Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը

Պետական պարտք եվ հարկային տեռոր

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը նկատում է. «Օրեր առաջ Ֆբ օգտատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարարի անմիտ հրապարակման մեկնաբանություններում տարակասուսանք են հայտնել, որովհետև ֆիկտիվ հանրապետականը մոռացել էր 6.4 մլրդ ԱՄՆ դոլարի հասնող ներքին պարտքի մասին : Դրանցից մեկին նախարարը որոշել է այսպես պատասխանել. - «Ներքին պարտքն այն է, որ պետությունը պարտք է իր քաղաքացիներին։ Ոնց որ դուք պարտք լինեք ձեր ընտանիքի անդամին։ Նույն բանն է, որ մի գրպանից հանես, մյուս գրպանը դնես»:

Գրառման բովանդակությունն արդեն իսկ վկայում է, որ հանրությունը գործ ունի տափակ հումորիստ եվ ֆունկցիոնալ անգրագետի հետ, որը սակայն շռայլ վարձատրություն է կպցրել ։
Բարեբախտաբար կա պաշտոնական վիճակագրություն, որը վկայում է , որ 2024 թվականի Դեկտեմբերի 31-ին պետական պարտքը 12 միլիարդ 842 միլիոն դոլար է կազմել: Ներքին պարտքը 6 միլիարդ 388 միլիոն դոլար է, արտաքինը՝ 6 միլիարդ 454 միլիոն:
Հայաստանը պարտք է վերցնում արտաքին ու ներքին աղբյուրներից։ Արտաքին աղբյուրներ են միջազգային կազմակերպությունները, ինչպես՝ Համաշխարհային բանկը, Արժույթի միջազգային հիմնադրամը, և պետությունները՝ Ռուսաստանը, Գերմանիան և այլն։ Թողարկվում են նաև արտարժութային պարտատոմսեր։
Ներքին աղբյուրները պետական պարտատոմսերն են, որոնց թողարկումից գոյացած գումարները պետությունն ուղղում է բյուջեի ծախսերին։
Ինչպես արտաքին աղբյուրներից միջոցներ ներգրավելիս, այնպես էլ ներսում պարտք վերցնելիս պետությունը հստակ պարտավորություններ է ստանձնում՝ ժամանակին մարումներ, տոկոսագումարների վճարներ... Ընդ որում, ներքինի դեպքում պայմանները շատ ավելի ծանր են: Ներքին պարտքի զգալի մասը ռեզիդենտների ձեռք բերած պետական գանձապետական պարտատոմսերն են, որոնց միջին տոկոսադրույքը դրսից վարկերի կամ փոխառությունների տոկոսից բարձր է երեք անգամ:Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2024-ի դեկտեմբերին դրսից վարկերի ու փոխառությունների միջին տոկոսը 3.5 է կազմել, պետական գանձապետական պարտատոմսեր ձեռք բերողներին, մինչդեռ, պետությունը շատ ավելին է վճարում՝ 10.6 տոկոս:
Կարևոր է նշել, որ 2024-ին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար պահանջվել է 805,2 միլիարդ դրամ (ավելի քան 2 միլիարդ դոլար): Այս գումարից 483 միլիարդ դրամը (ավելի քան 1,2 միլիարդ դոլար) ուղղվել է հիմնական պարտքի մարմանը, իսկ 322,2 միլիարդ դրամը (ավելի քան 827 միլիոն դոլար)՝ տոկոսային վճարումներին։
Պետական պարտքը վերացական մի կատեգորիա չէ, այն հստակ ֆինանսական պարտավորությունների բեռ է, որը ի վերջո կարող է բերել ֆինանսական անվճարունակության։
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ նորածնից մինչև ամենատարեց, այսօրվա դրությամբ շուրջ 3800* ԱՄՆ դոլար պետական պարտք ունի։ Սա Հայաստանի ամբողջ պետական պարտքի յուրաքանչյուրիս մասնաբաժինն է։
Ճիշտ է՝ պետությունը փակում է այդ պարտքը, բայց՝ պետական բյուջեի հաշվին, որը գոյանում է քաղաքացիների հարկերից։ Եվ եթե բարենպաստ տարիներին հարկերը եվ բյուջետային մուտքերը հնարավորություն էին տալիս ինչ որ կերպ խուսանավել դեֆոլտից, ապա 2025 թվականին ըստ ԱՄՀ կանխատեսումների ՀՀ արտահանումը, ներմուծումը, ծառայությունների ոլորտը փլվելու է 40-50 տոկոսով եվ հետեւաբար անհնար է լինելու իրականացնել պարտքերի մարումը եվ տոկոսադրույքների սպասարկում։ Ուստի ներկա իշխանությունը փորձելու է պարտքի սպասարկումը դնել տնտեսվարողների եվ ֆիզիկական անձանց ուսերին։ Այ դրանով են պայմանավորված գույքահարկի, շրջանառության հարկի տոկոսադրույքների աճը, ֆիզիկական անձանց հայտարարագրման անպատրաստ հիմարությունը, աղբի վճարների հաշվարկի փոփոխությունը եվ բազմաթիվ հարկային տեռորի գործիքների ներդնումը։
Ի՞նչ պետք է անել : Կա մեկ լուծում։ Քպ խմբակը եվ դրա ազգադավ պարագլուխը պետք է հեռանան»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>