Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Բանակի ողնաշարը քանդելու հերթական քայլը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարիներ շարունակ Փաշինյանն անընդհատ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին, բայց միակ բարեփոխումը, եթե կարելի է, իհարկե, այդպես անվանել, որը եղել է պաշտպանունակության բարձրացման անվան տակ, եռամսյա հավաքներն են, սակայն այն պրոֆեսիոնալ բանակի հետ ընդհանրապես կապ չունի։ Ընդ որում, պրոֆեսիոնալ բանակ հասկացությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել։ Ժամանակակից զարգացման պայմաններում պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ առաջին հերթին կարելի է հասկանալ բարձր հմտություններ և ինտելեկտուալ որակներ ունեցող անձնակազմ, որը կիրառում է արդիական սպառազինություն և կապի միջոցներ։

Պրոֆեսիոնալ բանակը արդյունավետ է այն դեպքում, երբ դրա համար հատկացվում են բավարար ֆինանսական ռեսուրսներ և անվտանգություն ապահովող տեխնոլոգիաներ։ Բնական է, որ մարտունակության բարձրացման համար պրոֆեսիոնալ զինծառայողները պետք է ունենան երկարատև և որակյալ պատրաստություն, ինչը նաև ժամանակատար է։ Փաշինյանը պարբերաբար կրկնում էր, թե փողի խնդիր չունենք, բյուջեի եկամուտներն ավելացել են, բայց այդպես էլ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվում պրոֆեսիոնալ բանակ ձևավորելու համար։ Բանակում ծառայող պրոֆեսիոնալներն ավելի քիչ են վարձատրվում, քան իշխանավորները, որոնք օգտվում են պարգևավճարներից ու շռայլ ծախսեր անում։ Ավելին՝ բազմաթիվ սպաներ, որոնք ունեն համապատասխան փորձ ու մասնագիտական որակների են տիրապետում, թիրախավորվում են կամ հեռացվում բանակից։ Կամ էլ այնպիսի պայմաններ են ստեղծվում, որ նրանք թողնեն ու գնան։
 
Ժամանակ առ ժամանակ էլ տեղեկություններ են հրապարակվում Հայաստանի կողմից սպառազինությունների գնման մասին, սակայն դրանց ծավալները բավարար չեն՝ հաշվի առնելով, թե ինչ տեմպերով է զինվում Ադրբեջանը։
 
Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Հայաստանը կախված չլինի միայն սպառազինությունների ներկրումներից, սակայն մենք այդպես էլ կայացած ռազմարդյունաբերություն չկարողացանք ունենալ։ Ժամանակ կար, երբ հայկական արտադրության ԱԹՍ ներն էին շատ ուժեղ գովազդում, բայց իրական մարտական պայմանները ցույց տվեցին, որ դրանք արդյունավետ չեն։
 
Հիմա արդեն Փաշինյանը հայտարարում է, թե բանակը պետք է տեղավորվի խաղաղության օրակարգի մեջ, և պարզ է դառնում, թե ինչ նկատի ունեն իշխանությունները՝ պրոֆեսիոնալ բանակ ասելով։ Այն է՝ ընդամենն ունենալ սահմանապահ զորքեր, ուրիշ ոչինչ, իսկ դա այն է, ինչ Ադրբեջանն է պահանջում։ Եվ մեկ անգամ չէ, որ Բաքվից հայտարարություններ են հնչել Հայաստանի բանակը սահմանափակելու։ Փաստորեն, փաշինյանական «խաղաղության օրակարգը» Հայաստանը տանելու է հերթական կապիտուլյացիայի, երբ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու անվան տակ պետությունն ապառազմականացվելու է։
Թերևս այս տրամաբանության ներքո կարելի է դիտարկել նաև Փաշինյանի մյուս հայտարարությունը, թե սայլակին նստած մարդուն էլ կարելի է տանել բանակ։ Պարզ է, որ եթե հայտարարությունը վերաբերեր իրական պրոֆեսիոնալ բանակին, ապա լուրջ առողջական խնդիրներով մարդկանց զորակոչելու մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ պրոֆեսիոնալ զինծառայողների ընտրությունն անցկացվում է խիստ հոգեբանական, ֆիզիկական և տեխնիկական չափորոշիչներով։ Մյուս կողմից էլ՝ նկատի է առնվում բարձր կրթական ցենզը տեխնոլոգիական ոլորտում՝ հաշվի առնելով, որ ժամանակակից պրոֆեսիոնալ բանակները մեծապես ապավինում են տեխնոլոգիաներին (դրոններ, կիբերանվտանգություն, արհեստական բանականություն)։
 
Ռազմական ոլորտը խաղուպար չէ, որ փողոցներով քայլողներին ու սոցցանցերում ժամանակ անցկացնող «ստատուսչիներին» նշանակեն բարձր պաշտոնների, որոնք կսկսեն նույնիսկ անվտանգության ոլորտը համակարգել։
 
Մեր իրականության մեջ ստացվում է, որ իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի։ Եվ սա բանակի ողնաշարը ջարդելու հերթական քայլն է այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահի կողմից շարունակում են սպառնալիքներ ու հոխորտանքներ հնչել։
 
ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>