ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
27
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Պատերազմ Արցախում
Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն

Ամերիաբանկն ամփոփել է «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթի արդյունքները

Փետրվարի 25-ին Ամերիաբանկն ամփոփեց «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում իրականացված «Իմ Հայաստան, իմ ապագա» ուսանողական մրցույթը` հայտարարելով կրթաթոշակ ստացող, Բերքլիի համալսարան մեկնող ու նախագծի ֆինանսավորում ստացող ուսանողների անունները։

Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բոլոր ուսանողների համար Ամերիաբանկի և VISA-ի կողմից հայտարարված այս մրցույթի նպատակն էր բացահայտել և խրախուսել ակտիվ, Հայաստանի ապագայի հանդեպ սրտացավ, ճկուն և պայծառ մտածելակերպ ունեցող ուսանողներին։

Մրցույթին մասնակցել են ուսանողներ Հայաստանի 36 բուհերից։ Նրանք պայքարում էին երեք մրցանակի համար՝

  • 160 կրթաթոշակ` ամսական 50,000 դրամի չափով 5 ամիս շարունակ, 2024-2025թ. ուսումնական երկրորդ կիսամյակի ընթացքում;
  • Բերքլիի համալսարանում ուսանողական կարճաժամկետ ծրագրի մասնակցության 10 ուղեգիր;
  • «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրով 3 լավագույն նախագծերի ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից` ընդհանուր մինչև 10 մլն դրամի չափով։

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու համար կարող էին դիմել 2024-2025 ուս. տարվա ուսանողները, ովքեր Ամերիաբանկի VISA Student քարտապան են, ընդ որում.

  1. կրթաթոշակին հավակնելու համար անհրաժեշտ էր լինել նվազագույնը 2-րդ կուրսի ուսանող, հավաքել ամենաբարձր միավորները թեստից, և ունենալ տվյալ բուհում ՄՈԳ-ի առավելագույն արժեքի առնվազն 65%-ը 2023-2024 ուսումնական տարվա համար;
  2. նախագծի ֆինանսավորում ստանալու և/կամ Բերքլիի կարճաժամկետ կրթական ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ էր հավաքել ամենաբարձր միավորները և՛ թեստից, և՛ նախագծերի գնահատումից /անկախ ՄՈԳ-ից/:

Նախագծերի գնահատումն իրականացրել է ժյուրին, որի կազմում էին անկախ մասնագետներ տարբեր ոլորտներից, ինչպես նաև VISA-ի ու Ամերիաբանկի ներկայացուցիչներ: Մասնավորապես, ժյուրիի կազմում էին ՀԱՀ դասախոս, գեղագիր Ռուբեն Մալայանը, իրավաբան, նկարիչ Նարեկ Վան Աշուղաթոյեանը, «ՄերակիՓալ» ընկերության հիմնադիր, կազմակերպական զարգացման քոուչ Արմինե Մկրտչյանը, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրի ղեկավար, SPRING PR ընկերության համահիմնադիր նախագահ Նվարդ Մելքոնյանը, VISA-ի Բիզնեսի զարգացման մենեջեր Անի Ալեբյանը, Ամերիաբանկի Տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանն ու Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը։

Մրցույթի ամփոփիչ միջոցառմանը ներկայացվեցին նաև այն երեք նախագծերը, որոնց իրականացման համար հեղինակները կստանան ֆինանսավորում Ամերիաբանկի կողմից։ Մասնավորապես, ֆինանսավորում կստանան.

  1. Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ժաննա Հարությունյանի նախագիծը, որով նախատեսվում է ասեղնագործական 8 զարդանախշերի ստեղծման տեխնիկաների տեսագրում և պահպանում
  2. Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ուսանող Վահագն Զաքարյանի նախագիծը, որով նախատեսվում է մշակել բրայլյան ստեղնաշար տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար
  3. Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանող Վոլոդյա Թորոսյանի նախագիծը, որով նախատեսվում է իրականացնել գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը միտված ծրագիր։

Հիշեցնենք, որ 2024-ին Ամերիաբանկը «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագծի շրջանակում մեկնարկեց երեք արշավ՝ «Իմ Ամերիա, իմ Հայաստան», «Իմ Ամերիա, իմ տուն» և «Իմ Հայաստան, իմ ապագա» խորագրերով։ Նախագծի նպատակն է միավորել մարդկանց Ամերիաբանկի առաքելության շուրջ և միասին բարելավել կյանքի որակը:

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։

Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>