ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամասներ է հայտնում Հրազդանում տեղի ունեցած պայթյունից
Դիտել նաև
Վրաերթի հետևանքով 8 տարեկան երեխա է մահացել
«Ճամբարակում պայթյունից տուժած 67-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է»․ ԱՆ
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել մաhացած 12-ամյա տղա
Կյանքից հեռացել է ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը
Որդին պնդում է՝ մայրը մահացել է «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների անուշադրության հետևանքով
Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հոկտեմբերի 29-ին, ժամը 13։44-ին տեղեկություն է ստացվել, որ Հրազդան քաղաքի սուպերմարկետներից մեկի մոտակայքում գտնվող գազալցակայանում ավտոմեքենա է պայթել։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկում՝ գազալցակայանում, «Opel» մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել գազաբալոնային համակարգի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման. տուժածներ չկան:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել տարածքում թափված վառելիքի լվացման աշխատանքներ: