։ Զուգահեռաբար՝ վերացրեցին նաև ցածրարժեք գույք ունեցողների համար նախատեսված չհարկվող շեմը:

Ի դեպ, օրերս մերժեցին ցածրարժեք գույք ունեցող անապահով խավի գույքահարկի թռիչքաձև հետագա աճը կասեցնող օրենսդրական նախագիծը, որը ներկայացրել էինք Ազգային ժողովի քննարկմանը։

Ակնհայտ է՝ «հարկ տուր, որ ասֆալտ անենք» բանաձևի ներքո խորանում է եկամուտների անարդար բաշխումը, ավելանում են առանց այն էլ խոցելի խմբերի քաղաքացիների սոցիալական խնդիրները՝ իրենց բոլոր հետևանքներով։ Սա, իհարկե, արդարացիորեն առաջացնում է ցածր եկամուտ ունեցողների սոցիալական բողոքը՝ ավելացող դրսևորումներով։

Այստեղ էլ լուծումը նույնն է․ անսահման պոպուլիստական, սեփական ծրագրային խոստումների հանդեպ բացարձակ անպատասխանատու և ամեն ինչում իրենցից դուրս մեղավորներ գտնելու վարքագծով առաջնորդության ամբողջական իշխանազրկում, որն օր-օրի ավելի է մոտենում և այլընտրանք չունի»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan