«Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան
25
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Հանրային հեռուստաընկերության գեբելսյան քարոզչությունը. պահանջում ենք հերքում և ներողություն «Դրեյֆուսի գործը» - Անդրանիկ Թևանյանի գործը Քրիստինե Վարդանյանի, Սևակ Խաչատրյանի և Արամ Օրբելյանի ասուլիսը Պատերազմ Արցախում
Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի հրապարակային հարձակումների թիրախում ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այլև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ինքնակառավարման համակարգը. Արա Զոհրաբյան «Հայկական աթոռին» նստած էինք մինչեւ 2018-ը. Էդուարդ Շարմազանով Որքան իշխանությունը ձգտում է բավարարել ադրբեջանցիների քաղաքական ախորժակը, Ադրբեջանն ավելի մեծ պահանջներ և ակնկալիքներ է ձևավորում. Տիգրան Աբրահամյան Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա Թուրքիայում Զելենսկին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից Ռուսաստանին սպառնացել է էներգետիկայի ոլորտում պատասխան հարվածներով Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Փաշինյանը և Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին Փաշինյանը տվեց եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը. «Հրապարակ» «Հրապարակ»․ Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ Ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսությունը՝ որպես միակ ելք. Վահե Հովհաննիսյան Խոշոր վթարի հետևանքով ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններում և Կոտայքի, Արարատի և Արմավիրի մարզերի մի շարք բնակավայրերում Ուկրաինան համաձայնել է լիակատար, անհապաղ և անվերապահ հրադադարի․ Անդրեյ Սիբիգա Ինչպես է Հանրայինը փորձում մոլորեցնել հանրությանը Զապին եւ Օշականցի Գևորիկին կալանավորելու միջնորդություն են անելու «Հրապարակ»․ Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ Արթուր Ավանեսյանի տնային կալանքը փոխվել է․ նա ազատության մեջ է Թշնամական Ադրբեջանի հետ «կամուրջ կապելու» «կամրջանկապությունը հետաձգվում է... ադրբեջանական կողմի խնդրանքով

Ի՞նչ է կատարվում Իրանի ներքաղաքական կյանքում և ի՞նչ ազդեցություն այն կարող է ունենալ Հայաստանի վրա՝ անվտանգության տեսանկյունից

Եվ այսպես, երեկ Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հրաժարական  տվեց:

Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ խորհրդարանը պաշտոնանկ արեց Իրանի էկոնոմիկայի նախարար Աբդունասիր Հիմեթին, ով մեղադրվում էր «տնտեսական խնդիրների լուծման անարդյունավետության մեջ»:

Բանն այն է, որ այդ երկրում արձանագրվել էր ազգային արժույթի շուկայական փոխարժեքի ռեկորդային անկում. Չնայած Կենտրոնական բանկի պաշտոնական փոխարժեքը 1 դոլարի դիմաց կազմում է մոտ 670 հազար ռիալ, շուկայական փոխարժեքն արդեն փետրվարի 19-ի դրությամբ գերազանցել էր  900 հազար ռիալը՝ 1 դոլարի դիմաց:

Հասկանալի է, որ ազգային արժույթի այս անկումը խիստ բացասաբար էր ընդունվել իրանցիների կողմից, որի պատճառով էլ այդ երկրի խորհրդարանը ստիպված էր նման որոշում կայացնել:

Սակայն ազգային դրամի նման անկման պատճառը նաև աշխարհաքաղաքական պատճառ ուներ:

Բանն այն է, որ Իրանի առջև կանգնած է լուրջ ընտրություն. գնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններ՞, թե՞ ոչ:

ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Թրամփն առաջարկել է երկխոսություն սկսել Իրանի հետ: Սակայն Իսրաելի աջակցության նրա ծրագրերը խիստ բացասական են ընդունվել Իրանի հոգևոր շրջանակների կողմից:

Մյուս կողմից, եթե Իրանը չգնա բանակցությունների, ապա ԱՄՆ-ն կարող է կոշտ քայլերի դիմել:

Այստեղ կա նաև երրորդ կողմի՝ Ռուսաստանի շահագրգրվածությունը, որպեսզի կողմերը հասնեն համաձայնության:

Բանն այն է, որ միջազգային դիտորդները նկատել են, որ Թրամփի զիջումները Պուտինին Ուկրաինայի հարցում ունի գին, և դա Իսրաելի հանդեպ վերաբերմունքն է, որն իր հերթին պիտի ցուց տա Մոսկվան:

Ավելին, Ռուսաստանն ու Իսրայելը արդեն սկսել են բանակցությունները Սիրիայի վերաբերյալ, ինչը կարող է հանգեցնել եռակողմ. ԱՄՆ-Ռուսաստան-Իսրայել  հրապարակային կամ ստվերային համաձայնության:

Այս կոնտեքստում Մոսկվան շահագրգրված է, որ Իրանի հանդեպ վերաբերմունքը Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից փոփոխվի:

Սակայն վերջիններս էլ, իրենց հերթին, պահանջում են, որ Իրանի վերաբերմունքը փոխվի իրենց հանդեպ:

Ահա, հենց այս խնդրի շուրջ էլ առաջ են եկել խորը տարաձայնությունները Իրանի վերնախավում:

Հենց դրա արդյունքում էլ Զարիֆը հրաժարական է տվել:

Իսկ նախագահ Փեզեշկիանը հրապարակավ ցույց է տալիս, որ իր և երկրի հոգևոր առաջնորդ Խոմենեի մոտեցումները ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսելու հարցում տարբեր են:

Այն բանից  հետո, երբ  Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին դեմ  արտահայտվեց  ԱՄՆ-ի հետ բանակցություններին,  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը  անսովոր քայլի  դիմեց. առաջին անգամ նա հրապարակավ ընդգծեց Խամենեիի հետ ունեցած իր տարաձայնությունները. «Ես մտածեցի, որ ավելի լավ է բանակցել: Գերագույն առաջնորդն ասել է, որ ԱՄՆ-ի հետ չենք բանակցելու. ես նաև հայտարարել եմ, որ մենք չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ։ Ես կարող եմ ունենալ իմ համոզմունքները, բայց երբ Գերագույն առաջնորդը ուղղություն է սահմանում, մենք պետք է հարմարվենք դրան»,- ասաց նա:

Հենց այդ հայտարարությունից հետո էլ Զարիֆը որոշեց հրաժարական տալ, իսկ ազգային արժեքը վերջին օրերին  արդեն կտրուկ անկում էր  ապրել:

Այն, որ Իրանը պետք է գնա փոխզիջման, առաջին հերթին անհրաժեշտ է իր ազգային շահերի համար: Մանավանդ, որ ռուս-ամերիկյան բանակցություններից հետո, իրավիճակ է փոխվել:

Մյուս կողմից, Թրամփի հանդեպ Իրանում կա մեծ անվստահություն՝ կապված  իրենց լեգենդար գենարալ Քասեմ Սուլեյմանիի սպանության հետ, որն իրականացվեց Թրամփի հրահանգով 2020 թվաքկանի հունվարի 3-ին:

Եթե Իրանում վերջնականապես հաղթի կոշտ դիրքորոշում ունեցողների իշխանության թևը, ապա Իրանի հանդեպ մեծ պատերազմը կարող է իրականություն դառնալ:

Իսկ դրանից հետո թե ինչ վիճակի մեջ կհայտնվի Հայաստանը, դժվար չէ գուշակել:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>