Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել
Դիտել նաև
Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով
Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին
Փաշինյանն արգելել է մարզեր այցի ժամանակ եկեղեցու թեման դնել–վերցնել
Չկրթվողները քիչ պարգևավճար կստանան
«Փաստորեն, լիչնի նիպրիյազն եմ հա՞ սեփական թիմում». Փաշինյանը՝ ՔՊ–ականներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլի գրպանի ոստիկանապետ» գրառմամբ պաստառներ փակցնելու համար երեկ դպրոցական աղջիկների էին տարել ոստիկանություն: Քննչականից ասացին, որ դպրոցականներ բերման չեն ենթարկվել, սակայն պարզվեց` ուղղակի նրանց ձերբակալելու որոշումներ չեն եղել:
«Այո, եղել են աղջիկներ, եւ նրանց եւս, ինչպես մյուսներին, բերման են ենթարկել զենք- զինամթերք ունենալու կասկածով»,- մեզ ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Սակայն 18 տարին չլրացած այդ աղջիկների անունները չեն հրապարակում։ Նրանցից ինչ-որ իրեր են առգրավել՝ բջջային հեռախոսներ, գումար, բանկային քարտեր, տան բանալիներ, զարդեր։ «Այն ամենը, ինչ մարդու վրայից կարելի է հանել, վերցրել են ու չեն վերադարձրել։ Ոչ մի իրավական տրամաբանություն չկա»,- ասաց Խուդոյանը»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

