Հայ-թուրքական սահմանի անցակետը շուտով կբացվի
Դիտել նաև
«Turkish Airlines»-ը մեկնարկել է Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով չվերթները
Թուրքիայում սկսվել է հակաադրբեջանական յուրահատուկ ալիք․ Վարուժան Գեղամյան
Երեկ Բաքվում Վենսը Ալիևի հետ ստորագրեց Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին խարտիա. ի՞նչ է դա նշանակում
Ինչո՞ւ Ֆիդանը հրապարակավ աջակցեց Փաշինյանին, և ո՞ւմ էր ուղղված նրա այդ մեսիջը
Ըստ թուրքական Cumhuriyet-ի՝ Արևմուտքը փորձում է Թուրքիայի մեծացող դերը թուլացնել Միջին Արևելքում. ինչո՞ւ նույնպես պարզ է
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը շուտով կբացվի: Դրա մասին NEWS.am-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ անցակետի բացումը նախատեսված է մարտի 1-ին։ Միաժամանակ նախատեսվում է, որ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։ Հիշեցնենք, որ ներկայում Հայաստանի Հանրապետությունում ԱԴԾ տնօրինությունը հսկողություն է իրականացնում հայ-թուրքական սահմանի ամբողջ պարագծով։ Նախկինում հաղորդվել էր, որ անցակետի վերանորոգման համար հայկական կողմը ավելի քան 1 միլիարդ դրամ է ծախսել։
Ավելի վաղ հայտարարել էին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի բացման առաջին փուլը նախատեսված է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար։

