Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Ամենահարուստ առևտրականը Հայաստանում

168.am-ը գրում է. «Մամուլը, հետաքննական լրահոսը ողողված է պետության կարիքների համար ապրանքների ու ծառայությունների ձեռքբերումը «մեկ անձից գնումների» եղանակով կատարելու մասին տեղեկություններով։

Սա կոռուպցիայի այն մեթոդն է, որով պետական գումարների ծախսն ու փոշիացումն ամենահեշտն է, չկան մրցույթներ, մրցութային թեկուզ ձևական ընթացակարգեր և ռիսկ, որ մրցույթին մասնակցող որևէ տնտեսվարող կարող է բողոքարկել ու բացահայտել՝ ինչպես է պետության կարիքների բավարարումը հանգեցնում որոշ պաշտոնյաների անձնական կարիքների բավարարմանը։

Օրենսդրությունը՝ իր բացերով ու սողանցքներով, տալիս է անհրաժեշտության դեպքում «մեկ անձից գնումը» հիմնավորելու հնարավորություններ, ինչն էլ պաշտոնյաներն օգտագործում են պետական փողերն իրենց նախընտրելի «մեկ անձի» միջոցով ծախսելու համար։ Սա Հայաստանում հաստատված ու համակարգային դարձած կոռուպցիայի բազմաթիվ, բայց ամենատարածված դրսևորումներից մեկն է, որն օգտագործելով՝ «ապապետականության դեմ» պայքարող իշխանությունը մսխում է հերոս հարկատուների միջոցները։

Պետական ծախսերի, տնտեսության ու փողերի աշխարհում տարածված այս երևույթը՝ «մեկ անձից գնման» ու դրա միջոցով կոռուպցիոն գումարներ աշխատելու սխեման, միայն առաջին հայացքից է սոսկ բյուրոկրատական արատ։ Իրականում այն ունի շատ խորը քաղաքական սկզբնաղբյուրներ և քաղաքական համակարգի մեծագույն արատի պրոյեկցումն է վարչարարության ու պետական փողերի ծախսման բնագավառում։ Այն տարբերությամբ, որ «մեկ անձից գնման» կոռուպցիոն մեխանիզմը «մեկ անձին վաճառելու» քաղաքական այլասերման հետևանքն է։ Հայաստանի իշխանական համակարգը կառուցված է «մեկ անձին վաճառելու» սկզբունքով։

Իշխանական հիերարխիայում որևէ կարգավիճակ ունենալու համար բոլորը Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բան են վաճառում. Մեկը՝ արժանապատվություն, երկրորդը՝ ինքնուրույնություն, երրորդը՝ ծառայամտություն, բոլորը միասին՝ հպատակություն։

«Մեկ անձից գնման» ու «մեկ անձին վաճառքի» սխեմաների տարբերությունը տեխնիկական է․ առաջինի դեպքում իրականացվում է անիմաստ թղթաբանությամբ, երկրորդի պարագայում՝ առանց որևէ դավթարի, լուռ համաձայնությամբ, ու ըստ ամենայնի՝ ոչ կանխիկ եղանակով։ Քաղաքակիրթ ու ակադեմիական եզրաբանությամբ՝ դա կոչվում է քաղաքական կոռուպցիա, որն ամենևին պարտադիր չէ, որ դրամական արտահայտություն ունենա։ Քաղաքական կոռուպցիայի այս դրսևորման գինն իշխանությունն է՝ երկրի ներսում, և միջազգային կոռուպցիայով զբաղվելու հնարավորությունը՝ արտաքին հարաբերություններում։

Ներքին կյանքում «մեկ անձին վաճառքի» բանաձևը շատերին հնարավորություն է տալիս օգտագործել «մեկ անձից գնման» սկզբունքը և մոնետիզացնել անփաստաթուղթ առևտրից իրենց հասանելիքը։ Առևտրային այս աներևույթ ցանցում վաճառքի ու գնման խճճված հերթափոխության մեջ վաճառողների մեծ մասը չի էլ հասկանում, որ թիվ մեկ գնորդն իր հերթին՝ զբաղվում է վաճառքով, բայց նրա առևտուրն արդեն աշխարհաքաղաքական շուկայում է, վաճառքի առարկան էլ՝ պետությունը։ Ընդ որում, սա շատ ավելի անշառ ու անվտանգ զբաղմունք է, քան վաճառվող պետությանն ասֆալտ կամ համերգի լուսավորություն վաճառելը։

Վերջինի դեպքում վաճառող «մեկ անձը» կարող է ժամանակ առ ժամանակ բռնվել և զոհաբերվել ներքաղաքական քարոզչությանը, իսկ պետության վաճառքը, որպես կանոն, արժանանում է «կոռուպցիայի դեմ պայքարը» գնահատող միջազգային կառույցների բարձր գնահատականին»։

Հարություն Ավետիսյան



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>