Պետք է ձևավորել տոտալ մերժման մթնոլորտ. կատակի չվերածել, սա լուրջ է. Վահե Հովհաննիսյան ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ահազանգում են Հայաստանին սպառնացող վտանգի մասին Բյուջեի թալան, դասական կոռուպցիա Հրազդանի կիրճում (տեսանյութ)
31
Ալիևի պլանը տապալվում է․ Փաշինյանը ծրագիր չունի (տեսանյութ) Աննա Հակոբյանը թող մանկապիղծների անունները տա, եթե չի տալիս, ուրեմն ինքը հանցագործ է. Աջապահյան Արցախի նախագահը կալանավորված չէ, որևէ վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի. փաստաբան ՀՀ-ՌԴ կապերի պատմությունը վերաիմաստավորելու փորձեր են արվում. դեսպան Դատական նիստ Լևոն Քոչարյանի՝ կարմիր բերետավորներին իբր ծեծելու գործով Քաղաքային բյուջեից միլիարդավոր գումարների մսխումները և քաղաքային խնդիրների կուտակումները (տեսանյութ) Որրոշել են ասֆալտ փռել ու դա անել մարդկանց նյարդերի ու առողջության հաշվին (տեսանյութ) 18+․ «Ահա թե ինչու աբորտները պետք է օրինական լինեն»․ Հազարավոր հայհոյանքներ՝ Փաշինյանի գրառման տակ Երկրի ղեկավարը շարունակում է «կրթվել». անադեկվտությունն ուղղակի ծփում է, բայց պատճառներն ավելի խորն են Երևանի 3 հնավայրերը կառավարման ճգնաժամ են ապրում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Փաշինյանի վարքագծի վերլուծություն․ «Կարճ ասած» Շիրակի մարզ Նիկոլի այցը առավել շատ հիշեցրեց լավ պատրաստված շոու, քան բովանդակային քննարկում. պատգամավոր Փաշինյանի գրառումն հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն. Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն Ալիևի պլանը տապալվում է․ Փաշինյանը ծրագիր չունի (տեսանյութ) Այս կոչը Փաշինյանը պետք է լավ հիշի. Գևորգ Ղուկասյանի Պետք է ձևավորել տոտալ մերժման մթնոլորտ. կատակի չվերածել, սա լուրջ է. Վահե Հովհաննիսյան Մահացել է արձակագիր, ազգագրագետ, բանահավաք, բանագետ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ Սերգեյ Վարդանյանը Աննա Հակոբյանը թող մանկապիղծների անունները տա, եթե չի տալիս, ուրեմն ինքը հանցագործ է. Աջապահյան Արցախի նախագահը կալանավորված չէ, որևէ վարույթով մեղադրյալի դատավարական կարգավիճակ չունի. փաստաբան ԱՄՆ-ն ու ՌԴ-ն ահազանգում են Հայաստանին սպառնացող վտանգի մասին ՀՀ-ՌԴ կապերի պատմությունը վերաիմաստավորելու փորձեր են արվում. դեսպան Արդեն ստացվել է Լևոն Քոչարյանի գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը. Փաստաբան Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ խաչակրաց արշավանքը շարունակվում է․ Արթուր Խաչատրյան Առջևում կործանարար խորխորատն է, ուր կա «լաց և ատամների կրճտոց»․ Արշակ սրբազան Բանադրանք և նզովք․ ո՞ր տարբերակով Մայր Աթոռը կդիմի Փաշինյանին Դատական նիստ Լևոն Քոչարյանի՝ կարմիր բերետավորներին իբր ծեծելու գործով Քաղաքային բյուջեից միլիարդավոր գումարների մսխումները և քաղաքային խնդիրների կուտակումները (տեսանյութ) Որրոշել են ասֆալտ փռել ու դա անել մարդկանց նյարդերի ու առողջության հաշվին (տեսանյութ) Բյուջեի թալան, դասական կոռուպցիա Հրազդանի կիրճում (տեսանյութ) Բյուջեի թալան, դասական կոռուպցիա Հրազդանի կիրճում (տեսանյութ) Ինձ համար ոչինչ չկա զարմանալու, երբ Արցախը հանձնողը կարող է մի հիմարություն ասել Իսկ ի՞նչ կանեիր դու, եթե ստանայիր հարցման տվյալներ, որ եկեղեցու վարկանիշն ամենաբարձրն է․ Վարդանյանը՝ Փաշինյանին Նրա առաքելության անունը հայ ժողովրդի տրանսֆորմացիա է, քաոսացում, չգոյություն․ Լիլիթ Գալստյան Այնուամենայնիվ, եկեք հարց տանք. իսկ ի՞նչ ենք անում մենք Պատասխան պետք է տալ, բայց պետք է տալ այն ժամանակ ու այն ձևաչափով, որն ամենաարդյունավետն է Սա ծրագրավորված ագրեսիա է մեր ինքնության, մեր հավատքի, մեր հոգևոր հենասյան դեմ «Ու սա երկրի վարչապետ է»․ Գայանե Ասլամազյանն անդրադարձել է Փաշինյանի սկանդալային գրառմանը Փաշինյանին «հունից հանել է» մեր եկեղեցու հեղինակությունը Այդ երևույթը դեռ գահավիժելու տեղ ունի Ամեն բան արվում է գիտակցված, հստակ թիրախավորել հայկական ազգային դիմադրության առկա ու հնարավոր բոլոր օջախները․ Վարուժան Գեղամյան

«Ռուսական տուն»-ը` «լրտեսների որջ». ռուսաֆոբիայի նոր ալիք Բաքվում

Ռուս-ադրբեջանական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել վայրիվերումներով։ Չնայած տարբեր ոլորտներում սերտ համագործակցությանը՝ ժամանակ առ ժամանակ այդ հարաբերություններում նկատվում է լարվածութուն։ Այս մասին նշված է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հրապարակած հոդվածում, որը ներկայացրել է Aysor.am

Վերլուծության մեջ ընդգծվում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման ծառայողական հետաքննության ավարտը հանգեցրել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների հերթական լարվածությանը։ Մոսկվան և Բաքուն իրենց դեսպաններին միաժամանակ հրավիրել են արտաքին քաղաքական գերատեսչություններ։

«Ծառայողական հետաքննության արդյունքների հրապարակումն ադրբեջանական մամուլում առաջացրել է հակառուսական տրամադրություններ։ Չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել ինքնաթիռի կործանման համար, սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ մեղադրանք է ներկայացրել Ռուսաստանին։ Պաշտոնական Բաքուն պատրաստվում է հայց ներկայացնել միջազգային դատարան՝ ընդդեմ Ռուսաստանի՝ AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման առնչությամբ։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ երկխոսության դռները բաց են մնում, սակայն Մոսկվան պետք է «բացահայտ ընդունի իր մեղքը և պատասխանատվություն կրի»։

Միաժամանակ Բաքուն պաշտոնական ծանուցում է ուղարկել ռուսական կողմին՝ Ադրբեջանի տարածքում «Россотрудничество» գործակալության ներկայացուցչության «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ։

2025 թվականի հունվարին «Россотрудничество» գործակալության ղեկավար Եվգենի Պրիմակովն ադրբեջանական «Baku TV» հեռուստաալիքին սպառնացել է դատական հայցով: Նա խոսել է իշխանական լրատվամիջոցի կողմից պատրաստված ռեպորտաժի մասին, որը նկարահանվել է Բաքվում՝ Ռուսական մշակութային կենտրոնի դիմաց:

Ադրբեջանցի լրագրողն իր խոսքում «Ռուսական տունն» անվանել է «լրտեսների և անջատողականների որջ», ինչը զայրացրել է Պրիմակովին։ Վերջինս նշել է, որ հեռուսատընկերությունը ֆինանսավորվում է ադրբեջանական իշխանությունների կողմից․ «Այժմ թող «Baku TV»-ն ապացուցի, որ այդ գործունեությունը լրտեսություն է կամ ինչ-որ կերպ անօրինական է»:

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Վալուևն, անդրադառնալով ադրբեջանական ինքնաթիռի կործանումից հետո ռուս-ադրբեջանական հարաբերությունների սրմանն ու Ադրբեջանում «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելուն, նշել է, որ Մոսկվայի արձագանքը պետք է նույնը լինի:

Վալուևն առաջարկել է փակել Ռուսաստանում ադրբեջանական սփյուռքի կազմակերպությունները, սահմանափակել ադրբեջանական բիզնեսը, երկրում անօրինական ապրող ադրբեջանցիներին արտաքսել, ՌԴ-ում օրինական բնակություն հաստատած ադրբեջանցիներին ռազմաճակատ ուղարկել և այլն: 2025 թվականի փետրվարի 10-ին հայտնի է դարձել, որ արգելվել է Նիկոլայ Վալուևի մուտքն Ադրբեջան: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի՝ ռուսաստանցի պատգամավորը վիրավորական և սպառնալից հայտարարություններ է արել Ադրբեջանի ժողովրդի և պետության հասցեին։ Դա է պատճառը, որ նրա անունը ներառվել է Բաքվի համար անցանկալի անձանց ցուցակում»,- շեշտվում է հոդվածում։

Նշվում է, որ Ադրբեջանում տիրող հակառուսական ալիքի ֆոնին ռուս փորձագետները, սակայն, կարծում են, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները հասել են դաշնակցային ամենաբարձր մակարդակի։ Դրան նպաստել է նաև Ռուսաստանի նախագահի 2024 թվականի օգոստոսի 18-19-ը Բաքու կատարած պետական այցը, որը պաշտոնական 8-րդ այցն էր։

Առհասարակ, ռուս-ադրբեջանական օրակարգը ներառում է համագործակցության լայն շրջանակ՝ ընդգրկելով քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և ռազմական ոլորտներ։ Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ամրապնդմանը նպաստել է նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2022 թվականի փետրվարին Կրեմլում ստորագրած դաշնակցային գործակցության մասին հռչակագիրը, որը ներառում է 43 կետ։

Ռուսաստանի և Ադրբեջանի փոխհարաբերություններում խիստ կարևոր է նավթագազային արդյունաբերության ոլորտը։ Այստեղ երկուստեք հարաբերություններն ավելի են ամրապնդվել ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում, երբ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո Մոսկվան դադարեցրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ։ Այդ ընթացքում Ադրբեջանը համաձայնագիր է ստորագրել Եվրամիության հետ, որով ավելացրել է գազի արտահանումը եվրոպական երկրներ, որոնք մնացել էին առանց ռուսական գազի։ Զուգահեռ՝ Բաքուն ու Մոսկվան կնքել են առքուվաճառքի պայմանագիր, որով սկսվել են ռուսական գազի մատակարարումներն Ադրբեջան։

«Գազպրոմ էքսպորտի» և «SOCAR»-ի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ ռուսական «Գազպրոմը» մինչև 2023 թվականի մարտ ամիսը Ադրբեջանին մատակարարել է 1 մլրդ խմ գազ։ Այնուամենայնիվ՝ այս երկու երկրների միջև պետական մակարդակով այսպիսի սերտ համագործակցությանը զուգահեռ՝ ադրբեջանական հասարակության ներսում ժամանակ առ ժամանակ տրամադրությունները հակառակ ուղղությամբ են փոխվում։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներում անգամ հանդիպում են գիտական խեղաթյուրումներ։ Այսպես՝ Բաքվի Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն Ռիզվան Հուսեյնովը նշել է, որ պատմությանը հայտնի «ռուս-պարսկական պատերազմներ» տերմինը չի համապատասխանում իրականությանը, և այն պետք է վերանվանել «ռուս-ադրբեջանական պատերազմներ»։

Հակառուսական տրամադրություններն Ադրբեջանում ավելի ցայտուն դրսևորվել են 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ ռուս խաղաղապահները տեղակայվել են Արցախում։

Ռուս փորձագետները նշում են, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ունեն ռուսաֆոբ դիրքորոշում։ 2022 թվականին ադրբեջանական մամուլում առկա հակառուսական տրամադրություններին անդրադարձել է նաև Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանը․ «Մենք բազմիցս ստիպված ենք եղել Ադրբեջանի իշխանությունների ուշադրությունը հրավիրել տեղական ԶԼՄ-ներում տիրող հակառուսական հիստերիայի վրա»,- Բաքվում կայացած մամուլի ասուլիսին Մ. Բոչարնիկովի հայտարարությունն է մեջբերել հոդվածագիրն, ընդգծելով, որ այս համատեքստում հետաքրքիր է Ադրբեջանի ԱԳՆ-ի նախկին աշխատակից Թամերլան Վագաբովի պնդումը, որ Ադրբեջանում ներկայիս հակառուսական արշավը լավ մտածված պետական ռազմավարության մաս է։

«Հարկ է ընդգծել, որ Մոսկվայի վարած քաղաքականությունից գրեթե մշտապես դժգոհող Ադրբեջանը ռուսալեզու լրատվամիջոցների քանակով առաջատարն է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների շարքում։ Ադրբեջանում գործում է 50 ռուսալեզու տպագիր հրատարակություն և 7 լրատվական գործակալություն։

Չնայած պաշտոնական մակարդակով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ՝ պայմանավորված քաղաքական, տնտեսական շահերով, սակայն ակնհայտ է, որ ներկայումս ադրբեջանական հասարակության ներսում վստահության պակաս կա դեպի Ռուսաստանը, որը ժամանակ առ ժամանակ դառնում է պայթյունավտանգ»,- եզրափակվում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հոդվածում: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan