Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Քաղաքացիական պայմանագիր՝ ընդդեմ ՔՊ-ի

168.am-ը գրում է. «Տևական ժամանակ է՝ հայկական քաղաքականության մեխանիզմը գտնվում է Փաշինյանների սոցցանցի էջեր՝ հարյուրավոր քննադատող էջեր տիրույթում։ Նիկոլ Փաշինյանը և նրա կինը կանոնավոր պարբերականությամբ տեսանյութեր կամ գրառումներ են հրապարակում, որոնց մեծամասնությունը լուրջ կոնֆլիկտի մեջ է էսթետիզմի, բարեվարքության, պետության ղեկավարին ներկայացվող պահանջների հետ։ Յուրաքանչյուր նման հրապարակումից հետո հանրային-քաղաքական դաշտը սկսում է դրանց արձագանքումը՝ քննադատությունից մինչև հեգնանք, ծաղրից՝ մինչև հայհոյանք։ Տեխնոլոգիական իմաստով այս գործընթացը բավական կանոնավորված է ու սխեմատիկ։

Տեղեկատվական դաշտում հանրային-քաղաքական սեգմենտը ներկայացված է մի քանի տասնյակ, գուցե մի քանի հարյուր ակտիվ օգտատերերով, որոնց մեծ մասը կազմ-պատրաստ սպասում է Փաշինյանների հերթական հայտնությանը սոցցանցում։ Նրանց յուրաքանչյուր գրառումից կամ տեսանյութից հետո ահա այդ սեգմենտում սկսվում է իսկական մրցակցություն, թե ով ավելի սրամիտ կծաղրի Փաշինյանին կամ նրա տիկնոջը, ով ավելի գռեհիկ համեմատություն կանի նրանց հերթական գռեհիկ հրապարակման առնչությամբ, և այդպես շարունակ։

Եվ մինչ Փաշինյանները հրապարակում են իրենց օգտահաշիվների այցելությունների վիճակագրությունը, նրանց պատասխանողներն առանց հրապարակելու մրցում են իրար մեջ՝ մեկմեկու աչքը մտցնելով Փաշինյաններին ի պատասխան նրանց արված գրառումների հավանումների թվերը։ Հենց այս՝ վիրտուալ, թվային հարթությունում էլ սկսվում ու ավարտվում է հայկական քաղաքական օրակարգն ու դիսկուրսը, այն դեպքում, երբ մինչ հանրային ուշադրությունը զբաղեցվում է այս անօգուտ ղալմաղալով, իրական կյանքում զբաղեցնողների իշխանությունն անում է այն, ինչը չնկատելու համար պետք է զբաղեցումը։

Հետաքրքիր է, որ Փաշինյանների սոցցանցային հրապարակումներին պատասխանողների մեծ մասի լեյտմոտիվն այն է, թե ինչպե՞ս կարող է այսքան մարտահրավերներ, գոյաբանական սպառնալիքներ ունեցող երկրի ղեկավարը հանրությանը ներկայացնել՝ ինչպես է ֆռթացնում սուրճը, կամ ինչպես է կինը փաթաթում տոլման։ Դա միանգամայն արդարացի հարցադրում է մինչ այն պահը, երբ նույն հարցադրում հնչեցնողները ներքաշվում են նույնպիսի անարժեք հակադրության մեջ, որն արտահայտվում է հեգնանքով, սրամիտ կամ տափակ հումորով, բարձրարժեք կամ գռեհիկ պիտակավորումներով։ Բայց անկախ այդ հակադրության էսթետիկ կողմից, խնդիրը հենց հակադրությունն է ինքնին, ներքաշվելը մի օրակարգում, որը, այո, որևէ աղերս չունի Հայաստանի իրական խնդիրների հետ։

Նիկոլ Փաշինյանը լուծում է պարզ խնդիր․ ցանկացած գնով պահպանել իշխանությունը, ապահովել դրա վերարտադրությունը։ Այդ խնդրի լուծման համար նա կանգ չի առնում ոչնչի առաջ, այդ թվում՝ հաճույքով հանրային բանավեճի նշաձողն իջեցնում է սեփական ամուսնական կարգավիճակի քննարկման մակարդակի։ Բայց այդ բանավեճը տեղի չի ունենա, եթե դրանում չներգրավվեն նրա ընդդիմախոսները, որոնք՝ անկախ հակադարձման բովանդակությունից, ապահովում են բանավեճի կայացումը և իրենց հերթին նպաստում են դրա նշաձողի իջեցմանը գրեթե կեղտոտ սպիտակեղենի մակարդակի։

Այս գործընթացում պայմանականորեն ներգրավված են երկու սուբյեկտներ. մի կողմից՝ ի դեմս Փաշինյանների, և տասնյակ կամ հարյուրավոր սուբյեկտներ մյուս կողմից՝ ի դեմս նրան քննադատողների։ Դա նշանակում է, որ այդ գործընթացը, Փաշինյանների նպատակադրումը կարող է տապալվել, եթե մյուս կողմի սուբյեկտների գոնե մեծ մասը չբարձաձայնվող համաձայնությամբ ուղղակի անտեսի նրանց սոցցանցային հայտնությունները, արհամարհի դրանք և շարունակի հանրության հետ խոսել այն իրական խնդիրների մասին, որոնց անտեսման համար քննադատում է Փաշինյաններին։

Սա կարող է դառնալ յուրատեսակ քաղաքացիական պայմանագիր և հակադրվել իշխող խմբակի՝ «Քաղաքացիական պայմանագրին»։ Քաղաքացիական պայմանագիրը, իրական քաղաքացիական պայմանագիրը պետության հիմքն է, առանց որի որևէ հասարակություն չի կարող պայմանավորվել համակեցության հիմնական կանոնների շուրջ։ Նիկոլ Փաշինյանն՝ ինչպես պետության համար կարևորագույն ցանկացած հասկացություն, այլասերել է նաև քաղաքացիական պայմանագրի գաղափարը՝ այդպես անվանելով իր կուսակցությունը, որն ամենօրյա ռեժիմով զբաղված է պետության կազմաքանդմամբ։

Այդ նպատակին նա հասնում է նաև սեփական ընտանիքի կողմից իրականացվող տեղեկատվական տեռորի շուրջ հակընդդեմ «քաղաքացիական պայմանագիր» կայացնելով, որին մասնակցում են բոլոր նրանք, ովքեր պայքարում են կամ ցույց են տալիս, թե պայքարում են ընդդեմ Նիկոլ Փաշինյանի։

Հարություն Ավետիսյան
168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>