Իրանական համարանիշերով բեռնատարում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Այսօր՝ փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 70/19 հասցեում կայանված բեռնատարում դի կա: Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները իրանական համարանիշերով «Ֆոտոն» մակնիշի բեռնատարում հայտնաբերել են վարորդի մարմինը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Իրանի Իսլամական հանրապետության քաղաքացի է, ով հանկարծամահ է եղել:

