Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ
27
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է

Ադրբեջանն օկուպացրած Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության Քարվաճառ շրջանում գտնվող միջնադարյան հայկական Դադիվանքը փոխանցել է Ուդի համայնքի տնօրինությանը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, «1993- 2020 թվականների օկուպացիայի ժամանակաշրջանում հայերը փորձել են կեղծել տաճարի պատմությունը՝ փորձելով այն ներկայացնել որպես իրենցը, իսկ ազատագրումից հետո վերադարձվել է նախնական տերերին»։

Ըստ monumentwatch.org-ի, 2020 թվականի պատերազմի ավարտից հետո ադրբեջանական պետական քարոզչամեքենան հայկական մշակութային ժառանգության բռնայուրացմանը միտված քարոզչության մեջ ակտիվորեն սկսել է ներգրավել Ադրբեջանի տարածքում բնակվող հայադավան քրիստոնյա ուդիներին: Գլխավոր պատճառն այն էր, որ ուդիները կովկասյան աղվանների միակ քրիստոնյա հետնորդներն են: Մինչդեռ, Դադիվանքի վաղեմության ու հայկականության մասին փաստում են վանքի պատերի վրա պահպանված արձանագրություններն ու վանքի տարածքում գտնվող հնագույն խաչքարերը:

Վանքի կառուցման մասին պատմական տեղեկություններ ու վկայություններ կան արտասահմանյան տարբեր գրականության մեջ և մասնագիտական աշխատություններում: Մատենագրական աղբյուրներում Դադիվանքն առաջին անգամ հիշատակվում է 9-րդ դարում «…ի խորաձորն, որ կոչի Դադոյի վանք»։ Վանքի հիմնադրումն ավանդաբար կապվում է Թադևոս առաքյալի աշակերտ Դադիի նահատակության հետ: Համաձայն ավանդության, վերջինս քրիստոնեություն տարածելու համար նահատակվել է, իսկ նրա գերեզմանի վրա հիմնադրվել է վանքը։ «Մինչև 12-րդ դարը վանքի պատմության և շինարարական գործունեության մասին տեղեկություններ հայտնի չեն, բայց արդեն 12-րդ դարի երկրորդ կեսին այն հոգևոր և մշակութային խոշոր կենտրոն էր։

Այդ մասին անուղղակի կերպով խոսվում է պատմիչի հաղորդման մեջ, որտեղ նկարագրված են 1145-1146 թթ․ սելջուկյան պետության դեմ ապստամբած Գանձակի շահապին (քաղաքագլուխ) պատժելու նպատակով Պարսկաստանից եկած Չոլի զորապետի գործողությունները. «․․․այրեաց և զառաքելադիր ուխտ սրբութեանն, որ կոչի Դադուի վանք․․․»։ Հարկ է նշել, որ Սելջուկյան թուլացած պետության դեմ պայքարում էին նաև Խաչենի իշխանները, որի պատճառով էլ բազմաթիվ վանքերի ու բերդերի հետ մեկտեղ բազմիցս վնասվել և ավերվել է նաև Դադիվանքը: Սակայն, այդ պայքարի շնորհիվ 12-րդ դարի երկրորդ կեսին Խաչենի իշխանները ձեռք են բերել որոշակի քաղաքական ինքնուրույնություն։

Դադիվանքն այդ ժամանակ գտնվում էր գահերեց իշխաններ համարվող Հաթերքցիների իշխանության ներքո և նրանց հոգևոր առաջնորդանիստ կենտրոնն էր։ 12-րդ դարի երկրորդ կեսից սկսած, ինչպես վկայում են վանքի պատերին փորագրված արձանագրությունները, վանքում սկսվում են նորոգվել պաշտամունքային և աշխարհիկ շինությունները, ինչպես նաև կառուցվել նորերը, ինչի արդյունքում և հիմնականում ձևավորվել է վանական համալիրի մերօրյա տեսքը։ Դադիվանքը բաղկացած է երկու մեծ՝ պաշտամունքային և աշխարհիկ հուշարձանախմբերից, որոնք տեղադրված են համապատասխանաբար վերին՝ հյուսիսային և ստորին՝ հարավային դարավանդների վրա և ներառված են միասնական պարիսպների մեջ։ Առանձին շինություններ տեղադրված են նաև պարիսպներից դուրս։ Վանքի գլխավոր մուտքը գտնվում է արևմտյան կողմում: Այն որձաքարից շարված միակամար բացվածք ունի:

Համալիրի երկրորդ մուտքն ավելի համեստ չափեր ունի և գտնվում է հարավարևմտյան կողմում: Կառույցները կանգուն, կիսավեր, վթարային կամ ավերակ վիճակում են։ Հյուսիսային դարավանդում գտնվում են եկեղեցիները, գավիթները, զանգակատունը, իսկ հարավայինում՝ աշխարհիկ շենքերը» (աղբյուր՝ monumentwatch.org):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>