Հերթը մարզպետներինն է
Դիտել նաև
Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը»
Հայաստանը Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ․ Փաշինյան
Քարոզարշավի մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կարկառուն ՔՊ-ականներն արձակուրդ են գնալու
Ի՞նչ նպատակ էր հետապնդում Մուստաֆաևի այցը Հայաստան
Ալիեւը կօգնի Փաշինյանին․ գերիներ կվերադառնան Հայաստան
«Իրավունք» թերթը գրում է.
«Այլեւս ՔՊ-ականներին պարզ է, որ անմորուս Նիկոլ Փաշինյանը գզրոցից հանել է «հեղափոխական մուրճն» ու մտել պետական կառույցներ։ Այժմ, ըստ ՔՊ-ին մոտ աղբյուրների, հերթը մարզպետներինն է, այլ կերպ ասած՝ հաջորդիվ հրաժարականներ են լինելու նաեւ մարզպետների շրջանում:
Սրանով պայմանավորված՝ այս օրերին բոլոր մարզպետները կիսատ-պռատ գործերն են շտկում, որ հանկարծ ազատվելու դեպքում՝ մի հատ էլ քրգործ չկախվի գլխներին։ Ասում են՝ մարզպետներին հատկապես անհանգստացրել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նոր նախարարի նշանակումը, ով առաջնորդվում է «Մենակ քավոր Նիկոլի սրտով լինի» սկզբունքով»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

