Աշխարհաքաղաքական զարգացումները ոգևորել են արցախցիներին
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Աշխարհաքաղաքական զարգացումները ոգևորել են նաև արցախցի քաղաքական գործիչներին։ Մոտ 2 ամիս է՝ Արցախի ԱԺ-ն հաճախակի նիստեր է անում Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում: Անգամ հանձնաժողովների նիստեր են անում, որոշումներ ընդունում, միջազգային կառույցների հետ են շփվում՝ հույս ունեն, որ կկարողանան միջազգային օրակարգ մտցնել արցախցիների վերադարձի հարցը։ Նաև քննարկում են Արցախի նախագահի ժամկետը լրանալուց հետո նոր ընտրություն չանելու, բայց լիազորությունների շարունակականությունն ապահովելու հարցը` իրավական ճանապարհներ են քննարկվում, և մոտ են լուծմանը: Ասացին, որ կա քաղաքական կոնսենսուս, որ նախագահը պետք է շարունակի կատարել իր պարտականությունները»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։

