Ինչո՞ւ Երևանում «ցեխային անձրև» տեղաց․ պարզաբանում
Դիտել նաև
Երևանի մի շարք հասցեներում մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը կսահմանվի ջրամատակարարման 17-ժամյա ռեժիմ
Անապատացման վիճակում գտնվող հերթական տարածքը` Պուշկին-Կողբացի խաչմերուկ (տեսանյութ)
Օվերչուկը հաջորդ շաբաթ կժամանի Երևան
Երևանն անտերության է մատնված․ Աճառյան-Մյասնիկյան պողոտայով երթևեկելը վտանգավոր է (տեսանյութ)
Երևանը կոլապսի առաջ կանգնացրածներն ու քաղաքն անտերության մատնածները 2025թ․ իրենք իրենց պարգևատրել են 714 մլն դրամով
Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանել է, թե ինչն էր երեկվա «ցեխային անձրևների» պատճառը․
«Երեկ հանրապետության տարածքում գործող ցիկլոնը դուրս գալով Միջերկրական ծովից, տեղափոխվեց Իրաք, այնտեղից՝ դեպի Կովկաս: Մթնոլորտի նման շրջանառության արդյունքում, հարավային հոսանքները Իրաքի անապատներից դեպի մեր երկիր տեղափոխեցին փոշու մեծ կոնցենտրացիա ունեցող օդ, ինչի արդյունքում շրջանների մեծ մասում տեղացին այսպես կոչված «ցեխային անձրևներ»:
Տարվա այս ժամանակահատվածում, գրեթե ամեն տարի նման երևույթները կրկնվում են մեր երկրի տարածքում, ինչը պայմանավորված է հարավային ցիկլոնների ներթափանցմամբ»:

