Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ)
13
Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Մակրոնին իսկի իր կինը չի ընդունում, ուր մնաց՝ ֆրանսիացին, հերիք չէ՝ մի հատ էլ հայը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հեռացնե՛լ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ըստ Myśl Polska պարբերականի՝ Հայաստանը կարող է դառնալ Իրանի համար թիրախ, իսկ Եվրոպայի համար՝ պրոբլեմ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Կրակոց Երևանում․ մեքենայի կայանման հարցը վերածվել է միջադեպի Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. Ինչո՞ւ հիմա ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» «Բեռնաթափված» Երևանը՝ անվերջ խցանումներով (տեսանյութ) Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ «Դեմոկրատիայի» փայլատակում՝ Փաշինյանի ոստիկանները հարձակվել են նրան մերժող հայ մարդու վրա, սա ռեժիմի հոգեվարքն է Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ են ուզում Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) Արխային անդարդությունը մեր վրա շատ ծանր է նստելու (տեսանյութ) Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների Արջի բնի մոտ կապիկություններ են անում․ կնեռվայնանա, թաթով կխփի (տեսանյութ) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակութային ոլորտի հիմնական դրույթները Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Ջուր չի լինի «Բա ինքն էլ ա լացում, բա ո՞նց...» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում

Ինչպես կտրել ճյուղը, որին «նստած» ես ու... մնալ ծանրամեծ գերանի տակ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ է, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի ու նրա ՔՊ-ի կառավարումը: Դա, կարելի է ասել՝ բաց ուղեցույց է՝ ինչպես կտրել ճյուղը, որի վրա նստած ես: Ավելին, Փաշինյանն ինքն իր բնույթին դավաճանած կլիներ, եթե իր կառավարմամբ, պատկերավոր ասած, չկազմեր մի այնպիսի «ուղեցույցուսումնական ձեռնարկ», որին հետևելով՝ կարելի է ոչ միայն կտրել ճյուղը, որին նստած ես, այլև մնալ ծանրամեծ գերանի տակ:

Դիմենք անողոք փաստերին: Փաստ առաջին. Նիկոլ Փաշինյանը և նրա իշխանության ներկայացուցիչները որտեղ նստումելնում են, ինչ հարցազրույց տալիս են, ինչ հայտարարություն անում են, անպայման խոսում են Ռուսաստանի դեմ, հայտարարում են, որ Ռուսաստանը Հայաստանի չուզողն է, Ռուսաստանն ու ՀԱՊԿը սպառնում են Հայաստանի պետականությանը և այդպես շարունակ:

 Կարճ ասած՝ Փաշինյանն ու ՔՊ-ն դիրքավորվում են որպես բացահայտ հակառուսական, ռուսատյաց ուժ և գործիչներ, ի լրումն՝ իրենք գնում են Արևմուտք: Ըստ որում, փաստ է և այն, որ իրենց ընտրողներին ու հանրությանն, առհասարակ, չեն էլ ասում, որ իրենց երազած «Արևմուտքը» ընդամենը Թուրքիան է ու Հայաստանը թուրքական ամենաուղիղ կախվածության, եթե ոչ՝ ենթակայության տակ դնելը (տապալված Սիրիան էլ՝ որպես թարմ օրինակ): Փաստ երկրորդ. որքան ավելի շատ է Փաշինյանը հակառուսական հայտարարություններ անում, այնքան ավելի ու ավելի է Հայաստանի տնտեսությունը հայտնվում Ռուսաստանից միակողմանի կախվածության մեջ: Այսպես. միայն այս տարվա առաջին 10 ամսում (պաշտոնական տվյալներով) Ռուսաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նորից գրանցել է բարձր աճ՝ 92 տոկոս, որի արդյունքում ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ՌԴ–ի տեսակարար կշիռը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 5,5 տոկոսային կետով, դարձել է 41,5 տոկոս:
 
Ի դեպ, որպեսզի պատկերն ամբողջական լինի, վկայակոչենք այլ տվյալներ ևս. նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը Ղազախստանի հետ կրճատվել է 23 տոկոսով, Ղրղզստանի հետ նվազել է 55 տոկոսով, Բելառուսի հետ աճել է 7,5 տոկոսով, Իրանի հետ չնչին աճ կա՝ 4,7 տոկոսով, Վրաստանի հետ գրեթե զրոյական աճ է: Իսկ, այ, Եվրամիության անդամերկրների հետ, ուշադրություն, Հայաստանի առևտրաշրջանառությունը... կրճատվել է 15 տոկոսով, ԱՄՆ–ի դեպքում ավելի վատ՝ նվազել է 40 տոկոսով:
Այստեղ այլ կարևոր հարց էլ է առաջանում. իսկ ընդհանրապես, Արևմուտքը, Եվրամիությունը, ԱՄՆ-ն այս ընթացքում Հայաստանին տնտեսական առումով ինչոր բան առաջարկե՞լ են (զանազան «գրանտային ծրագրեր» չհիշատակել) ռեալ տնտեսական առումով: Օրինակ՝ ի՞նչ նոր հնարավորություններ, շուկաներ, ապրանքներ, ծառայություններ, որևէ բան են առաջարկել, ստեղծել, ձևավորել: Ի՞նչ ներդրումներ են եղել:
 
Պաշտոնական վիճակագրական տվյալները լավագույն ու սպառիչ պատասխանն են այդ՝ ակնհայտորեն բացասական պատասխանի ձգտող հարցերին: Այսպես. այս տարվա 10 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ արտաքին առևտրի աշխարհագրական կառուցվածքում ԵՄ–ի տեսակարար կշիռը նվազել է 2 անգամ՝ դառնալով 7,3 տոկոս, ԱՄՆ–ի տեսակարար կշիռը ևս նվազել է 3 անգամ՝ դառնալով 1,4 տոկոս, Իրանի տեսակարար կշիռը նվազել է 1,5 անգամ՝ դառնալով 2,3 տոկոս: Իսկ ռուսական ոսկին Արաբական Միացյալ Էմիրություններ վերարտահանելու հաշվին ԱՄԷ–ի հետ ՀՀի առևտրաշրջանառությունն աճել է շուրջ 6 անգամ, իսկ տեսակարար կշիռը դարձել է 19 տոկոս՝ աճելով 3 անգամ։
Սա, ի դեպ, նույնպես պետք է վերագրել «ռուսական գծին»: Այնպես որ, Ռուսաստանից կախվածության տոկոսներն իրականում ավելի մեծ են: Բայց սա էլ դեռ ամենը չէ: Տնտեսագետները ահազանգում են. «Կապիտալը «փախչում է» Հայաստանից»: Այսպես. 2024ի առաջին կիսամյակում օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ներդրումային զուտ ներհոսքի հաշվեկշիռը բացասական է՝ մինուս 55 միլիոն ԱՄՆ դոլար: Ընդ որում, նշված ժամանակահատվածում օտարերկրյա ուղղակի ներդրումների ամենախոշոր զուտ ներհոսքը գրանցվել է... կռահեցիք, էլի Ռուսաստանից (22 միլիոն ԱՄՆ դոլար): Ու ի՞նչ են հուշում այս «չոր» փաստերը:
 
Իսկ այդ փաստերը ոչ թե սոսկ հուշում, այլ բացեիբաց ասում, եթե ոչ՝ բացականչում են, որ Հայաստանի տնտեսությունը մեծապես նստած է «ռուսական» ճյուղին: Չէ, բնական է, որ բոլորը պարտավոր չեն տիրապետել տնտեսագիտական եզրույթներին ու վիճակագրական տվյալների համակողմանի վերլուծության նրբություններին: Բայց առնվազն միջնակարգ դպրոցն ավարտելու վկայական ունեցողները գոնե կարո՞ղ են հասկանալ, թե ինչ է անում Փաշինյանը: «Արևմտամետների» կառավարումը տանում է այն բանին, որ Հայաստանն ավելի մեծ կախվածության մեջ է հայտնվում Ռուսաստանից: Բայց զուգահեռաբար Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ի դեմս Փաշինյանի ու նրա ՔՊ-ի, անում է հակառուսական հայտարարություններ, Հայաստանը դուրս է բերում ՀԱՊԿ-ից, որին տրամաբանորեն կարող է հետևել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը, նաև՝ ԵԱՏՄից Հայաստանի դուրս գալը: Թե այդ ամենն ինչ անվտանգային սպառնալիքներ է ստեղծել ու ստեղծում Հայաստանի ու երկրում մնացած ժողովրդի համար, այստեղ չենք նշի (նախ՝ շատ ենք ասել, երկրորդը՝ մեզ տնտեսական պահն է այստեղ հետաքրքրում):
 
Դա ի՞նչ է նշանակում: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունը, Հայաստանի տնտեսվարողները պետք է ստիպված լինեն նախ՝ Ռուսաստանի փոխարեն այլ երկրից ցորեն գնել, այն էլ՝ հարց է, թե ով կցանկանա Հայաստանին ցորեն վաճառել ու ինչ գնով: Պարզ ասած՝ Փաշինյանի քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է՝ սով, կտրոնով հացի ոսկրահյուծ հեռանկար: Երկրորդ՝ Փաշինյանի հակառուսական քաղաքականությունն ու դրա շարունակությունը նշանակում է, որ Հայաստանը պետք է այլ երկրից էներգակիրներ, մասնավորապես գազ գնի: Ո՞ր երկրից ու ի՞նչ գնով, շատ մեծ հարց է: Առավել ևս, եթե ԱԷԿ-ն էլ կանգնի (ամերիկյան «այլընտրանքի» թեման այլ խոսակցության առիթ է, դրան ոչ մեկ անգամ անդրադարձել ենք):
 
Այսինքն, փաշինյանական «ապագական» նշանակում է նաև թանկ գազ կամ անգամ՝ դրա բացակայություն, թանկ էլեկտրաէներգիա, որ առանց այդ էլ էժան չէ, նշանակում է՝ հովհարային էներգամատակարարում, շղթայով՝ թանկացումներ, դրամի արժեզրկում, փիարված «բարձր» թոշակների զրոյացում: Կյանքի պայմանների վատացումն ու կենսամակարդակի անկումը ենթադրում է նաև ռելոկանտների համատարած փախուստ՝ դրա տնտեսական ու սոցիալական հետևանքներով: Ավելին, Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը տնտեսական առումով նշանակում է Հայաստանի տնտեսվարողների, ֆերմերների, գյուղմթերք վերամշակողների շուկաների համատարած կորուստ: Եվրոպային այդ ամենը պետք չէ, Իրանն ու Վրաստանն իրենցն ունեն, իսկ Թուրքիան ինքը կարող է Հայաստանի շուկան հեղեղել իր անորակ, վնասակար, հնարավոր է՝ նաև նպատակային թունավորած «գյուղմթերքով»:
Մի խոսքով, Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն կտրում է այն ճյուղը, որին նստած է Հայաստանի տնտեսությունը: Դրա հետևանքով թրմփոցով տապալվելը հարցի դեռ մի կողմն է, իսկ մյուս կողմն այն է, որ, բացի թրմփալուց, Հայաստանը պարզապես կարող է մնալ սոցիալտնտեսական պրոբլեմների ծանրամեծ գերանի տակ:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>