Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին« Գյումրիում կայացավ մի մրցաշար, որտեղ հաղթանակը միայն գոլերով չէր չափվում․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ, լուսանկար)
15
Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր (տեսանյութ) Փաշինյանի անձնական շահն անգամ ՔՊ-ի մեծամասնության շահերին է հակասում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Որն է Հայաստանի շահը այլոց պատերազմներում․ Իրանն ու Ռուսաստանը մեր բնական դաշնակիցներն են, Վրաստանը՝ բարեկամ-հարևանը, Թուրքիան ու Ադրբեջանը՝ ոխերիմ հարևանները ՄԱԿ-ի ԱԽ նիստում Իրանը հայտնել է 78 զոհի մասին, ԱՄՆ-ն նախազգուշացում է արել Իրանին Իսրայելը հարված է հասցրել Իրանի գերագույն առաջնորդ Խամենեիի նստավայրի շրջանում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Պատերազմ Արցախում
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ է ընտրվել Իշխան Սաղաթելյանը Ապարանում ուժեղ փոթորկի ու քամու պատճառով ավերածություններ են տեղի ունեցել Դիլիջանում տեղացած կարկուտը հավի ձվից մեծ է եղել (lլուսանկարներ) Փաշինյանի՝ հանձնվելով խաղաղության հասնելու քաղաքականությունը կործանարար է հայոց պետականության համար 102-րդ ռազմաբազան իր օգնությունն է առաջարկել Գյումրուն ՔՊ-ական նախկին թաղապետը կալանավորվել է Իսրայել-Իրան փոխադարձ հրթիռակոծությունը շարունակվել է, կան ավերածություններ և զոհեր (տեսանյութ) Եթե Հայաստանում կառավարություն լիներ... Իրանը հրթիռային հարվածների նոր ալիք է սկսել Իսրայելի ուղղությամբ Իրանը հարվածել է Իսրայելի կործանիչների համար վառելիք արտադրող օբյեկտներին Իսրայելը Իրանի գերագույն առաջնորդին համարում է իր հարվածների թիրախ Թեհրանը պատրաստ է համաձայնագիր կնքել, որը կերաշխավորի միջուկային զենքի բացակայությունը. Արաղչի Եթե Իրանը հարձակվի մեզ վրա, ԱՄՆ զինված ուժերի ողջ հզորությունը ձեզ վրա կթափվի նախկինում չտեսնված մասշտաբով. Թրամփ Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է «Մենք» նախաձեռնությունը և մարզական լրագրողների ասոցիացիան միավորեցին ազգերին՝ ֆուտբոլի լեզվով Կրակոցներ՝ «Ուրարտու» ռեստորանի բակում, կա վիրավոր Ուժեղ պտտահողմ Արթիկում. մեծ վնասներ են հասցվել համայնքներին« Փաշինյանի անձնական շահն անգամ ՔՊ-ի մեծամասնության շահերին է հակասում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրիում կայացավ մի մրցաշար, որտեղ հաղթանակը միայն գոլերով չէր չափվում․ Կարեն Սիմոնյան (տեսանյութ, լուսանկար) Գյումրիում ուժեղ կարկուտ և ջրհեղեղ է գրանցվել (տեսանյութ) Թեհրանում պայթյուններ են որոտացել Պուտինն ու Թրամփը քննարկել են Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակը Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հաջիև Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և Ալեն Սիմոնյանին ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Երևանում 1 նապաստակ գողացած տղամարդը նույն օրը ձերբակալվել է Իրանը սպառնում է թիրախավորել այն երկրների բազաները, որոնք կօգնեն Իսրայելին Թեհրանի հարվածները մեղմելու հարցում «Մայր Հայաստանի» հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Իրանի Շահիդ Չամրան քաղաքում իսրայելական հարվածից շենք է փլուզվել. զոհվել է 60 մարդ, այդ թվում՝ 20 երեխա Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաղչիի հետ

Մեր քաղաքը սոցիալական արդարության խորհրդանիշ ենք դարձնելու․ Ռուբեն Մխիթարյան

«Մեր քաղաքը սոցիալական արդարության խորհրդանիշ ենք դարձնելու»,- այս մասին Գյումրիում տեղի ունեցող հանդիպման ընթացքում ասաց «Իմ հզոր համայնք» կուսակցության (քվեաթերթիկ համար 9-ը) կողմից առաջադրված Ռուբեն Մխիթարյանը՝ շարունակելով․

«Մեր քաղաքում  չպետք է լինի երեխա, որը սոցիալական կարիքից դրդված դպրոց չգնա, գումար չունենալու կամ կոշիկ չունենալու պատճառով։Չպետք է լինի ծեր, որը սոցիալական կարիքից դրդված չկարողանա գնա հասնել պոլիկլինիկա»։

Նա հայտնեց, որ նախատեսում են ունենալ սոցիալական բաժին, որը տեղորոշելու է բոլոր կարիքավոր մարդկանց վայրը և զբաղվելու է նրանց խնդիրներով։

«Ստեղծելու ենք համակարգ, որ ոչ թե նվազագույն պայմաններն ստեղծենք նրանց համար, այլ հնարավորություն տանք նրանց զարգանալու, մեկնարկային սոցիալական ճիշտ կետ ունենալու համար»,- իր խոսքում ասաց Մխիթարյանը։

Սոցիալական արդարությունից խոսելիս Մխիթարյանն անդրադարձավ նաև Գյումրիում ցայսօր տնակային պայմաններում ապրող քաղաքացիներին։

«Ով եկավ, ասեց՝ լուծելու ենք էս հարցը, 30 տարի լուծում-լուծում են, բայց լուծում չի ստանում։ Մենք մեր դիմաց առաքելություն ենք դրել, որ մինչև երկրաշարժի 40-րդ տարելիցը, Գյումրիում տնակներում ապրող մարդ չպետք է լինի։ Մենք չենք տարանջատելու, թե դու ստացել ես, վաճառել ես։ Մարդը կարող է կարիքից դրդված կյանքի այնպիսի իրավիճակում է հայտնվել, որ ամուսնու կամ կնոջ կյանքը փրկելու համար պետք է եղել տվյալ բնակարանը վաճառել, բայց արդեն 20-25 տարի ապրում է տնակում։ Մենք, որպես համայնք, սոցիալական պատասխանատվություն կրու՞մ ենք այդ մարդու հանդեպ, թե՞ ոչ»,- նշեց  քաղաքապետի թեկնածուն։

Իսկ թե ինչ միջոցներով է պատրաստվում Մխիթարյանն այս ամենն իրականացնել, պարզաբանում է․ « Մենք մեր Սփյուռքի հետ կտրված պորտալարը, որը վերջին երեք տարում կտրեցին, վերականգնելու ենք։ Սփյուռքում ապրում են մեր այն քաղաքացիները, որոնք օգտակար են եղել Արցախին։ Այդ մարդկանց ներուժն ու հնարավորությունները չօգտագործելը հիմարություն է։ Պնդում եմ՝ Գյումրիի համայնքապետը նաև այնպիսի մարդ պետք է լինի, որը բանակցելու ունակություն ունենա։ Նոր առաքելություն ենք մեր Սփյուռքի համար մտածելու՝ հայրաքաղաքի զարգացումն ապահովելու համար, որովհետև Գյումրի միայն Հայաստանի հայրաքաղաքը չէ, համայն հայության հայրաքաղաքն է։ Վստահ եմ՝ ճիշտ ձևակերպված ծրագրի պայմաններում, գտնելու ենք այն միջոցները, որոնցով կկարողանանք տնակային համակարգից վերջնականապես ձերբազատել մեր քաղաքը։ Ազատված տարածքներն էլ տրամադրելու ենք ներդրողներին, որպեսզի իրենք արդյունաբերական հզորությունները զարգացնեն»։

«Իմ հզոր համայնք» կուսակցության թեկնածուն շարունակեց թվել այն ծրագրերը, որոնք վերաբերում են սոցիալական ոլորտին։ Մասնավորապես, նա ընդգծեց, որ Գյումրիում բոլոր սպորտդպրոցները պետք է լինեն անվճար։

«Մենք երեխայից գումար չպետք է վերցնենք իրեն ապագայում աշխարհի չեմպիոն պատրաստելու համար։ Մենք ունենք ծրագիր,որ Գյումրիում 5 տարվա ընթացքում չի լինելու տնակային պայմաններում գոյատևող սպորտդպրոց։ Բոլոր սպորտդպրոցներն ունենալու են միջազգայինպրակտիկային համապատասխան պայմաններ, լավ մարզասրահներ։ Մարզիչները պետք է ստանան արժանապատիվ աշխատավարձ, էդ համակարգն էլ ունենք մշակած։ Գյումրու բյուջեն ճիշտ կառավարելու դեպքում էդ մարդկանց աշխատավարձը հնարավոր է ամեն տարի 15-20 տոկոսով բարձրացնելու»,-ասաց նա՝ մանրամասնելով․« Պատկերացրեք՝ տղամարդ մարզիչ, որը 78 հազար դրամ աշխատավարձ է տանում տուն այն պարագայում, երբ մարզվող երեխա ունի։ Եվ, որպեսզի էդ 78 հազար դրամը տուն տանի, տասը երեխայի 500 դրամ պարապելու վարձն ինքն է մուծում իր աշխատավարձից, որպեսզի էդ 78 հազարը տուն տանի։ Սա ամոթ է բոլոր իշխանությունների համար՝ թե՛ նախկին, թե՛ ներկա»:
Աղբյուրը` Panorama.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan