Ինչ էր հուշում Հայաստանի ԱԳՆ-ն Ադրբեջանին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ, տեղի տալով հայ հանրության պահանջներին, վերջապես ՀՀ ԱԳՆ-ն մի հայտարարություն տարածեց Բաքվում դատվող հայ գերիների մասին, որտեղ, չգիտես ինչու, շեշտել էին, որ «հայազգի ռազմագերիների, պատանդների դատավարություններից» տեսաձայնագրություններ և լուսանկարներ են ադրբեջանական մամուլում հրապարակվում:
Կարծես ադրբեջանական կողմին հուշեին, որ այսուհետ հրապարակումներ մի արեք` փակ դատավարություններ արեք, որ մեր հանրությունը փողոց դուրս չգա և մեր համատեղ գործերին չխանգարի: Բայց անգամ այս քաղաքակիրթ հայտարարությունն Ադրբեջանը չանտեսեց` անմիջապես մի խայտառակ տեքստ հրապարակեց Ադրբեջանի ԱԳՆ-ն` մեղադրանքներով, հերյուրանքներով և ցինիզմով լի»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։