Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆ
- Telegram
- Skype
- ВКонтакте
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- Viber
Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ։
Նրան ընդունել է փոխնախարար Միխայիլ Գալուզինը։ Ռուսական կողմն ընդգծել է «ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների կառուցման անվերապահ կարևորությունը՝ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև 2022թ․ փետրվարի 22-ին ամենաբարձր մակարդակով ստորագրված հռչակագրի հիման վրա՝ երկու երկրների ազգային շահերի նկատառումով։ Ուստի տարակուսելի է ադրբեջանական լրատվամիջոցների հակառուսական հրապարակումների շարքը, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ընթացող ապատեղեկատվական արշավը»,- նշել է Գալուզինը։