Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան
11
Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Արամ Վարդևանյանը 53 «կողմ» և 0 «դեմ» ձայներով ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ նիստն ընդհատվեց. Արամ Վարդևանյանին ԱԺ փոխնախագահ են ընտրում Օր 7․ ԱԺ-ն երկրորդ շաբաթն է՝ դեռ փոխնախագահ է ընտրում Հայաստանում սահմանադրական կարգը փլուզվել է Պատերազմ Արցախում
Պետականության դեմոնտաժ, ասֆալտի պաշտամունք, ցայտնոտ և ցուգցվանգ. Վահագն Մելիքյան Քաղբանտարկյալ Ալիկ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու որոշման դեմ բողոք է ներկայացվել․ փաստաբան Նոր (ալիևյան) Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղում չի լինի. Միջազգային փառատոնում Հայաստանը կներկայացնեն արցախյան խմբեր ՀԷՑ-ի պատճառով եղած-չեղածը սաղ վառվել է. Գյուղացիները փակել են Մարգարա-Էջմիածին ճանապարհը Վրաստանի վարչապետը հրաժարվել է վերականգնել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները 67 համարի տրանսպորտում ուղևորի ինքնազգացողությունը վատացել է, նրա կյանքը փրկել չի հաջողվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին ԲՀԿ-ից ձայնագողությունը սկիզբ է առել Անդրանիկ Թևանյանի պատվիրովի ու շինծու կալանավորումից Հանրային հեռուստաընկերությունը հանրությանը պետք է ներկայացնի նաև Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի պաշտպանական թիմերի դիրքորոշումը Քննչական կոմիտեի ներկայացուցիչը ցինիկաբար ստում է և զբաղված է իր «շեֆի» զրպարտության քստմնելի քարոզով Խորհրդարանում քիչ են քաղաքական բանտարկյալների, այլ հետապնդվողների մասին բարձրաձայնումները, ինչը մտահոգիչ է Անհայրենիք գոյանքներ, որոնք միայն իրենց լափի մասին են մտածում․ Խաչիկ Մանուկյան Ռուսական պատժամիջոցների երկրորդ ալիքն է սպասվում` ՔՊ-ում սարսափած են. «Հրապարակ» Ռեժիմը փորձում է «սվաղել» Արցախի և ՀՀ առանձին հատվածների զիջման հարցը․ Տիգրան Աբրահամյան Նոր հողամաս և 14,4 միլիոն դրամ եկամուտ․ ինչպե՞ս է 2025 թվականը փակել ՔՊ խմբակցության ղեկավարը Խայտառակության անունը դրել են խաղաղություն ու գլուխ են գովում. Շարմազանով 3 անշարժ գույք՝ 18-ից ի վեր. «սրտի դատավորի» ունեցվածքը․ «Հրապարակ» 39 հազար վարդը ոչնչացվել է կեղծ փաստաթղթերի հիմքով. ով է տվել դրանք. պետությունը չի պարզաբանում․ «Ժողովուրդ» Փաշինյանի հայտարարությունները Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ում մնալու հարցում խճճված են․ ՌԴ ԱԳՆ Տեսարաններ՝ առանց հացի. քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի անդրադարձը՝ փաշինյանական ռեժիմի բանտից ՉԴԱԴԱՐՈՂ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ. ԱՄՆ-ը, Ադրբեջանն ու Փաշինյանը համատեղ հայտարարությամբ «թարմացրել» են 2025թ. օգոստոսի «թուղթը» «Մեղադրյալ չկա, ինձ են մի քանի անգամ հարցաքննության կանչել». Տեր-Եսայանը՝ քաղաքապետարանի միջնդեպի մասին 135 ձայնը նշանակություն ուներ՝ մի խմբակցություն լինի, թե չլինի․ Վարդևանյանը՝ ԲՀԿ-ի ձայների մասին Կոլումբիայում 7.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ...Իսկ Արեգնազ Մանուկյանը ոչ միան կնստի բանտում, այլև կարգելեն բանտից հեռախոսով խոսի իր անչափահաս՝ 13-ամյա դստեր ու 86-ամյա մոր հետ Մտածելով, որ պապը ամեն անգամ փլավ է ուտելու, բայց մի օր այդ փլավը կանգնեց պապի բգին. Խաչատրյան Մալանկարա Ուղղափառ Ասորական Եկեղեցին կոչ է անում աղոթել Կաթողիկոսի և Հայաստանի ժողովրդի համար Այս գործընթացները կը վիրաւորեն ոչ միայն Մայր Աթոռի միաբանութիւնը, այլեւ Հայ Եկեղեցւոյ նուիրապետական Աթոռները․ Պատրիարքութիւն Հայոց Թուրքիոյ «Նախկինից նախկին», Նիկոլի մոտ ծառայության անցած Թումանյան Արտաշեսը ազատվել է իր շա՜տ սիրելի վարչապետի խորհրդականի պաշտոնից

Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ոչ մեկ անգամ, հիմնվելով փաստական տվյալների վրա, նշել ենք, որ չնայած արտաքուստ շղարշին ու «փիարին», որ օրվա իշխանություններն ակտիվորեն կիրառում են, խաղամոլական «բիզնեսները» Հայաստանում ավելի ու ավելի են ծաղկում, տարածում իրենց շոշափուկներն ու մեծացնում ընդգրկման ծավալը: Տեսեք, չնայած արտաքուստ մի քանի օրենսդրական նախաձեռնություններ եղան՝ կապված բուքմեյքերական ընկերությունների գովազդի սահմանափակման, այդ ընկերությունների ծառայություններից օգտվելու և այլ «ուղեկից» երևույթների հետ կապված, փաստն այն է, որ «խաղամոլական» շրջանառության ծավալները շարունակեցին աճել: Ու այդ ամենը՝ փաշինյանական իշխանությունների օրոք: Ժամանակին մեծ աղմուկ հանեց այն պաշտոնական տեղեկությունը, որ միայն 2022 թվականի 12 ամիսներին խաղատներում կատարվել է 52 մլրդ 777 մլն 837 հազար դրամի, իսկ ինտերնետ շահումով խաղերում` 5 տրիլիոն 774 միլիարդ 025 մլն 428 հազար դրամի խաղադրույք:

 Չէ, դուք միայն պատկերացրեք՝ 5 տրիլիոն դրամ: Բայց, նկատենք, որ դա 2022-ին: Իսկ հիմա 2024 թվականն է, տարեվերջը, առջևում 2025-ն է: Իսկ եթե նկատի ունենանք, որ 2022-ից հետո միակ բանը, որը փաշինյանական Հայաստանում աճել է, դա խաղամոլության ծավալն է, ապա պատկերը առավել պարզ կդառնա: Թեպետ, դա արդեն ոչ թե պատկեր է, այլ ամենաիսկական աղետ: Հարց է ծագում՝ այդ ինչպե՞ս է փաշինյանական իշխանությունը պայքարում (իբր թե, էլի) այս, կներեք արտահայտության համար, ոլորտի դեմ, որ այն գնալով ավելի ու ավելի է ծաղկում ու ծավալվում: Չնայած, ի սկզբանե էլ ակնհայտ էր, որ հազիվ թե այս իշխանություններն իրականում որևէ պայքար տանեն խաղամոլական բիզնես ասվածի դեմ: Նրանք չեն կարող կտրել այն ճյուղը, որի վրա նստած են: Մյուս գործոնը, որը քիչ հավանական է դարձնում փաշինյանական իշխանության կողմից նշված «ոլորտում» իրական պայքար ծավալելու հնարավորությունը, որքան էլ տարօրինակ հնչի... տնտեսական ցուցանիշներն են:
 
Բանն այն է, որ նշված «ոլորտում» տրիլիոնների հասնող շրջանառությունը թույլ է տալիս ինչ-ինչ տնտեսական աճեր ու աճող ցուցանիշներ ցուցադրել: Իսկ այն, թե այդ «աճերն» ինչ կառուցվածք ու բովանդակություն ունեն, իշխանավորներին ու նրանց փիարշիկներին առանձնապես չի հետաքրքրում: Այս աղետալի վիճակին է անդրադարձել նաև խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը՝ լրատվամիջոցներին տրամադրած հոդվածում, որի վերնագիրն ինքնին խոսուն է. «Խաղամոլությունը այս իշխանության տնտեսական «բրենդն» է»: Պատգամավորը մասնավորապես նշում է. «Կարելի է ասել՝ խաղամոլության «ասեղին են նստեցրել» ողջ հանրությանը: Մի կողմից՝ կործանվում են մարդկանց ճակատագրերը, իսկ մյուս կողմից՝ հնարավոր բոլոր օգուտները քաղում և վայելում է օրվա իշխանական խմբակը։
 
Պարզ օրինակ՝ թռիչքաձև աճող գերշահույթներին սեփական շրջանակի օլիգարխներով մասնակցություն՝ մեծ փայերի տեսքով, այդ գերշահույթներից իրենց նեղ քաղաքական նենգ շահերի սպասարկում»: Բայց հարցը միայն հայեցողական կամ թեկուզ՝ քաղաքական գնահատականներն ու ընկալումները չեն: «Չոր» թվային տվյալներն ու տնտեսության վիճակին վերաբերող ցուցանիշները համեմատության մեջ շատ ավելի տպավորիչ, եթե չասվի՝ ահազանգիչ են: Այսպես. գյուղատնտեսության ոլորտը, տևական անկումից հետո, այս տարվա առաջին ինը ամիսներին արձանագրել է զրոյականին մոտ աճ: «Զրոյականին մոտ աճի արձանագրումը սովորական է նաև արդյունաբերության ոլորտում: Բացառությամբ նախորդ մի քանի ամիսների, ինչը պայմանավորված էր ռուսական ոսկին աննախադեպ մեծ ծավալներով Արաբական Միացյալ Էմիրություններ վերարտահանելու հետ,-նշում է Թադևոսյանը, ապա հավելում:
 
- Տեղեկատվության և կապի ոլորտում ունենք էական անկում՝ 8,5 տոկոսի չափով: Առավել մտահոգիչ է բարձր տեխնոլոգիաների ոլորտի խորացող ճգնաժամը, որն արդեն արտահայտվում է շուրջ 13 տոկոսանոց անկումով: Մեկ երկրից տնտեսական կախվածությունն աճում է թռիչքաձև՝ ՌԴ-ի հետ արտաքին առևտրաշրջանառության տեսակարար կշիռը դարձել է 41 տոկոս՝ աճելով 5,3 տոկոսով, իսկ ԵՄ երկրների հետ՝ ընդամենը 7,2 տոկոս՝ նվազելով 17 տոկոսով: Կապիտալն էլ է փախնում մեր երկրից. միայն այս տարվա ինը ամիսներին օտարերկրյա ուղղակի ներդրումները նվազել են 334 միլիոն ԱՄՆ դոլարով, իսկ ՕՈՒՆ-ի բացասական զուտ ներհոսքը կազմում է 55 միլիոն ԱՄՆ դոլար»: Այս ամենի խորապատկերում ուշադրություն է գրավում պետական պարտքի շարունակական ավելացումը: Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը երկիրն «ստանձնել» է մոտ 6 մլրդ դոլարի հասնող պետական պարտքով, իսկ այժմ, այսինքն՝ իր պաշտոնավարման վեցուկես տարվա ընթացքում «հաջողացրել» է այդ բացասական ցուցանիշը կրկնապատկել: Այժմ պարտքը հասնում է գրեթե 13 միլիարդ դոլարի, իսկ դրա տարեկան սպասարկման ծավալն էլ գերազանցում է 1 միլիարդ դոլարը:
 
Այնպիսի տպավորություն է, որ եթե Հայաստանի «տնտեսական կյանքի» շարժիչը խաղամոլությունն ու խաղատներն են, ապա ամբողջ Հայաստանն էլ Փաշինյանի ու նրա կառավարության «խաղամոլության» առարկան է: Այլ կերպ անհնար է բացատրել պարտքի նման՝ կրկնապատիկ ավելացումը: Ախր, այդ ավելացումով հանդերձ, պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր էլ չեն լուծել: Ընդդիմադիր պատգամավորը ներկայացնում է նաև խաղամոլության թռիչքաձև աճող, ինչպես ինքն է նշում՝ «արյունոտ» վիճակագրության որոշ փաստեր:
 
Այսպես. միայն 2024 թվականի հունվարսեպտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, շահումով խաղերի կազմակերպման ոլորտի աճը կազմել է 10 տոկոս՝ դառնալով 201 միլիարդ 582 միլիոն դրամ կամ շուրջ 520 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ օրական՝ շուրջ 2 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2023 թվականին միայն խաղատների գործունեությունը՝ նախորդ տարվա համեմատ, աճել է նախադեպը չունեցող չափով՝ 2,7 անգամ: «Ի դեպ, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեյքերական գործունեության կազմակերպման ոլորտն իր պատմական ամենամեծ աճի բոնուսը ստացել է իշխանափոխության տարին։ Այս ոլորտի ծավալը 2018 թվականին նախորդ տարվա համեմատ աճել է շուրջ 46 տոկոսով՝ շրջանառությունը հասցնելով 306 միլիարդ դրամ»,-գրում է Թադևոս Ավետիսյանը: Դե, իսկ տրիլիոնների մասին մենք արդեն նշեցինք: Իսկ եթե տրիլիոններ են «վառվում», ապա դրանք ինչ-որ մեկին, այս դեպքում՝ ինչոր մեկերին պե՛տք են»:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>