Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Հայաստանյան «ակտիվիստական» 5-րդ շարասյունը

Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ավարտից հետո գրեթե անխտիր բոլոր ուղղություններով շարունակում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը։

Վերջին շրջանում Ադրբեջանն «աղմկում» էր «շրջակա միջավայրին հասցված վնասի և Արցախի եզակի բնության ոչնչացման» համար Հայաստանի դեմ Հաագային ներկայացրած հերթական դատական հայցի մասին։ Բաքվում ընթացող շինծու դատավարությունից էլ ակնհայտ երևում է, որ Իլհամ Ալիևը նաև դրա միջոցով է փորձում Հայաստանին «մեղադրվող կողմ դարձնել»՝ միջազգային հանրության աչքերում ՀՀ-ին որպես ագրեսոր ներկայացնելու, նաև իր միջպետական դատական հայցերի ապացուցողական բազան «ամրապնդելու» համար։

Այդ հիբրիդային պատերազմի մեջ Ադրբեջանը խիստ պահանջ ունի նաև Հայաստանի ներսում ունենալ անուղղակի «աջակիցներ»՝ իր նախանշած թիրախներին հասնելու համար։ Ցավալի է փաստել, բայց այդ գործում Բաքուն բավականին «հաջողել» է վերջին տարիներին։

Հիշենք այդ հաջողումներից մի քանիսը․

1) Baku.TV-ն YouTube-յան ալիքով 2023թ․ օգոստոսի 16-ին տեսանյութ էր հրապարակել՝ Հայաստանի հանքարդյունաբերության վնասների և հայաստանյան բնապահպանների պայքարի արդարացիության մասին, որում տեղ էր գտել նաև «ԷկոԼուր»-ի նախագահ Ինգա Զարաֆյանի մեկնաբանությունն այդ հարցերի վերաբերյալ։

2) 2023թ․ սեպտեմբերի 15-ին 9 երկրների քաղհասարակության 20 և միջազգային բնապահպանական-իրավապաշտպան 7 կազմակերպություններ ՎԶԵԲ-ին նամակ էին ուղղել՝ կոչ անելով վերանայել հանքարդյունաբերության ոլորտում 2024-28թթ․ ներդրումային ռազմավարությունը։ Այդ 9 երկրների թվում էին նաև Հայաստանի և Ադրբեջանի բնապահպանական ՀԿ-ները։ ՎԶԵԲ-ին ուղղված կոչն ակնհայտ թիրախավորում էր նաև մեր երկրի հանքարդյունաբերությունը։ Այդ նամակին միացել էին «ԷկոԼուր» ՀԿ-ն, «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն և «Կանաչ Հայաստան» կրթական, բնապահպանական ՀԿ-ն:

Վերոնշյալ տրամաբանության մեջ են տեղավորվում նաև հայկական ԶԼՄ-ներում վերջին շրջանում տեղ գտած մտահոգությունները չեխական «Առնիկա» ՀԿ-ի գործունեության վերաբերյալ։

Եվ այդ ամենին ի պատասխան՝ օրեր առաջ այդ չեխական կազմակերպության տեղական գործընկերը հանդես է եկել մի «սատարող» հոդվածով։ Երբ կարդում ես վերնագիրը, թվում է, թե Սյունիք է եկել մի «փրկիչ» կազմակերպություն, որ եկել է Սյունիքը փրկելու մարդակեր հանքարդյունաբերողների ձեռքից։

Չեխական այս ՀԿ-ն տարիներ շարունակ Հայաստանի ջրի, հողի կենսաբանական նյութերի, անգամ մարդկանց մազերից է փորձանմուշներ վերցրել մի շարք մարզերում, և պարզ չի, թե որտեղ են դրանք ի վերջո հայտնվում: Այսինքն՝ պարզ է, դրանց հետո հղում է անում Ադրբեջանը՝ մեղադրելով Հայաստանին «տարածաշրջանային էկոցիդի» մեջ։ Որքանով են նրանց «վերլուծած» տվյալներն իրական, որքանով են վստահելի, հայ հասարակությունը չգիտի։ Բայց Ադրբեջանը դրանք օգտագործում է, իսկ հայաստանյան բնապահպանները կոչ են անում անվերապահ վստահել չեխական «Առնիկա» հասարակական կազմակերպությանը։ Ի դեպ, հատկանշական է, որ Ադրբեջանում «Առնիկան» ոչ մի ուսումնասիրություն չի անցկացնում։ Այսինքն՝ ստացվում է, որ Ադրբեջանի դեմ ներկայացնելու ոչ մի «վերլուծություն» չկա, իսկ Հայաստանի դեմ «ապացույցները» շռայլորեն շաղ է տալիս համացանցում Հայաստան հետևողականորեն գործուղվող չեխական «Առնիկան»՝ հայաստանյան բնապահպանների օգնությամբ։

Հայկական «բնապահպանական» հասարակական կազմակերպությունների վերջին տարիների գործունեությունը փաստացի նպաստել է Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից տարվող հիբրիդային գրոհների առաջմղմանը։ Սա փաստ է։ Դա արվել է կամա թե ակամա, մեծ հաշվով էական չէ։ Քանի որ այս կազմակերպությունները հիմա կատարում են 5-րդ շարասյան դեր։ Եվ գնալով ավելի դժվար է դառնում հավատալ, որ դա արվում է ակամա։ Քանի որ որքան ակնհայտ են Ադրբեջանի բնապահպանական գրոհները, այնքան ոչ պակաս ակտիվ են հայաստանյան բնապահպանական որոշ կազմակերպություններ։ Ինչ է, իսկապե՞ս չեն հասկանում, թե ինչ է տեղի ունենում։ Ի վերջո, նույնիսկ բնապահպանական թեմաներից կարելի է խոսել՝ առանց սեփական երկիրը թշնամու թիրախ դարձնելու։

Աղբյուրը՝ 168.am
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>