Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Կոռուպցիա՞, թե՞ կոնսորցիում․ ովքեր են Կասկադ համալիրի կառուցապատողները և ինչու է զոհաբերվում կանաչ տարածքը

Կասկադ համալիրի վերակառուցումն իրականացնող ընկերության՝ «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ի հետ կոնսորցիում կազմող ընկերություններից երկուսը բեռնափոխադրող օտարերկրյա ընկերություններ են, երրորդը Հայաստանում գրանցված նոր ընկերություն է։ Այս մասին գրում է hetq.am-ը։

Երևանի քաղաքապետարանը «Հետքին» հայտնել է, որ Կասկադ համալիրի վերակառուցման «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման իրավունքի շնորհման բաց մրցույթում հաղթող է ճանաչվել «Ջի Թի Բի Դիվելոփմենթ», «Ռեալ Ջի», «Կարգո Սըլուշն բրոքերեյջ», «Կարգո Էքսպրես Ջորջիա» ՍՊԸ-ներից կազմված կոնսորցիումը, որի անունից հանդես է գալիս «Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊ ընկերությունը:

«Ջի Թի Բի Դիվելոփմենթ» ՍՊԸ-ն հաղթող է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հունվարի 15-ի որոշմամբ հաստատված մրցութային հանձնաժողովի կողմից, որի նախագահը նույնպես Տիգրան Ավինյանն է։

«Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ին արդեն անդրադարձել ենք։ Հիշեցնենք՝ այն հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին։ Դրա իրական շահառուն Գրիգոր Տեր-Ղազարյանն է։ Վերջինս «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ «Հանրապետություն» կուսակցությունը ներկայացված է Երևանի ավագանիում, 2023-ի ավագանու ընտրություններից հետո համագործակցության հուշագիր է ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։

«Ռեալ Ջի» ՍՊԸ-ն ևս Գրիգոր Տեր-Ղազարյանինն է։ Այն հիմնադրվել է 2025թ․ փետրվարի 4-ին։

Մյուս երկուսը բեռնափոխադրում իրականացնող ամերիկյան ընկերություններ են։ Առաջինը՝ «Կարգո Սըլուշն բրոքերեյջ»-ը (Cargo Solution Brokerage ), գրանցված է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆոնտանա քաղաքում։ Այն «Կարգո Սոլուշն էքսպրես» ընկերությունների խմբից է, որի գործադիր տնօրենը Գրիգոր Տեր-Ղազարյանի հնդիկ գործընկերն է՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը (Bobby Kang)։

«Կարգո Սըլուշն բրոքերեյջ»–ի կայքում նշված պաշտոնական մեյլին նամակ գրեցինք՝ խնդրելով մեկնաբանել իրենց ներկայացվածությունը և հետաքրքրությունը հայաստանյան այս նախագծում ներգրավվելու համար, ներդրումների չափը, իրենց սպասելիքները նախագծից։ Մեկ շաբաթ առաջ մեր ուղարկած նամակին դեռ պատասխան չենք ստացել։

Գրիգոր Տեր-Ղազարյանը, հիշեցնենք, մի շարք այլ բիզնեսներում է ներգրավված, հանրության ուշադրությանն արժանացավ Երասխում հիմնադրված, ապա Արարատ գյուղ տեղափոխված ամրանների գործարանի առնչությամբ։ Գործարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50 % մասնակցություն ունի։ Բաժնետոմսերի մնացած 50%-ը վերը հիշատակված ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։

Կասկադը վերակառուցող կոնսորցիումի երկրորդ ընկերությունը «Կարգո Էքսպրես Ջորջիա»-ն (Cargo Express Georgia) է։ Ընկերության կայքում դրա գրանցման վայրը նշված չէ։ Սակայն բաց աղբյուրների համաձայն՝ այն գործում է ԱՄՆ Ջորջիա նահանգում։ Ընկերությունը 2023-ին հիմնադրել է նույն Բոբբի Սինգ Կանգը։

Քաղաքապետարանից հետաքրքրվել էինք՝ արդյոք Կասկադ համալիրի հարակից տարածքը նվիրաբերվելու է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ին, թե այլ տիպի (օրինակ՝ աճուրդ, ուղղակի օտարում կամ այլ) գործարք է նախատեսված։

«Բազմաֆունկցիոնալ համալիրի համար նախատեսված տարածքը ընկերությանը չի նվիրաբերվելու, այլ օտարվելու է՝ հատուցելի հիմունքներով»,-հայտնել է քաղաքապետարանը` չմանրամասնելով, թե ինչ է նշանակում՝ հատուցելի հիմունքներով:

Մինչդեռ, ըստ քաղաքապետի որոշման մեջ ներառված տենիկական պահանջների, ներդրողին օտարվող շուրջ 7 հա համայնքային սեփականության հողատարածքում կարող են կառուցվել բազմաֆունկցիոնալ համալիրներ` ըստ էսքիզի: Բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման համար շուրջ 7 հա համայնքային հողերը ներդրողին են օտարվելու ուղղակի վաճառքով` կադաստրային արժեքով և տարաժամկետ վճարման պայմանով, ներդրումային ծրագրի իրականացման նպատակով, իսկ ներդրողի կողմից ցանկություն հայտնելու դեպքում Երևան համայնքը նախաձեռնելու է տարածքում առկա մասնավոր սեփականություն հանդիսացող գույքի նկատմամբ գերակա շահ ճանաչելու որոշման ընթացակարգ:

Այսպիսով, Կասկադ համալիրի անավարտ հատվածը, ըստ նախագծի, 33 953 քմ է զբաղեցնելու, իսկ ներդրողին տրվելիք հատվածը` 168 680 քմ: Ակնհայտ է, որ թվերը չեն համապատասխանում իրար, և ներդրողին տրվելիք տարածքը ոչ թե 7 հա է, այլ՝ մոտ 17:

Կասկադի վերակառուցման դիմաց Երևանի քաղաքապետարանը փաստացի «նվիրելու» է հարակից լանջը, որպեսզի կառուցապատողն այնտեղ իր բիզնես նախագիծն իրականացնի:

Երևանի քաղաքապետարանից խնդրել էինք տրամադրել Կասկադի հարևանությամբ այն տարածքների ծածկագրերը, որոնք տրվելու են կառուցապատողին բիզնես նախագծի համար։

«Ներկայումս համապատասխան տարածքների սահմանների հստակեցման գործընթաց է տեղի ունենում, որի ավարտից հետո միայն հնարավոր կլինի հայտնել տվյալ տարածքների կադաստրային ծածկագրերը»,-պատասխանել է քաղաքապետարանը։ Սակայն Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հունվարի 15-ի որոշմամբ արդեն իսկ քարտեզագրվել և նախագծային լուծումներով տեղորոշվել են այդ տարածքները՝ տալով դրանց «Արվեստի թաղամաս» անվանումը, հստակ պատկերելով նույնիսկ փոսերի խորությունները: Այսքանից հետո ինչո՞ւ են այդ տարածքները նոր հստակեցվում՝ հասկանալի չէ:

«Սա քաղաքական կոռուպցիայի լավագույն դրսևորումներից մեկն է: Երևանի բոլոր հաստատված, ավարտական և պլանավորման փաստաթղթերով այդ հատվածը նախատեսված է որպես կանաչ տարածք՝ և վերջին գլխավոր հատակագծով, և գոտեվորման նախագծով դրանք նախատեսված են որպես կանաչ տարածքներ։ Սա հակասում է Երևանի գլխավոր հատակագծին»,-ասում է ճարտարապետ, Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>