Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին ու Լարսում
Դիտել նաև
Վրաստանը հրաժարվել է մասնակցել Երևանում կայանալիք Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նիստին
Վրաստանը մարել է ՀՀ-ի, ՌԴ-ի և այլ երկրների նկատմամբ երկարամյա պարտքը
Վրաստանում կես ժամվա տարբերությամբ 2 երկրաշարժ է գրանցվել
Վրաստանի մաքսային ծառայությունը հերքել է Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմաններում խափանումների մասին լուրերը
Վրաստանն արտաքսել է ապօրինի ներգաղթյալների, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Աղվանի բնակավայրից դեպի Տաթև հատվածում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Լծեն գյուղում տեղում է ձյուն: Գորիս քաղաքում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

