Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունենալու
Դիտել նաև
Պուտինի և Փաշինյանի միջև շփումներ առաջիկայում չեն սպասվում, դրանք վերջերս են եղել. Պեսկով
Պուտինը օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ՌԴ ԶՈւ-ն ներգրավել արտերկրում ռուսաստանցիների պաշտպանության համար
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին
Պուտին-Թրամփ հեռախոսազրույց է տեղի ունեցել
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է իր համար հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներին։
«Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին հեռախոսազրույց կազմակերպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երդմնակալության արարողությանը հաջորդող օրերին»,- ասվում է հրատարակության մեջ։ Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը մտադիր է Պուտինի հետ քննարկել առաջիկա ամիսներին անձնական հանդիպման հնարավորությունը՝ «Ուկրաինայում պատերազմին վերջ տալու փորձի» նպատակով։
Դեռևս պարզ չէ, թե արդյոք համաձայնեցված է զրույցի կոնկրետ ամսաթիվը, հավելել է CNN-ը։

