Գյումրիում 1,5 տարեկան երեխան կոյուղի մաքրող հեղուկ է խմել ու հայտնվել հիվանդանոցում
Դիտել նաև
Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը
Վանաձորում երեխա է ընկել Փամբակ գետը․ փրկարարներն իրականացնում են որոնողական աշխատանքներ
Ծափաթաղում 3-ամյա տղային կյանքից զրկած հայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման
Ծննդկան է մահացել. նորածնի վիճակը կայուն ծանր է
Ծնողի ծեծի հետևանքով 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է
Երեկ ուշ երեկոյան՝ ժամը 22.00-ի սահմաններում, ծնողների ուղեկցությամբ Գյումրի ԲԿ-ի մանկական բաժանմունք են տեղափոխել Գյումրու Անի թաղամասի 1,5 տարեկան բնակիչ Է․Ս․ին՝ «ըմպանի, շրթունքների քիմիական այրվածք» ախտորոշմամբ։
Այդ մասին հայտնում է Aravot.am-ը։ Ծնողները հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խմբին հայտնել են, որ փոքրիկը այրվածքը ստացել է իրենց բնակարանի սանհանգույցի պահարանում դրված «Կռոտ» տեսակի քիմիական մաքրող հեղուկը պատահաբար խմելու հետևանքով։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց։
Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն, մանկական բաժանմունքի պատասխանատու Կարեն Գևորգյանը տեղեկացրել է, որ բուժօգնությունից հետո երեխան լավ է զգում իրեն, արդեն դուրս է գրվել։

