Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Բոլորն ուզում են իրենց ուսերից «գցել» պատասխանատվությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել «Ռադիոլուրին» և արել հայտարարություն, որն առնվազն տարօրինակ է, եթե չասենք ավելին: Նա, ըստ էության ասել է, թե Արցախը «նախկիններն են տվել», դեռ... 1991-ին, Ալմա Աթայի հռչակագրով: Բառացի. «... Նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած»,-ասել է դեսպանը:

Բնականաբար, նրա այս հայտարարությունը, որ նույնությամբ կրկնում է Արցախն ուրացած Փաշինյանի ինքնաարդարացման խախուտ թեզը, մեծ արձագանք ստացավ: Արձագանքող գործիչները ընդգծեցին, որ դեսպան Դըկոտինյին կա՛մ ստում է, կա՛մ անտեղյակ է Արցախի հիմնախնդրին, այդ խնդրի ընթացքին, նաև Ալմա Աթայի հռչակագրին: Դեսպանի անտեղյակության պահը սկզբունքորեն կարելի է բացառել ի սկզբանե: Չի կարող Հայաստանում դեսպան նշանակված դիվանագետը անտեղյակ լինել հայության համար ամենից կենսական հարցի մանրամասնություններին: Երկրորդ՝ որևէ դեսպան ինքնագլուխ հայտարարություններ, որպես կանոն, չի անում: Երրորդ՝ Ֆրանսիան ԵԱՀՄ Մինսկի համանախագահ երկիր է, ու նրա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները պետք է որ տեղեկացված լինեն բանակցային գործընթացին:

Ինչևէ, ակնհայտ է, որ դեսպանի ասածը հակատրամաբանական է մի քանի շատ պարզ հիմնավորմամբ. եթե Հայաստանը, ինչպես նա ու նրա պաշտպանած Փաշինյանն են պնդում, դեռևս 1991-ին է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ապա ինչի՞ շուրջ էր Արցախյան հակամարտության ակտիվ ռազմական փուլը 1992-94 թվականներին, ինչո՞ւ էր ԼՂՀ ներկայացուցիչը ստորագրում հրադադարի փաստաթուղթը, այս դեպքում ամենից էականը՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, Ֆրանսիան Արցախի հիմնախնդրի հետ կապված այդ ինչի՞ շուրջ էր բանակցում մոտ 30 տարի, Արցախի ի՞նչ կարգավիճակի հարց էին քննարկում, վերջապես, ինչո՞ւ գեթ մեկ անգամ նույն Ֆրանսիան չէր վկայակոչում Ալմա Աթայի այդ թղթի կտորը, որը Արցախի խնդրի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի:

Վստահ ենք, որ դեսպան Դըկոտինյին այդ ամենը ոչ պակաս հրաշալի գիտի: Այդ դեպքում ինչո՞ւ է նա մեկին մեկ կրկնում Փաշինյանի թեզը, այն էլ՝ «խփված» ու որևէ քննադատության չդիմացած թեզը: Եվ ինչո՞ւ է դա հիմա անում: Շատ փորձագետներ վստահ են, որ դեսպան Դըկոտինյին փաստացի ոչ այնքան պաշտպանում է Նիկոլ Փաշինյանին, ինչպես կարող է թվալ արտաքուստ, այլ առաջին հերթին իր երկրի նախագահ Մակրոնին, որը համարվում է Պրահայում արցախուրացության, Արցախի հանձնման «քավորներից» մեկը: Այսինքն, պարզ «նիկոլություն» է՝ ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի: Ի դեպ, ժամանակին երբ նույն Մակրոնին Ֆրանսիայի հայերը մեղադրեցին Պրահայի համար, նա չքմեղացավ, թե այդ Փաշինյանն է Արցախն ադրբեջանական ճանաչել, ու նման պայմաններում ինքը ոչինչ չէր կարող անել»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>