Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

«Մայր Հայաստանի» ակցիան Երևանի ավագանու նիստում՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի գնի թանկացման (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի ելույթն ավագանու նիստում․

Հարգելի՛ երևանցիներ,

Քաղաքային ոչ լեգիտիմ իշխանությունը որոշել է հունվարի 1–ից թանկացնել քաղաքային ուղևեվարձի գինը մինչև 300 դրամ։ Որքան էլ փորձեն տարբեր ձևակերպումների, խուճուճ փաթեթների միջոցով քողածածկել իրենց որոշման բուն էությունը, մենք պնդում ենք, որ գալիք տարվանից լինելու է տհաճ անակնկալ մայրաքաղաքի բնակիչների ու Երևանի հյուրերի, այդ թվում՝ մարզերի բնակիչների համար։

Փաստերի ճնշման տակ իշխանություններն ընդունում են, որ կա ստվերային շրջանառություն քաղաքային տրանսպորտի ոլորտում: Տարբեր հաշվարկներով՝ այդ ստվերն օրական կազմում է 80 հազար դոլար կամ տարեկան մոտ 30 միլիոն դոլար:

«Քաղաքացիական պայմանագիրը» 6 տարի Երևանում իշխանություն է և ստվերի վերացման հարցում կրավորական կեցվածք է ընդունել, ինչը ողջամիտ կասկածներ է առաջացնում, որ անձնական շահագրգռվածություն ունի այդ հարցում: Լավագույն դեպքում՝ չեն կարողանում ստվերի դեմն առնել, իսկ իրականում՝ ցանկության բացակայություն կա: Նախ թող ստվերը վերացնեն, տրանսպորտային համակարգի բարեփոխում անեն, հետո նոր կարելի է հասկանալ, թե ինչքան է տրամադրվելու բյուջեից որպես դոտացիա, որպեսզի գինը չթանկանա:

Մեկ բան հստակ է, որ քաղաքային տրանսպորտի գինը սոցիալական խնդիր է և չի կարելի բիզնես տրամաբանությամբ մոտենալ հարցին: Հատկապես, որ օրական 550 հազար ուղևորի կանխավարկածը և ներկայում տրամադրվող դոտացիայի չափը մեզ թույլ է տալիս եզրակացնելու, որ միավոր ուղևորափոխադրման ինքնարժեքը 60-65 դրամ է, ինչը հնարավորություն է տալիս գինը պահել 100 դրամի սահմաններում և ժամանակի ընթացքում թարմացնել ավտոբուսների պարկը:

Ի դեպ, կոռուպցիայի և հովանավորչության դրսևորում է ավտոբուսային համակարգում անկանխիկ վճարային մեխանիզմենրի ներդրման հարցում «Թել սելին» արհեստական մենաշնորհ տրամադրելը: Այդ կազմակերպությունը չի բավարարել մրցույթային պայմանները, բայց հաղթել է մրցույթը: Հիմա էլ չի բավարարում պայմանագրով նշված պահանջները, բայց ոչ մի դիտողության չի արժանանում ու դեռ մի բան էլ պաշտպանվում է քաղաքային իշխանության կողմից: Անխուսափելի իշխանափոխությունից հետո ՔՊԿ-ական հովանավորներն անպայման դատական կարգով անցնելու են այս գործով:

«Մայր Հայաստանը» դե՛մ է թանկացումներին և շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի անունից հանդես է եկել քաղաքացիական նախաձեռնությամբ։ Մենք իրականացնում ենք ստորագրահավաք, որպեսզի այս անգամ արդեն հազարավոր քաղաքացիների անունից ներկայացնենք մեր խմբակցության այն նախագիծը, համաձայն որի՝ քաղաքային տրանսպորտի առավելագույն գինը պետք է լիներ 100 դրամ, իսկ շատ օգտվելու դեպքում՝ 100 դրամից էլ պակաս։ Մեր նախագծով՝ թոշակառուներն ու հաշմանդամություն ունեցող տարբեր խմբերի ներկայացուցիչները տրանսպորտից պետք է օգտվեն անվճար։

Օրենքով նախատեսված է Երևանում գրանցված և ընտրական իրավունք ունեցողների 1 տոկոսի չափով ստորագրություն հավաքել ու այդպիսով նախագիծը մտցնել ավագանու նիստերի օրակարգ։ Մենք արդեն իսկ ունենք անհրաժեշտ ստորագրությունների քանակը, սակայն ստորագրահավաքը շարունակելու ենք, որպեսզի նախ իրազեկենք քաղաքացիներին թանկացումների մասին, և բացի այդ՝ ավելի շատ քաղաքացու մասնակից դարձնենք մեր այս աննախադեպ նախաձեռնությանը։ Մենք աշխատում ենք տնետուն, բակից բակ, փողոցից փողոց տարբերակներով:

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ միացել են ստորագրահավաքին, և կոչ ենք անում մյուսներին, միանալ մեր պայքարին, որպեսզի թույլ չտանք հերթական ոլորտում քաղաքացուց գումար շորթեն։

Մինչ այս պահը տեղի ունեցած ստորագրահավաքը ցույց է տալիս, որ մարդիկ տոտալ մերժում են ինչպես տրանսպորտի գնի թանկացումը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին։

Միասնական ջանքերով մենք պետք է պայքարենք այս իշխանությունների ու նրանց չարաբաստիկ քաղաքականության դեմ։

«Մայր Հայաստանը» կոչ է անում՝

Միացե՛ք, որ փոխենք։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>