Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Անբարոյականություն է սեպտեմբերի 27-ին եթեր տալ համերգ. Էդուարդ Շարմազանով Սեպտեմբերի 28-ին «Դալմա Գարդեն մոլը» չի աշխատի Պատրաստվեքխ բուն աշունն է գալիս. ջերմաստիճանը հանրապետության տարածքում այսօրվանից կնվազի Առաջին ալիքը դարձել է հակամարդկային բարքերի որջ․ Արա Պողոսյան Սրանց վաղուց ամոթանք տալու չի. բացահայտ ուրացում, հերքում ու անցյալի մերժում են անում Նույնիսկ Թաթան է քննադատել Հ1-ի ցինիկ դրսևորումը, նաև՝ ներողություն է խնդրել Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային

Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաշինյանի կաբինետի ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հիմա երևի արդեն ափսոսում է, որ փաստաբաններին հավել յալ հարկային բեռի տակ մտցնելու նախաձեռնությամբ հանդես եկավ: Դա ի սկզբանե անխոհեմ քայլ էր, թեկուզ այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր պաշտոնյա, առավել ևս՝ փաշինյանական իշխանության մեջ պաշտոն ունեցողը, վաղ թե ուշ փաստաբանի ու փաստաբանական ծառայությունների կարիք է ունենալու: Դե, իսկ հայրենի փաստաբաններն էլ, չգնահատելով իրենցից «հարկատու-հերոսներ» կերտելուն նպատակաուղղված ֆիննախարարի մղումները, բռնեցին ու հետաքրքրվեցին նրա հայտարարագրերով ու դրանցում առկա կոռուպցիոն ռիսկերով:

Դեռ, մի կողմ թողնենք Վահե Հովհաննիսյանի հաշվետվություններում արտացոլված «Տոյոտա» մակնիշի մեքենաների «ծննդաբանությունը»՝ արտադրման տարեթիվը, ձեռքբերման կամ օտարման ամսաթվերն ու նման «մանրուքները»: Շատ ավելի հետաքրքիր է ուսումնասիրության արդյունքում փաստաբանների պարզած ու հանրայնացրած այն տեղեկությունը, որ պաշտոնն ստանձնելու ժամանակ Վահե Հովհաննիսյանը ցույց է տվել, որ Էյ-Սի-Էմ-ՍԻ ընկերությանը տվել է 35 միլիոն 380 հազար դրամի փոխառություն՝ 0 տոկոսով: Եվ այդ տարի ստացել է 1 միլիոն դոլար փոխառություն՝ 0 տոկոսով: Ըստ այդ հաշվետվության, 1 միլիոն դոլար էլ վարկ է ստացել 0 տոկոսով։ «Չնայած ենթադրվում է, որ այդ 1 միլիոն վարկը հավանաբար կրկնակի է նշել վարկի և փոխառության հատվածներում, որովհետև 2021 թվականի ամբողջ տարվա հաշվետվության մեջ այդ 1 միլիոն դոլար վարկը չկա։
 
Այսինքն, ունենք տեղեկություն, որ 2021 թվականին ստացել է 1 միլիոն դոլար 0 տոկոսով փոխառություն: Սա նույնպես շատ կասկածելի գործարք է, որ նման պաշտոնատար անձը ստանում է 1 միլիոն դոլար առանց տոկոսի»,-նշում է փաստաբան Արա Զոհրաբյանը: Պարզվում է նաև, որ նույն նախարարը նաև փոխկապակցված ընկերություններ ունի, որոնցից մեկն էլ, փաստորեն, տնօրինվում է իր ընկերոջ կողմից: Ու պարզվում է, որ հենց այս ընկերությունն է «պատահաբար» ստանում պատվեր (ու որոշակի գումար, իհարկե)՝ USAID ծրագրով նախարարության աշխատակիցների վերապատրաստման ընթացքը կազմակերպելու համար: Ի՜նչ լավ է, չէ՞: Ու սա միայն մեկ «նմուշ» է: Այսպիսի օրինակների գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մամուլի էջերում: Որ ոչինչ չլինի, քպականների հայտարարագրերը լրիվ բավական են...
 
Տեսնո՞ւմ եք, թե Նիկոլ Փաշինյանը որքան անխնա է պայքարում կոռուպցիայի դեմ: Մյուս կողմից՝ ախր, ի՜նչ պետություն, ի՜նչ բարեփոխում-մարեփոխում: Մարդկանց համար իրենց պաշտոնները եկամտաբեր երակներ են: Կլոնդա՛յկ: Եվ ի՞նչ, ակնկալում եք, որ նման «երակների» վրա նստածներն ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները, իրենց եկամտի հորդահոս աղբյուրը: Ի դեպ, հեռավոր թվացող 2018-ին՝ «թավիշի» ջահել օրերին շատերը ոգևորված խոսում էին «նոր, մաքուր, անկաշառ» դեմքերի մասին, ինչպիսին իրենց թվում էին Փաշինյանն ու նրա պաշտոնյաները: Պարզվեց, որ նրանց մեծամասնությունը «մաքուր» ու «անկաշառ» էր զուտ այն պատճառով, որ նախկինում ուղղակի նման հնարավորություններ չէր ունեցել: Իսկ հիմա...»:
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>