Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Կարո՞ղ է թեստերը կազմել են Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» կաճառի շրջանավարտները Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում
3
Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել Ինչո՞ւ 2-3 օրվա ընթացքում ոսկու գնի կտրուկ անկում արձանագրվեց միջազգային շուկայում Նիկոլի համախտանիշը Մայր Աթոռը խստորեն դատապարտում է ՀՀ Սահմանադրության և օրենքների բացահայտ խախտումներով իշխանությունների հերթական միջամտությունը Եկեղեցու ներքին գործերին «Մայր Հայաստանը» թիվ մեկն է Երևանում (տեսանյութ) Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում էր Ռազմական ոստիկանության մեքենան. Տեր Պսակ Եպիսկոպոսներին որպես մեղադրյալ են ներգրավվել Ինչի մասին են առաջիկա ընտրությունները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Արշակ Սրբազանի կալանքը 2 ամսով երկարացվեց Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Ինչպես են թույլ տվել ԲԿ-ում պատարագ մատուցել Ամեն ինչ չափ ու սահման ունի. մի՛ փորձեք առնվազն ինքներդ ձեզ խաբել. «Փաստ» Այ թե նաև ինչի համար էին խլում ՀԷՑ-ը. «Փաստ» Վստահ ենք, որ ՀՀ-ն հասկանում է՝ ինչ է թաքնված Բրյուսելի և Վաշինգտոնի «բարի մտադրությունների» հետևում. Լավրով Ի՞նչ աղմուկ է «Արարատ 73» ֆիլմի շուրջ Քայլարած բառիգայի հեքիաթը Միայն Նիկոլի Հայաստանում կարող է աթեիստ ՔՊ-ականը պահանջել եկեղեցու իբր բարեփոխում Առաջին հերթին թող կրճատեն իրենց ծառայողական մեքենաների թիվը․ Սամվել Հակոբյանը՝ Երևանում խցանումների մասին Վեհափառին կալանավորելու սպառնալիք–մեսիջներ են փոխանցում Մայր աթոռին Մահվան սպառնալիքի հետ են գոյատևում Վարդաշենի հանրակացարաններում Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել ռինովիրուսի, ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, պարագրիպի, ադենովիրուսի, COVID-19-ի հարուցիչները Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով․ ՌԴ ԱԳՆ Արշակ սրբազանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը Արտառոց դեպք՝ Երևանում․ բուժառուներին հրաժարվում են ընդունել հիվանդանոցում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Թոշակները 10 հազար դրամով ավելացնելը միֆ է, դրանք բարձրացել են 3333 դրամով. Նաիրի Սարգսյան Արշակ Սրբազանն այս ամենին հումորով է վերաբերվում, եթե ոչ՝ հեգնանքով․ Սերգեյ Հարությունյան Մենք հավատում ենք, որ Կարեն Ֆարխոյանը կիրականացնի «արդարադատություն»․ Արշակ սրբազանի փաստաբան Կարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը․ Տիգրան Քոչարյան Կարո՞ղ է թեստերը կազմել են Աննա Հակոբյանի «կրթվելը նորաձև է» կաճառի շրջանավարտները ՀՀ պետական բյուջեն շարունակում է էականորեն շեղվել պլանավորվածից. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Իրանի գերագույն առաջնորդը նախազգուշացրել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում պատերազմի կհանգեցնի տարածաշրջանում Հունվարի 31-ին անցկացված «Անգլերեն» առարկայի միասնական քննության որոշ թեստերում արձանագրվել է տեխնիկական խոտան. մարտի 1-ին կկազմակերպվի նոր քննություն. ԿԳՄՍՆ Դոլարի և ոսկու հակամարտությունը շարունակվում է. Անդրանիկ Թևանյան Հայաստանի 5 ներկայացուցիչ կմասնակցի Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին Օդային ճանապարհով քաղաքացին Հայաստան է ներմուծել 845 գրամ «կոկային» տեսակի թմրամիջոց «Նիկոլի Հայաստանը» անբարոյականության հակառեկորդներով ինքն է վերածվել մի մեծ «Էպշտեյնի կղզու» Ամեն ինչ արվում է, հավանաբար, որպեսզի Եպիսկոպոսաց ժողովը խափանվի, խաթարվի ու չկայանա. Նաթան Սրբազան

Հայաստանին կարող են արգելել ՌԴ-ից զենք գնել

ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները Ռուսաստանի ռազմաարդյունաբերական ընկերությունների դեմ կարող են այլ երկրների զերծ պահել ռուսական զենքի գնումներից, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ամերիկայի արտաքին քաղաքականության խորհրդի վերլուծաբան Սթիվեն Բլանկը.

«Վատ չէր լինի, եթե ռուսական զենքերը դադարեին Հարավային Կովկաս գալ, միգուցե դա կողմերին կօգներ խաղաղության հասնել»:

Բլանկի խոսքով, թեեւ հավանաբար պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների համար որոշակի բացառություններ կարվեն, այնուամենայնիվ, Ռուսաստանից խոշոր քանակությամբ զենք գնողներըը, այդ թվում եւ Ադրբեջանն ու Հայաստանը, կարող են անակնկալների հանդիպել.

«Ընդհանրապես, հնարավոր է պատժամիջոցների ենթարկել ամբողջ մի կառավարություն»:

Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը նույնպես փոքր է գնահատում պետական մակարդակով ռուսական զենքի գնորդների դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը, սակայն, ավելացնում է.

«Պատժամիջոցների ենթարկված ռուսական ընկերությունների հետ գործարքներ կնքողները պետք է պատրաստ լինեն որոշակի հետեւանքների»:

Հերբսթի կարծիքով, նոր պատժամիջոցներն անհրաժեշտ են, հաշվի առնելով Ռուսաստանի կողմից Խորհրդային Միության վերականգնման փորձերը.

«Եթե Պուտինը ցանկանում է վերանայել անցյալը, մեր գործն է թուլացնել նրան՝ նվազեցնելով ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար նրա ռեսուրսները»:

Վերլուծաբանների կարծիքով, պատժամիջոցներն իրականում թողնում են իրենց ազդեցությունը Ռուսաստանի վերնախավի վրա, նույնիսկ եթե պաշտոնական Մոսկվան դա չի ընդունում:

«Եկեք պարզ խոսենք, պատժամիջոցները նրանց կործանում են», — Սթիվեն Բլանկի խոսքով, Հայաստանի շահերից է բխում ձերբազատվել Մոսկվայի ճնշումներից եւ հավասար հարաբերություններ հաստատել բոլորի հետ.

«Կատարյալ կլիներ Հայաստանի համար, եթե այն կարողանար մազապուրծ լինել ռուսական տնտեսական ճիրաններից եւ ի վիճակի լիներ հավասարազոր համագործակցություն զարգացնել բոլորի՝ Ռուսաստանի, Եվրամիության, մյուսների հետ։ Սակայն դա տեղի չի ունենա, քանի դեռ կարգավորված չէ ղարաբաղյան խնդիրը, քանի որ Թուրքիան Հայաստանից շրջափակումը չի հանելու մինչեւ դա տեղի չունենա»:

Դեսպան Հերբսթն, ով եղել էր Հայաստանում դեռեւս խորհրդային տարիներին, հիշում է՝ Հայաստանը Խորհրդային Միության վերջին տարիներին ազատության եւ ինտելեկտի կղզյակներից էր.

«Խորհրդային տարիներին բոլորը գիտեին, որ ԽՍՀՄ-ում առավել դինամիկ վայրը Հայաստանն էր՝ թե՛ տնտեսապես, թե՛ ազատ արտահայտման եւ թե՛ մտավոր կյանքի տեսանկյունից: Հետխորհրդային ժամանակահատվածում դա այլեւս այդպես չէ, պատճառը՝ իշխանությունը խոնարհվել է Կրեմլի առջեւ»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan