Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Բնական երևույթ ոչ նույնական միավորների պարագայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս օրերին հաճախ քննարկվող հարցերից մեկը քարոզչաքաղաքական հարթության վրա երկրորդ և երրորդ նախագահների՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմնակիցների ու ներկայացուցիչների միջև ծայր առած հրապարակային բանավեճն է: Կան բնորոշումներ, որ դա առճակատում է, այլոք խոսում են տարաձայնությունների մասին, ուրիշները նախընտրում են ավելի սուր ձևակերպումներ: Մասնավորապես կարելի է լսել գնահատականներ, որ այդ ամենը «ընդդիմադիր ճամբարում» տանում է պառակտումների, որ նման հրապարակային «փոխհրաձգությունը» լավ դրսևորում չէ ու բացասական է անդրադառնում ընդդիմադիրների գործունեության վրա: Կան տեսակետներ, որ այդ ամենը միայն ձեռնտու է Նիկոլ Փաշինյանին: Հարկավ, այդ գնահատականների մեջ կա որոշակի ճշմարտություն:

Բայց մի կողմից՝ մենք չունենք ի սկզբանե միատարր «ընդդիմադիր ճամբար», որ այն մի հատ էլ պառակտվում է կամ տարանջատվում: Մյուս կողմից՝ իրական ընդդիմադիր ուժերը, տվյալ դեպքում՝ երկրորդ ու երրորդ նախագահների կողմնակիցները, եթե կուզեք՝ թիմերը, որքան էլ միմյանց հարցեր ունենան, նրանց քաղաքական օրակարգի թիվ մեկ խնդիրը նույնն է, եթե ոչ՝ նույնական: Այն է՝ պետության ղեկից հեռացնել Նիկոլ Փաշինյանին ու նրա գլխավորած քպական թիմը, որպեսզի Հայաստանը առկա աղետային վիճակից դուրս գալու շանս ստանա: Սա էական հանգամանք է:

Նախորդ համարում մենք անդրադարձել էինք քաղաքական դաշտում ընդհանրապես ընդդիմադիր սեգմենտի համախմբման հարցին՝ նկատելով, սակայն, որ այն չի կարող լինել մեխանիկական, այլ ավելի շատ լինելու է բովանդակային, որն ունի առաջին հերթին թիրախային բաղադրիչ: Հասկանալի է, որ քաղաքական թիրախը տվյալ դեպքում Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանաթիմն են:

Բայց այս ամբողջ պատմության մեջ առաջին հերթին կարևոր է այն հանգամանքը, որ մեծ հաշվով, դիրքորոշումների, մոտեցումների հստակեցում է տեղի ունենում, ինչը բնականոն գործընթաց է: Այսինքն, փաստացի հրապարակային դաշտում արձանագրվում է փաստը, որը միշտ ակնհայտ է եղել: Խոսքն այն մասին է, որ այս օրերին կնիք է դրվում այն իրողության վրա, որ ինչպես երկրորդ ու երրորդ նախագահները նույնական չեն, այնպես էլ նույնական չեն, չեն եղել ու չեն կարող լինել նրանց թիմերը: Պարզ է, որ գործ ունենք քաղաքականապես միանգամայն տարբեր ֆիգուրների և թիմերի հետ, որոնց մոտեցումներն էլ շատ ու շատ հարցերում տարբեր են: Հնարավոր է՝ նաև արմատապես: Սա, ի դեպ, նույնպես միանգամայն բնական երևույթ է օրգանապես ոչ նույնական միավորների պարագայում: Նման դեպքերում կարող են լինել համատեղ գործողություններ, առնվազն թիրախային հարցերում նույնիսկ ընդհանրություններ, բայց նաև սկզբունքային տարբերություններ՝ կապված միջոցների, մեթոդների, բազմաթիվ հարցերին մոտեցումների առումով:

Անկախ նրանից, թե որքանով են այս ամենից վատ զգում երկրորդ կամ երրորդ նախագահների կողմնակիցները, ընդհանրապես ընդդիմադիր դաշտի ակտորները, մեր կարծիքով, տեղի ունեցածից և տեղի ունեցողից մեծ ողբերգություն սարքելու, առավել ևս՝ դա որպես աղետի նման մի բան ընկալելու կամ ներկայացնելու կարիք հազիվ թե կա: Պարզ է, որ ինչպես երկրորդ նախագահն ու իր կողմնակիցները, այնպես էլ՝ երրորդ նախագահը՝ իր կողմնակիցներով, շարունակելու են քաղաքական պայքարը: Պարզ է, որ յուրաքանչյուրն ունի իր քաղաքական ու կազմակերպչական ռեսուրսները: Խնդիրը, կարծում ենք, այդ ճանապարհի, այդ պայքարի վերաբերյալ պատկերացումներն են»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>