Գառնիկ Դանիելյանի մեքենան թալանելու, ապա այրելու փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան թալանելու, ապա այրելու փորձի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթով կա մեկ տուժող:
Նախաքննությունը շարունակվում է»,-«Հրապարակ»-ին հայտնել է Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։ Հիշեցնենք՝ շաբաթ օրը թալանել, ապա փորձել էին հրկիզել Գառնիկ Դանիելյանի մեքենան, որը կայանված էր եղել ՀՅԴ գրասենյակի մոտ։

