ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել
26
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Պատերազմ Արցախում
Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Ինչու ընդդիմությանը չհաջողվեց իշխանափոխություն անել Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Թքած ունենալու նուրբ արվեստը «Գուցե վճիռը նրանով կվերջանա, որ չորս ամսից հետո էլ Հայաստանում հայ չի մնա…». Րաֆֆի Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Դատախազությունն ու ՔԿ-ն մոլորեցնում են հանրությանը. Բագրատ Սրբազան «Հրապարակ»․ Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել Գիտենք, թե Նիկոլ Փաշինյանից բացի, էլի ումից է հայ ժողովուրդը գազ ու լույս պահանջելու Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով Թևանյանը դատարանում հանդես է գալիս մեղադրողի դիրքերից, դրա համար էլ նիստերը փակ են անում Քաղաքական հետապնդումներն ու հալածանքները քպ-աբար կատարելու համար՝ 87 մլն դրամ պարգևատրում «Պապու սամալյոտը» թանկ է նստում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի զինծառայողները վարժանքներ են անցկացնում, իսկ Հայաստանը հով լռված է փուչիկային «խաղաղության» ճիրաններում Փաշինյանի ԱԽՔ. ՀՀ-ն այլևս Ադրբեջանի հետ կոնֆլիկտ չունի, քաղաքական գին վճարելու խնդիր չկա, ՀՀ-ՌԴ կապերը պետք է փոխվեն Փաշինյանի ու Պապիկյանի գլխավորած բանակում էլի զոհ կա

Իշխանություններին տհաճ անակնկալ է սպասվում․ 168.am

168.am-ը գրում է․ Հայաստանի տնտեսությունը, որի աճի բարձր տեմպերով մի ժամանակ պարծենում էին իշխանությունները՝ հայտարարելով, թե դարձել ենք համաշխարհային տնտեսության առաջատարը, գրեթե դադարել է կենդանության նշաններ ցույց տալ։ Անցած տարվա վերջին, ինչպես և սպասվում էր, տնտեսությունը պարզապես գահավիժեց, երբ արտաքին գործոնները ոչ ամբողջությամբ, բայց որոշ չափով սկսեցին թուլանալ։

Հոկտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կազմեց ընդամենը 4,2 տոկոս։ Արդեն նոյեմբերին իջավ 1,2 տոկոսի։ Նախորդ ամսվա համեմատ տնտեսական ակտիվության աճի տեմպը նոյեմբերին միանգամից կրճատվեց 3 տոկոսային կետով։ Գրեթե այդքանով էլ կրճատվել էր հոկտեմբերին։

Նոյեմբերին տնտեսության մեջ արձանագրվեց ոչ միայն անցած, այլև վերջին առնվազն 3 տարիների տնտեսական ակտիվության վատագույն ցուցանիշը։

Կտրուկ անկման ականատես եղանք հատկապես արդյունաբերության մեջ։ Նախորդ տարվա նկատմամբ արտադրության ծավալները երկնիշ կրճատվեցին. Արձանագրվեց արդյունաբերության 19 տոկոսանոց անկում։

Գահավիժեց արտաքին առևտուրը. Կրճատումը գերազանցեց 27 տոկոսը։

Նվազեց ինչպես արտահանումը, այնպես էլ՝ ներմուծումը։ Բայց անկումը շատ ավելի մեծ էր հատկապես արտահանման պարագայում, որով մինչ այդ այդքան հպարտանում էին իշխանությունները։ Սկսել էին վերամբարձ հայտարարություններ անել արտահանման դիվերսիֆիկացիայի մասին։ Թեև արտահանման այդ աճերն ու առևտրային շարժերը բացարձակ կապ չունեին Հայաստանի տնտեսության զարգացումների հետ։ Տարեվերջի ցուցանիշները եկան ապացուցելու վարչախմբի զեղծարարությունները, տնտեսության մեջ երբեմնի արձանագրվող բարձր աճերի անհամատեղությունը մեր տնտեսության հետ։

Նոյեմբերին արտահանումը կրճատվեց, ոչ ավել, ոչ պակաս՝ 35 տոկոսով։

Այդ ամսին Հայաստանից արտահանվեց ընդամենը 752 մլն դոլարի ապրանք։ Այն պարագայում, երբ մի պահ արտահանումը հասնում էր 1,8-1,9 մլրդ դոլարի։

Օրինակ՝ նոյեմբերին՝ մարտի համեմատ, ունեցանք արտահանման ծավալների գրեթե 2,5 անգամի հասնող կճատում։

Գահավիժեց նաև ներմուծումը. Ներմուծման նվազումը նոյեմբերին գերազանցեց 21 տոկոսը։

Արտաքին առևտուրը մեծապես կրճատվեց նաև նախորդ ամսվա համեմատ։ Արտահանման անկումը հասավ գրեթե 20 տոկոսի, ներմուծմանը՝ շուրջ 13 տոկոսի։

Արտաքին առևտրի այս ահռելի տեղաշարժերն ուղիղ կապ ունեին վերարտահանումների հետ։ Ինչպես վերարտահանումների շնորհիվ դրանք մի պահ ռեկորդային տեմպերով աճում էին, այնպես էլ սկսեցին ռեկորդային տեմպերով նվազել՝ սառը ջուր լցնելով իշխանությունների չարդարացված ոգևորության վրա։ Հույս ունեին, որ արտաքին դրական շոկերը Հայաստանի տնտեսության մեջ դեռ կշարունակեն պահպանվել, իրենք էլ հնարավորություն կունենան դա օգտագործել քաղաքական նպատակներով ու կեղծ լավատեսությամբ կերակրել հանրությանը, բայց ինչպես տեսնում ենք, սխալվեցին։ Ներմուծում-արտահանումների հետ ուղիղ կապ ունեցող արտաքին առևտրի ու տնտեսության բարձր աճերը հետևում են մնացել։

Եկել է գահավիժումների շրջանը, ու առայժմ հայտնի չէ, թե դա մինչև ուր կարող է հասնել, ու մինչև ուր կգլորվի անցած տարվա տնտեսության աճը։

Դեկտեմբերի արդյունքները դեռևս հայտնի չեն, բայց սպասվում է, որ այն ավելի լավ չի լինելու, քան նոյեմբերին էր, եթե նույնիսկ անկում չարձանագրվի։

Սա նշանակում է, որ անգամ տնտեսական աճի այն համեստ սպասումները, որոնք 2024թ. համար ունեին իշխանությունները, չեն արդարանալու։

Վերջին վերանայում-նվազեցումներից հետո, ինչպես հայտնի է, «համաշխարհային տնտեսության աճի առաջատար» մեր տնտեսության մեջ իշխանությունները 5,6 տոկոս աճ էին կանխատեսում՝ նախատեսված առնվազն 7 տոկոսի փոխարեն։ Բայց արդեն պարզ է, որ այդ 5,6 տոկոսն էլ չի լինելու։

Հիշեցնենք, որ առաջին եռամսյակում տնտեսական աճը կազմեց 6,6 տոկոս, երկրորդում՝ 6,4 տոկոս, իսկ երրորդում՝ 5,2 տոկոս։ Չորրորդ եռամսյակում, որի տվյալները հայտնի կդառնան մի քանի ամսից, մասնավորապես՝ մարտին,  տնտեսական աճը կարող է լինել լավագույն դեպքում 2-2,5 տոկոսի սահմաններում։

Դա կնշանակի, որ 2024թ. արդյունքներով, իշխանություններին շատ ավելի տհաճ անակնկալ է սպասվում, քան կարող էին ենթադրել։ Տարեկան տնտեսական աճը, ամենայն հավանականությամբ, կլինի ընդամենը 4-4,5 տոկոսի սահմաններում՝ նախատեսված առնվազն 7 տոկոսի փոխարեն։

Եվ, որ ավելի վատ է, այդ իրավիճակը չի ավարտվի նախորդ տարվանով, կշարունակվի նաև այս տարի։ Գուցե դեռ վաղ է այդ մասին խոսելը, բայց անցած տարվա վերջի միտումներն ու արտաքին գործընթացները միանշանակ դրան են տանում։

Կտրուկ անկում է սպասվում հատկապես արտաքին առևտրում, որը եղել է վերջին տարիների բարձր տնտեսական աճերի լոկոմոտիվը՝ պայմանավորված խոշորածավալ ներմուծում-արտահանումներով։ Դա կերևա արդեն տարվա սկզբին, երբ արտաքին առևտուրը կբախվի ոսկու մեծաքանակ վերարտահանումների արդյունքում նախորդ տարվա սկզբին արձանագրված «անակնկալ» բարձր աճերին։ Հայտնի է, որ գերազանցապես այդ գործոնի շնորհիվ տնտեսությունը մի պահ հասցրեց մինչև անգամ 15-16 տոկոսանոց ակտիվության աճեր դրսևորել, բայց հետո տեսանք, թե ինչ եղավ, երբ դրա ազդեցությունը տնտեսության վրա թուլացավ։

Այս տարի նման «անակնկալներ» դժվար է սպասել։ Անակնկալները հակառակ ուղղությամբ են սպասվում։

Ու որքան էլ այս տարվա համար իշխանություններն անհամեմատ ավելի ցածր՝ ընդամենը 5,1 տոկոս տնտեսական աճ են պլանավորել, քան ժամանակին խոստացել էին կառավարության ծրագրով, դա էլ է հարցականի տակ։ Չի բացառվում, որ արդեն տարեսկիզբը մեկնարկի տնտեսական անկումներով, որոնք կխորանան, երբ դադարեն ռուս-ուկրաինական հակամարտությամբ սկսված արտաքին դրական ազդակները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>