Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները
1
Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում 99 տոկոսում, որտեղ առկա են ընտրախախտոմներ, հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը. Արամ Օրբելյան Օր 4․ ՍԴ-ն շարունակում է քննել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները Պատերազմ Արցախում
Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Իսրայելը հիմար դրության մեջ է դրել Փաշինյանին․ «Մոսկովսկի կոմսոմոլեց» Սյունիքում 869 ընտանիք զրկվել է ընտանեկան նպաստից. Ինչո՞ւ են մարդիկ զրկվում նպաստից Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը բարձրացվել է Բելգիայի Դաշնային խորհրդարանում Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին Նիկոլ Փաշինյանի «կրկնակը». Մերցը հպարտանում է... Գերմանիայի պարտությամբ ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ» Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ» Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ» Պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակել Վանաձորում Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանը «գիտակցաբար չի արձագանքում» Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ուղղված քայլերին

Երբ դատարկվեցին ռուսական զորանոցները, դրանք վերածվեցին ամերիկյան որբանոցների

Գյումրին Հայաստանի մշակութային մայրաքաղաքի և արհեստների ու արվեստների քաղաքի համբավ ունի։ Սակայն, միևնույն ժամանակ, Գյումրին շուրջ 2 դար, կարելի է ասել, եղել է Հարավային Կովկասի ամենառազմականացված քաղաքներից մեկը։ Նույնիսկ այսօր էլ կարող ենք նույն գնահատականը տալ։ Այստեղ է տեղակայված Ռուսաստանի սահմաններից դուրս գտնվող ամենամեծ ու միակ ռազմաբազան։
Մինչև 1878 թ․-ը Գյումրին Հարավային Կովկասի դարպասներից մեկն էր, ուստի ռազմական ու ռազմավարական տեսանկյունից ցարական իշխանությունները մեծ ուշադրություն էին դարձնում գավառական քաղաքի կարգավիճակ ունեցող Ալեքսանդրապոլին:
Այստեղ ստեղծվում են հսկայական ռազմական ենթակառուցվածքներ: Ալեքսանդրապոլ ամրոցից բացի, որտեղ կարող էր տեղակայվել մինչև 15 հազար զինվոր, 19-րդ դարավերջին ու 20-րդ դարասկզբին Ալեքսանդրապոլում կառուցվում են աննախադեպ քանակով զորանոցներ: Առնվազն մեր տարածաշրջանում դժվար է հիշել մի քաղաք, որը 20-րդ դարասկզբին կունենար այդ քանակի զորանոցային շենքեր։
Մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը խաղաղ տարիներին Ալեքսանդրապոլում ռուսական բանակի թիվը կարող էր հասնել մինչև 40 հազարի։
Գյումրիում կառուցված զորանոցներն այնքան շատ էին, որ դրանք ձևավորել են ամբողջական թաղամասեր։ Դրանք մինչև հիմա պահպանվում են՝ Սևերսկի, Կազաչի պոստ, Պոլիգոններ, նաև կարելի է ավելացնել Մայր Հայաստան հուշահամալիրի դիմաց գտնվող «Կաբարդինսկի պոլկ» կոչվող հատվածը։
Ռազմական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառուցվել են նաև բավականին բարձր կարգի ճանապարհներ, իսկ Թիֆլիս-Ալեքսանդրապոլ-Կարս երկաթգիծը ևս մասամբ պայմանավորված էր ռազմական անհրաժեշտությամբ: Այսինքն Ալեքսանդրապոլ (Գյումրի) քաղաքի զարգացման հիմքում եղել է քաղաքի ռազմական նշանակությունը: Չլիներ այդ կարևոր գործոնը, դժվար է ասել, թե ինչպիսի քաղաք կլիներ ներկայիս Գյումրին:
Գյումրին իր ռազմական նշանակությամբ հավասարակշռություն էր ապահովում տարածաշրջանում։ Իսկ երբ քաղաքը կորցրեց իր ռազմական կշիռը, պատուհասեցին աղետները։
Ցարական իշխանությունների կողմից կառուցված ռազմական ենթակառուցվածքները մեր ազգին պատուհասած աղետների ժամանակ ֆունկցիոնալ առանցքային նշանակություն ունեցան։
1915 թ․-ին և դրանից հետո՝ Հայոց ցեղասպանության տարիներին Արևմտյան Հայաստանից հազարավոր գաղթականներ ապաստան գտան Արևելյան Հայաստանում, այդ թվում՝ նաև Գյումրիում։ 1915 թվականի հոկտեմբերին արդեն Ալեքսանդրապոլի գավառում նրանց թիվը հասել էր 22815-ի, որից 6844-ը՝ Ալեքսանդրապոլում։
1917թ․-ի հեղափոխությունից հետո, երբ Կովկասյան ճակատը լուծարվեց, ու ռուսական բանակը դուրս եկավ Հարավային Կովկասից, դատարկվեցին նաև Ալեքսանդրապոլի ռուսական զորանոցները։ 1918 թ․-ին թուրքերը գրեթե անարգել գրավեցին ու օկուպացրին Ալեքսանդրապոլը։ Թուրքերի հեռանալուց հետո Ալեքսանդրապոլում ու ամբողջ Հայաստանում սոցիալ-տնտեսական մղձավանջ էր։ Ճգնաժամը խորանում էր տասնյակ հազարավոր գաղթականների առակայությամբ։ Հատկապես ծանր էր Ցեղասպանության հետևանքով որբացած երեխաների վիճակը, որոնք ամեն օր հարյուրներով մահանում էին սովից, ցրտից ու համաճարակներից։
Այս բարդ իրավիճակում 1919 թ. մայիսի 22-ին Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ Լևոն Սարգսյանի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեն ստանձնում է քաղաքի հայ որբերի խնամքը: Ցարական բանակի լքված զորանոցներն ու պահեստները ապաստարան են դառնում շուրջ 20.000 անտուն որբերի համար:
Նպաստամատույցի տնօրինության ներքո 170 շենք կար՝ հիմնականում ռուսական զորքերի նախկին զորանոցները։ «Կազաչի պոստ» և «Սևերսկի» որբանոցներում տեղավորված էին աղջիկները, իսկ «Պոլիգոններում»՝ տղաները: Սա մարդկության պատմության մեջ երբևէ գոյություն ունեցած ամենամեծ որբանոցն էր։ Պատահական չէ, որ այդ տարիներին Գյումրին որբաքաղաքի համարում ստացավ:
Ցարական շրջանի ռազմականացված ու պաշտպանված քաղաքը վերածվեց որբաքաղաքի։ Ռուսական զորանոցները դարձան ամերիկյան որբանոցներ։
Աննախադեպ երևույթ էր, երբ մի քաղաքում միաժամանակ ապաստան է գտնում ավելի քան 20 հազար որբ երեխա, ինչը գրեթե չէր զիջում քաղաքի բնակչության թվաքանակին։
Իսկ ինչու որբանոցներ բացելու ընտրությունը կանգ առավ հենց Ալեքսանդրապոլի վրա։ Նախ գտնվելով սահմանին՝ այստեղ էին հիմնականում ապաստան գտել գաղթականներն ու թուրքական յաթաղանի պատճառով որբացած երեխանները, բայց ամենակարևորը, որ Գյումրին Հայաստանի միակ քաղաքն էր, որը ցարական զորանոցների շնորհիվ ուներ բավարար շենքային պայմաններ մի քանի տասնյակ հազար որբ տեղավորելու համար։
Ռուսական զորքերը դատարկեցին զորանոցները, և այդտեղ ապաստան գտան հայ որբերը։
20-րդ դարասկզբի արհավիրքներից հետո ևս զորանոցային այդ շենքերը ծառայեցին քաղաքի բնակչությանը։ Դրանց մի մասը վերածվեցին բնակելի շենքերի, որտեղ այժմ էլ ապրում են գյումրեցիները։ Իսկ մի մասը կրկին օգտագործվում է որպես զորանոց, որտեղ տեղակայված են 102-րդ ռուսական ռազմաբազայի զինվորները։
Այսօր սև քարով կառուցված, հիմնականում երկհարկանի ցարական զորանոցային շենքերն ընդգրկված են Կումայրի արգելոցի մեջ և համարվում են պատմաճարտարապետական արժեք։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>