Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Փաշինյանը առաջին հայ ղեկավարն էր, որն Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս․ Հարութ Սասունյան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին, որը հայտնի է խիստ հայամետ դիրքորոշումներով, անցյալ շաբաթ բոլորին զարմացրեց՝ Հայաստանի Հանրային ռադիոյին տված հարցազրույցում կեղծորեն հայտարարելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին հայ ղեկավարը չէ, որն ընդունել է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին:

Դըկոտինյին հավելեց. «Հայաստանը ընդունել, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա-Աթայի հռչակագրի (1991թ.) ընդունման պահից սկսած, քանի որ Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա-Աթայի հռչակագրից սկսած»։

Սա ոչ դիվանագիտական և կեղծ հայտարարություն է Հայաստանի բարեկամ երկրի ներկայացուցչի կողմից: Ինչո՞ւ է Ֆրանսիայի դեսպանը նման սխալ հայտարարություն արել: Կարող է լինել երեք պատճառ.

1) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին փրկել մեղադրանքից՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելի հետ միասին  Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններում միջնորդելու համար, որտեղ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ընդունելով, որ Արցախն Ադրբեջանի մասն է ՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

2) Արդարացնել և աջակցել Փաշինյանի երերուն իշխանությանը ներքին հակառակորդների դեմ՝ Արցախն Ադրբեջանին հանձնելուց հետո:

3) Բարելավել Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև լարված հարաբերությունները։

2022 թվականին Պրահայում կայացած քառակողմ հանդիպումից հետո տարածված հայտարարվել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն, «ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», ինչը նշանակում է, որ Արցախը պատկանում է Ադրբեջանին։ Այնուհետև Փաշինյանը բազմիցս բացահայտ ու կեղծ կերպով հայտարարել է, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Արցախն Ադրբեջանի մաս է։
Նման հայտարարությամբ Փաշինյանը մտադիր էր մեղքը բարդել Հայաստանի նախկին ղեկավարների վրա՝ 1991 թվականին Արցախն Ադրբեջանին հանձնելու համար՝ 2018 թվականին իր իշխանության գալուց շատ ավելի առաջ։

Ֆրանսիայի դեսպանի և Փաշինյանի հայտարարություններում կան մի քանի սխալներ.
— 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրում Արցախի մասին որևէ հիշատակում չի եղել: Դրանում ասվում էր, որ նախկին տասնմեկ խորհրդային հանրապետությունները, ներառյալ Հայաստանը և Ադրբեջանը, «ճանաչում և հարգում են  միմյանց տարածքային ամբողջականությունը և առկա սահմանների անձեռնմխելիությունը»։
—  Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը 1991 թվականին Ալմա-Աթայից վերադառնալու ճանապարհին խորհրդային հեռուստատեսությանն ասաց, որ երբ Հայաստանի Գերագույն խորհուրդը վավերացնի Հռչակագիրը, վերապահում կավելացվի Լեռնային Ղարաբաղի ինքնավարության կարգավիճակի վերաբերյալ, «որպեսզի կարողանանք ամուր երաշխիքներ ստանալ Լեռնային Ղարաբաղի՝ որպես ինքնավար կառույցի գոյության համար»։
— 1992 թվականի փետրվարի 18-ին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը վավերացրեց 1991 թվականի դեկտեմբերի 8-ի Մինսկի համաձայնագիրը՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ստեղծման մասին, որը Ալմա-Աթայի հռչակագրի նախադրյալն էր: Հաշվի առնելով այն փաստը, որ Արցախը 1991 թվականի դեկտեմբերի 10-ին հանրաքվե է անցկացրել՝ հայտարարելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծումը, Հայաստանի Գերագույն խորհուրդը ավելացրել է հետևյալ վերապահումը, որը վերաբերում էր Արցախին. ԽՍՀՄ բոլոր նախկին ինքնավար կառույցները, որոնք նախկինում հանրաքվե էին անցկացրել՝ հռչակելով իրենց անկախությունը, կարող են միանալ ԱՊՀ-ին:
— Հայաստանի Գերագույն խորհուրդը 1992 թվականի հուլիսի 8-ի որոշմամբ վերահաստատել է իր դիրքորոշումը Արցախի վերաբերյալ՝ հայտարարելով, որ անընդունելի է համարում ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում:
— 1994 թվականի ապրիլի 15-ին Հայաստանի նախագահը հրաժարվեց ստորագրել «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության մասին հռչակագիրը»՝ մտահոգվելով, որ Ադրբեջանն այդ փաստաթուղթը կօգտագործի Արցախի դեմ։
Հայաստանի 1995 թվականի Սահմանադրության նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որն իր հերթին հղում է կատարում Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհրդի և Արցախի Ազգային խորհրդի 1989 թվականի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշմանը։
— Վերջապես, 1996թ. ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովի ժամանակ Հայաստանի կառավարությունը վետո դրեց մի բանաձևի վրա, որով Լեռնային Ղարաբաղին ամենաբարձր ինքնակառավարման աստիճան էր տրվում Ադրբեջանի կազմում:
Արցախի՝ Ադրբեջանից անջատ կարգավիճակի մասին վերը նշված բոլոր հիշատակումներից հետո ինչպե՞ս կարող է Փաշինյանը պնդել, որ Հայաստանի նախկին ղեկավարներն Արցախը տվել են Ադրբեջանին։ Եթե այդպես էր, ապա.
— Ինչո՞ւ Ադրբեջանը չի բռնագրավել Արցախը 1991 թվականից մինչև 2020 թվականը։
— Ինչո՞ւ Ադրբեջանը 2020 թվականին մեծ պատերազմ սկսեց Արցախը նվաճելու համար՝ կորցնելով հազարավոր զինվորներ։
— Ինչո՞ւ են հայ զինվորները կռվել ադրբեջանական զորքերի դեմ 1991 թվականից հետո։
— Ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը տասնամյակներ շարունակ, այդ թվում՝ Փաշինյանի օրոք, հայկական բանակի զինվորներ տեղակայել Արցախում։
— Ինչո՞ւ էր Հայաստանի կառավարությունը հարյուր միլիոնավոր դոլարներ ներդրել Արցախի բյուջեում, եթե Արցախը եղել է Ադրբեջանի կազմում։
— Ինչո՞ւ էր Եվրամիության արտաքին քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը 2023 թվականին Եվրախորհրդարանում հայտարարել, որ «Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի անբաժանելի մաս, և Նիկոլ Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, որ նման հայտարարություն է արել»։
— Ինչո՞ւ էր Փաշինյանը 2019 թվականի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հանդես եկել   արցախցիների առջև և հայտարարել. «Արցախը Հայաստան է, և վերջ», եթե Արցախը տրված էր Ադրբեջանին։
— Ինչո՞ւ էր միջնորդների Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի գլխավորությամբ, տասնամյակներ շարունակ փորձում լուծում գտնել Արցախի կարգավիճակի համար, եթե այն 1991 թվականից ի վեր Հայաստանի կողմից ճանաչված էր որպես Ադրբեջանի մաս։
Այս բոլոր հարցերի պատասխանն այն է, որ Հայաստանի նախկին ղեկավարներն Արցախը չեն հանձնել Ադրբեջանին։ Փաշինյանը առաջին հայ ղեկավարն էր, որն Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>