Ալիևի անվան խաղաղությունը` Փաշինյանի անվան պատերազմն է (տեսանյութ) Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց Միքայելյա՛ն Սասուն, զգո՛ւյշ եղիր՝ ԵԿՄ-ն չփակի, քեզ էլ չդատի
23
Նիկոլը պետք է մաքրվի Հայաստանի վրայից Արցախն ՈՒՐԱՑԱԾ Փաշինյանը չարացած հարձակվել էր Արցախի պաշտպանության համար ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍԻ դստեր վրա Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ օպերացիան է․ հանրության 90%-ը չի ենթարկվի շանտաժին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը Ավանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը (տեսանյութ) «Մայր Հայաստանի» 10 առաջարկները (տեսանյութ) «Կենտրոն» ՀԸ անդրադարձը «Մայր Հայաստան»-ի առաջարկած 10 կետերին (տեսանյութ) Մայր Աթոռի փաստաբանները քայլեր են ձեռնարկում, որ Կաթողիկոսը կարողանա մասնակցել վրաց կաթողիկոսի հուղարկավորությանը «Մայր Հայաստանի» նախընտրական 10 առաջարկները (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Շարուրի 24/3 շենքում անձրևը լցվում է մարդկանց տներ (տեսանյութ) Ալիևի անվան խաղաղությունը` Փաշինյանի անվան պատերազմն է (տեսանյութ) Նիկոլը պետք է մաքրվի Հայաստանի վրայից Ուզում եմ այս կինն իմանա, որ իր կողքին եմ, ես եւ շատերս. Լեւոն Քոչարյանը՝ արցախցի կնոջը Այս գարնան հանրային մթնոլորտն է որոշելու Հայաստանի հեռանկարը Մայր Աթոռից Վրաց Պատրիարքի հուղարկավորությանը մասնակցում են Ռումինիայի և Վիրահայոց թեմերի առաջնորդները Արցախն ՈՒՐԱՑԱԾ Փաշինյանը չարացած հարձակվել էր Արցախի պաշտպանության համար ԶՈՀՎԱԾ ՀԵՐՈՍԻ դստեր վրա Իրանը հայտնել է թշնամական հերթական կործանիչը խոցելու մասին Քաղաքացին միջնամատ ցույց տվեց Փաշինյանին ու ՔՊ–ականներին. վիճաբանություն սկսվեց Միքայել Սրբազանն այսօր առաջին անգամ պատարագի է մասնակցել Յոթ Վերքում «Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,- Փաշինյանը հարձակվեց արցախցի կնոջ՝ զոհվածի դստեր վրա և սկսեց գոռգոռալ Սա Ալիևի և Փաշինյանի համատեղ օպերացիան է․ հանրության 90%-ը չի ենթարկվի շանտաժին. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Իշխանությունների որոշումը՝ արգելել Գարեգին Բ-ին մասնակցել Իլիա Բ-ի հnւղարկավորությանը, խայտառակություն է Մեծ ցավ ու հիասթափություն ապրեցի․ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդը՝ Վեհափառի վերաբերյալ որոշման մասին Միքայելյա՛ն Սասուն, զգո՛ւյշ եղիր՝ ԵԿՄ-ն չփակի, քեզ էլ չդատի Եվ իշխող ողջ վարչախմբում չգտնվեց գեթ մեկը, որը... Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել. Քոչարյան Մենք ՔՊ-ի, Քոչարյանի հետ չենք համագործակցելու, սա մեզ համար կարմիր գիծ է. Մարության Բահրեյնի մայրաքաղաքում մի քանի պայթյուններ են որոտացել Իրանի ԻՀՊԿ-ն հայտնել է թվով երրորդ իսրայելական կործանիչի խոցման մասին Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները միջազգային իրավունքի աննկարագրելի խախտում են․ ՌԴ ԱԳՆ Երաշխավորված խաղաղություն VS Երաշխավորված պատերազմ «Դուք Արցախը վաճառեցիք», «Ղարաբաղի շարժումը թակարդ էր». թեժ խոսակցություն քաղաքացու եւ Փաշինյանի միջեւ ՔՊ-ական խայտառակություն. քննիչը թույլ չի տվել, որ... Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնի Վրաստան ու մասնակցի Իլիա Երկրորդի հուղարկավորությանը «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը». Հիսուսի արձանի ստեղծման մասին ցուցահանդեսն Արմավիրում է «Թմբկահարը» իր այս գործողությամբ խայտառակեց ոչ միայն իրեն, այլև՝ ողջ երկիրը. Ամստերդամ Ծախսված միլիոնավոր դրամների արդյունքը մեկ տարի անց (տեսանյութ) Ավանի բնակիչները դժգոհություն են հայտնել համատիրություններից (տեսանյութ) Նիկոլը Գեղարքունիքում բեմականացված փառաբանման ցերեկույթ է կազմակերպել Խորթ մոր կողմից դաժան ծեծի ենթարկված երեխան մահացել է

365 օր առաջնագծում. անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ (ամփոփում)

2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ: Այստեղ հատկապես հիշատակման արժանի է փետրվարի 25-ի ժամը 03:00-04:00-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը, կիրառելով «ՏՐՈՊԱ» տիպի ականազերծման հատուկ տեխնիկա, նռնականետեր ու խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ, անցել է հարձակման:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները նաև շնորհիվ 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի առաջխաղացումը և հետ շպրտել վերջիններիս ելման դիրքեր: Հայ դիրքապահների գրագետ ու կազմակերպված գործողությունների արդյունքում` նահանջող հակառակորդը չեզոք գոտում թողել է 5 դիակ, որից հետո պաշտոնական Բաքուն հարկադրված դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ խնդրելով միջնորդել իր դիակների՝ չեզոք գոտուց տարհանելու աշխատանքները կազմակերպելու համար:

2017թ. երկրորդ կիսամյակում, բացառությամբ հուլիս ամսվա և հոկտեմբերի 23-ի ու 24-ի, երբ ադրբեջանական զինուժը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում կիրառել է Դ-30 հաուբից և Դ-44 հրանոթներ, ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր և «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ, իրադրությունն առաջնագծում եղել է հարաբերական հանգիստ, իսկ հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:

Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 180.000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև «ՍՊԱՅԿ» տիպի հակատանկային հրթիռներ (5 արկ), 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից և 85 միլիմետրանոց Դ-44 հրանոթներ (262 արկ), ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ (17 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1042 արկ) ու տարբեր տիպի նռնականետեր (571 արկ):

2017թ. ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով, պատվով կատարել իրենց առջև դրված գլխավոր մարտական խնդիրը, այն է՝ ապահովել Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության խաղաղ կենսագործունեությունը:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>