Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Քաղհասարակություն կոչվող բալագանի մեջ կան անհատներ, որոնք ոչ մի բանով չեն զիջում 20-րդ դարի 30-ականների մատնիչներին
22
Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն Կանանց հարցերով ՀԿ-ները չեն մեկնաբանում Արեգնազ Մանուկյանի գործը. նիկոլապաշտ «իրավապաշտպանները» բերանները ջուր են առել՝ ի՜նչ իրավունք-միրավունք Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը. Պաշտպան Հայաստանը միայն մի բանով է գերազանցում Ադրբեջանին․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
«Նրանք, ովքեր ասում են՝ «Դա ե՞րբ ա մերը եղել», գոյաբանական սպառնալիք են»․ Արա Պողոսյան ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերը - 2. ըստ «Իշխանության»՝ քննիչներն են ծեծել ոստիկանին Արծվաշենի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել. վերադարձնո՞ղ են, թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացված 240 քառ կմ տարածքը. Շարմազանով Կտրուկ աճել են միջազգային դատարաններում ՀՀ շահերի պաշտպանության, ընդունած վճիռների և որոշումների կատարման ապահովման գծով ծախսերը․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ Նիկոլն արդեն Տիգրանաշենը հանձնելու «արարը» տվել է, ու uարuափելի է անգամ մտածել, թե հաջորդը Ոսկեպարն է լինելու, թե մեկ այլ հայկական տարածք. փորձագետ Փաշինյանական ռեժիմի հրաշագեղ պատկերն ու բնութագիրը՝ մեկ հաղորդագրության մեջ. հարբած ոստիկանները ծեծել են... քննիչներին Զախարովա․ Ռուսաստանը Մեծամորի ԱԷԿ սպառնալիքի մասին պնդումները Երևանի հետ հարաբերություններում պառակտում մտցնելու փորձ է համարում Ազգովի փորձությունների միջով ենք անցնում. Գարեգին Երկրորդ Գործող իշխանությունն օրենսդիր ու գերծադիր մարմիններն ազատում է այսպես կոչված «քաղաքացիական հասարության» կադրերից. ինչու «Հրապարակ»․ Իրավիճակ է փոխվելու․ այս իշխանությունը դրա լրջությունը չի կարողանում հասկանալ Եթե նույնիսկ տարածքի հարցը չի կարող խախտել խորհրդարանի նախապես գրված օրակարգը, ապա հարցն այլևս այն չէ, թե ի՞նչ է քննարկում Ազգային ժողովը Սոնա Մնացականյանի վրաերթի գործով վարչապետի ավտոշարասյան վարորդը անցյալ տարի , դատապարտվել էր 1 տարի 6 ամիս ազատազրկման. մինչ այժմ պատիժը չի կրել. Մարիամ Քանայան ԿԽՄԿ-ն պատրաստ է միջնորդել Ադրբեջանում պահվող հայերին այցելելու հարցում. Սպուտնիկ «Այլանդակություն ԱԺ-ում՝ Փաշինյանի գալուց առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան Ծաղրական ակնարկ՝ Փաշինյանից ավելի նիկոլական պսևդո «քաղհասարակությունականներին» ՔՊ-ականները ընդդիմությանը մեղադրում են Արցախն Ադրբեջան չճանաչելու ու հակաթուրք լինելու մեջ. Չալաբյան Փաշինյանն արդեն Տիգրանաշենի հանձնման անոնս է անում… Գարեգին Երկրորդը վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի հարգանքը. Պատրիարք Կիրիլ Լուկաշենկոն շնորհավորել է Գարեգին Երկրորդին Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է Ստերի շարք... սա է սրանց պատկերը. Բագրատ Սրբազան Ինչ է նշանակում երկրի ղեկավարն ասի՝ ես հիմա ունեմ այլ երկրի տարածք. Քրիստինե Վարդանյան Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից Իրականում շատ ծիծաղելի պնդում է. Չալաբյանի կինը՝ Փաշինյանի հայտարարության մասին Ովքեր են Արեգնազ Մանուկյանի խցակիցները. «Հրապարակ» «Չորրորդ հանրապետություն» = «Արևմտյան Ադրբեջան» «Հայաստան» համակենտրոնացման ճամբարի առօրյայից. մոր հետ կալանավայրում հանդիպումն իբրև «ծննդյան նվեր». Ինչու է հուզվել քաղաքացի Նիկոլ Փ․-ն

Սիրիայում Թուրքիան խախտել է ընդունված ստատուս-քվոն, և զարմանալի է որոշ հայ գործիչների տարօրինակ արձագանքը

Եվ այսպես. Սիրիայում Թուրքիայի կողմից  աջակցվող ուժերը կարողացան գրավել Հալեպ քաղաքի մի մասը և նույնիսկ փորձում են ընդլայնել իրենց կողմից վերահսկողության տակ գտնվող ազդեցության գոտին:

Ըստ 2020 թվականին կնքած Մոսկովյան համաձայնագրի՝ Սիրիայի տարածքի մասերը, փաստացի բաժանվել էին ազդեցության գոտիների:

Իդլիբը հանձնվել էր Թուրքիային, մնացած մասը վերահսկվում էր Ասադի ռեժիմի կողմից:

Բացի այդ, Սիրիայի հարավ-արևելյան մասը գնտվում է քրդերի վերահսկողության տակ, որոնց աջակցում են ամերիկացիները:

Նշենք նաև, որ ոչ  Աստանայի, ոչ էլ Մոսկվայի  բանակցություններին քրդերը չմասնակցեցին, սակայն եղած ստատուս-քվոն իրենք էլ են պահպանում՝ փորձելով չապակայունացնել իրավիճակը:

      Իրավիճակը փոխվեց Իսրայել-Հզբոլլա պատերազմի արդյունքներից հետո

Իսրայելի վերջին հարձակումներից հետո Լիբանանի վրա, իրավիճակը տարածաշրջանում զգալիորեն փոփոխվեց ի օգուտ Իսրայելի և Թուրքիայի:

Բանն այն է, որ Գազայի և Լիբանանի հարձակումներից հետո Իսրայելին հաջողվեց կրակը դադարեցնել՝ իրենց պայմանները հաշվի առնելով:

Ըստ այդ համաձայնագրի, իսրայելական զորքերը պիտի 60 օրվա ընթացքումդուրս բերվեն հարավային Լիբանանից, սակայն այդ տարածք չպիտի տեղակայվի Հզբոլլայի զինված խմբավորումը:

Բացի այդ, Հզբոլլայի դիրքերը զգալիորեն թուլացել են Լիբանանում: Ընդ որում այդ թուլացումը  վերաբերվում է խնդրի , թե ռազմական, և թե քաղաքական կողմին:

Որպեսզի Հզբոլլան կարողանար իր գոյությունը պահպանել Լիբանանում, նա իր զորքերի զգալի մասը Սիրիայից տեղափոխեց Լիբանան:

Սակայն դրա արդյունքում թուլացան Ասադի դիրքերը բուն Սիրիայում:

Հենց այդ հանգամանքից էլ ելնելով՝ թուրքամետ ուժերը որոշեցին ընդլայնել իրենց ազդեցության գոտին Սիրիայի հյուսիսում:

Այդ ուժերի կորիզը բաղկացած է երկու մասից, մեկը ներկայացնում է «Հեյաթ Թահրիր ալ-Շամ (HTS)», որն նախկին «Ջաբհաթ ան-Նուսրայի» հիման վրա ստեղծված իսլամիստական ​​խմբավորում է, որը կապված է Ալ-Քաիդայի հետ: Այն վերահսկում է Իդլիբի տարածքը և այնտեղ ստեղծել է իր վարչական բաժինը։ Մյուսը, առավելապես  թուրքամաններից բաղկացած , այսպես կոչված «Սիրիայի ազատա բանակն է», որն ամբողջովին գտնվում է Թուրքիայի զինված ուժերի կառավարման տակ:

Պաշտոնական Անկարան չի թաքցնում իր կապը այդ կառույցի հետ, սակայն հայտարարում է, որ իսլամիստների հետ ոչ մի կապ չունի:

Մինչդեռ նրանց գործողությունները կոորդինացվում են բացառապես Անկարայի կողմից:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում խախտել ռուսների հետ կնքված համաձայնագիրը Սիրիայի մասով, նշելով, թե իբր այս գործողությունները սկսվել էին Ասադի բանակի կողմից:

Պարզ է որ Էրդողանը ստում է, պարզ է նաև այն, որ նա խախտել է այդ համաձայնագիրը, քանի որ ուժերի բալանսն է Սիրիայում խախտվել Իսրայելի գործողությունների արդյունքում Հզբոլլայի դեմ:

Հասկանալի է, որ այս սրացումը չի բերի աստանայան և մոսկովյան համաձայնությունների փլուզման, սակայն պարզ է նաև, որ եթե Ասադին չհաջողվի արագ վերականգնել իր դիրքերը ռազմաճակատում, ապա դիվանագիտական հարթակում կուժեղանան Թուրքիայի դիրքերը:

Հասկանալի է նաև, որ այս սրացման հետևանքով ոչ Թուրքիային, ոչ Ռուսաստանին  և ոչ էլ Իրանին շահավետ չէ սրել իրավիճակը:

Այս ամենի հետևանքը նաև այն է, որ Ասադին դեռ չի հաջողվել ձևավորել այնպիսի բանակ, որը կկարողանար գոնե ապահովել Սիրիայում ուժերի բալանսը:

Չունենալով այդ հնարավորությունը՝ Ասադը միաժամանակ փորձում էր կոշտ դիրքերով հանդես գալ Թուրքիայի մասով, փորձելով հասկացնել Մոսկվային և Թեհրանին, որ իրենք պիտի էլ ավելի կոշտ դիրքերից հանդես գան Էրդողանի հետ բանակցություններում:

Փաստացի այս հարցով էլ Ասադը չկարողացավ հասնել իր նպատակին, իսկ Էրդողանը այս զինված գործողություններով հասկացնել է տալիս Ասադին, որ չի կարելի ուժեղ դիրքերից խոսել դիվանագիտական հարթակում, երբ քո զինված ուժերը նույնիսկ ահաբեկչական խմբավորմանը չեն կարողանում դիմակայել:

Ի՞նչ  արձագանք տվեցին այս դեպքերի վերաբերյալ Հայաստանի քաղաքական դաշտում

Մի մասը իրենց մտահոգությունը հայտնեցին, քանի որ վտանգի տակ էր հայտնված Հալեպի 15 հազարանոց համայնքը, իսկ մյուս մասը չարախնդաց, թե տեսեք, թե ինչ արժե Ռուսաստանի դաշնակցային կապերի գինը, երբ նա չի կարողանում աջակցել իր գործնկերոջը՝ Ասադին:

Հայ գործիչների մի մասի  այս արձագանքը  պայմանավորված է իրենց շահագռգվածությամբ՝ ամեն գնով փնովել Մոսկվային և դա առիթ դարձավ հերթական անգամ «խայթել» Մոսկվային, ակնարկելով, թե Մոսկվան իր դաշնակցային պարտավորությունը չի կատարում ոչ միայն  Հայաստանի, այլև Սիրիայի մասով:

Իսկ մյուս մասը անկեղծ է իր վրդովմունքը ցույց տալիս, փաստացի ցույց տալով իրենց անմեղսունակ պատկերացումները՝ կապված արտաքին հարաբերությունների հետ:

Մինչդեռ իրականում Սիրիայում կատարվողը ևս մեկ անգամ պիտի հուշի հայ հանրությանը, որ նույնիսկ երբ Թուրքիան մի համաձայնագիր է կնքում, կարող է ցանկացած պահի խախտել այն, երբ տեսնի, որ գետնի վրա խախտված է ուժերի բալանսը:

Խնդրի այս կողմի վերաբերյալ դեռ արձագանք չի եղել քաղաքական դաշտում, ինչը տարօրինակ է:

Չէ որ հայ-թուրքական երկխոսության գործնթացը նման է այն գործնթացին, որն առկա է Սիրիայի շուրջ:

Ինչ վերաբերվում է Մոսկվայի պարտականությանը, ապա Ռուսաստանը չի հրաժարվում դրանից, մյուս կողմից Մոսկվան   աշխարհաքաղաքական դաշտում մանկամսուրի  վարիչի դեր չի կարող կատարել, բոլոր հարցերում:

Մանավանդ, որ այդպիսի դեր ոչ մի երկիր չի կատարում:

Այդ առիթով հայ գործիչները  արտահայտվելուց առաջ, արժե, որ գոնե  ծանոթանային Գարեգին Նժդեհի և Հովհաննես Քաջազնունու հուշերին և իրենց պատգամներին, որտեղ նշվում և բացատրվում եին, թե ինչ է իրականում նշանակում դաշնակցային հարաբերությունները և ինչով են դրանք տարբերվում   քաղաքական  «խնամակալությունից»:

Պետք է նշել, որ այս տարրական տարբերությունները ծանթ են գրեթե բոլոր ժողովուրդներին, բացառությամբ ... հայերիս: Մենք  մինչ այսօր չենք  հասկացել, որ եթե ուզում ես ունենալ սեփական պետություն, ապա պիտի ապավինես դաշնակցային հարաբերությանը, իսկ եթե ուզում ես խնամանակալ ունենալ, ապա պիտի հրաժարվես սեփական պետություն ունենալու գաղափարից:

Գոնե 21 դարում այդ տարբերության մասին գիտեն գրեթե բոլոր պետականաստեղծ ժողովուրդները: Պետականազուրկ ժողովուրդները կարող են չիմանալ դրա մասին:

Իսկ մենք հայերս պիտի կողմնորոշվենք, թե ուզում ենք  պահպանել մեր սեփական պետությունը, թե ուզում ենք վերադառնալ համայնքային ժողովրդի կարգին:

Նշենք նաև, որ աշխարհում դեռ չկան օրինակներ, երբ ժողովուրդը կամովին հրաժարվի իր սեփական պետությունից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>