Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ալեն Սիմոնյանը որոշել է հետ կանգնել իր խոսքերից

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակառուսական իր հայտարարությունների համար ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լուրջ փաստի առաջ է կանգնել: Նա չգիտի՝ ինչպես արդարանա հյուսիսային իր գործընկերների առջեւ, որպեսզի հավատան, որ չի արել այդքան ռուսատյաց հայտարարություններ: ԱԺ-ից մեզ լուրեր փոխանցեցին, որ ՌԴ-ից պահանջել են ԱԺ նախագահից կա՛մ հերքել ու դատի տալ լրատվամիջոցին կա՛մ խոստովանել, որ ասել է այդ խոսքերը: Ալեն Սիմոնյանն էլ որոշել է հետ կանգնել իր խոսքերից:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր. «ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունվարի 24-ին բալթյան երկրների խորհրդարանականների հետ ունեցած դռնփակ հանդիպման ժամանակ արտահայտել է կոշտ քննադատություն Ռուսաստանի Դաշնության վերաբերյալ, որը տարակուսանք է առաջացրել անգամ բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ: Ալեն Սիմոնյանը, բալթյան երկրների ներկայացուցիչների հետ ունեցած փակ հանդիպման ժամանակ, հայտարարել է, թե Ռուսաստանը պետք է պարտվի, վերանա, որպեսզի մեր եւ բալթյան երկրների համար «լավ լինի»: Սիմոնյանը նաեւ ավելացրել է, որ Ռուսաստանի կործանումը կարող է Հայաստանի եւ բալթյան երկրների համար «լավ հեռանկարներ» բացել»: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով այս միջադեպը, նոր մանրամասներ է պարզել դրա վերաբերյալ: Այն, որ Ալեն Սիմոնյանի եւ բալթյան երկրների խորհրդարանականների հետ անցկացված դռնփակ հանդիպումը անցել է խիստ հակառուսական մթնոլորտում, դրա մասին փաստում են նաեւ այդ երկրների տարածած պաշտոնական հաղորդագրությունները: Լատվիայի Սայեմայի (Ազգային ժողով) պաշտոնական էջում հանդիպումից հետո հետեւյալ ռելիզն է տարածվել. ««Այն երկրները, որոնք ձգտում են ազատվել Ռուսաստանի ուղեծրից, անխուսափելիորեն կբախվեն նրա դիմադրությանն ու սադրանքներին։ Սա պետք է ընդունել հանգիստ վճռականությամբ եւ լուծել՝ հստակ կենտրոնանալով սահմանված նպատակների վրա»: Այս մասին ընդգծել է Լատվիայի Սայեմայի խոսնակ Դաիգա Միերինյան ուրբաթ՝ հունվարի 24-ին, Երեւանում Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների եւ եվրոպական ինտեգրման հանձնաժողովների անդամների հետ հանդիպման ժամանակ։ Նույն հաղորդագրության մեջ կարդում ենք. «Որպես եվրոպական հաջող ինտեգրման էական նախադրյալներ՝ երկրների ներկայացուցիչները կարեւորել են տարածաշրջանի հարեւան երկրների միջեւ հարաբերությունների կարգավորումը, ռուսաստանյան ռազմական անձնակազմի դուրսբերումը Հայաստանից եւ առեւտրային հարաբերությունների դիվերսիֆիկացումը։

Ներկայումս Հայաստանի տնտեսությունը շարունակում է մեծապես կողմնորոշվել դեպի Ռուսաստանը եւ Եվրասիական տնտեսական միության մյուս անդամները»: Նույնաբովանդակ ռելիզ էլ տարածված է Էստոնիայի Ռիիգիկոգուի (Ազգային ժողով) էջում. «Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում Հայաստանին՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։ Դա երկար եւ բարդ գործընթաց է, բայց մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը… ես խորապես հավատում եմ, որ Հայաստանը պատկանում է Եվրոպային»,- ասել է Էստոնիայի Ռիիգիկոգուի նախագահ Լաուրի Հուսարը` ընդգծելով, որ Ուկրաինային աջակցելու անհրաժեշտություն կա, քանի որ եթե Ուկրաինան չհաղթի Ռուսաստանի նախաձեռնած պատերազմում, ապա շատ այլ երկրների ապագան վտանգի տակ կհայտնվի:

Հավելենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը չի պատրաստվում հերքում տեղադրել կամ հեռացնել մեր հրապարակումը, ինչպես ակնկալում է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Ազգային ժողով, որպեսզի ԱԺ-ն տրամադրի այդ օրվա հանդիպման ձայնագրությունը, քանի որ խորհրդարանի նախագահն իր հայտարարության մեջ գրել է, որ տեսաձայնագրություն կա: Մենք պահանջել ենք տրամադրել ողջ հանդիպման տեսագրությունը` առանց մոնտաժի: Եթե Ալեն Սիմոնյանը այդքան վստահ է իր պնդումներում, պետք է տրամադրի մեզ այդ ձայնագրությունը:

Հիշեցնենք, որ խոսքը նույն Ալեն Սիմոնյանի մասին է, որը 2023 թվականի ապրիլի 3-ին հրահանգեց իր թիկնապահներին ոլորել քաղաքացու ձեռքերը եւ թքեց քաղաքացի Կարեն Մկրտչյանի վրա: Շարունակելի…»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>