Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի»
13
Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Մակրոնին իսկի իր կինը չի ընդունում, ուր մնաց՝ ֆրանսիացին, հերիք չէ՝ մի հատ էլ հայը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Փաշինյանի պարագայում չկա որևէ բովանդակային խոսք, զրոյական են ծրագրային կետերի վերաբերյալ շեշտադրումները ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը Լավ, ինչքա՞ն կարելի է սենց փնթի ձևով աշխատել (տեսանյութ) Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ «Գորիսը ես իմ վրա եմ վերցնում». Ինչ է խոստացել Գորիսի քաղաքապետը Երևան-Բաթում-Երևան միջազգային գնացքը կգործի հունիսի 14-ից Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Կարբի գյուղի դպրոցում հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ երեխան ուշաթափվել է և հոսպիտալացվել Էջմիածնի «թանկարժեք» փոսերը. հիմնանորոգումից մեկ տարի չանցած` ճանապարհը վերանորոգման կարիք ունի. Hetq.am Ադրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Փաշինյանն ու Զելենսկին երկվորյակ լուզերներ են (տեսանյութ) Սրանից լավ առիթ չի լինելու. Կճոյանը նոր «սխոդկա է» արել «Հրապարակվել են թարմացված ցուցակները, որտեղ շատերի ընտրատեղամասերը փոփոխված են». Գոհար Մելոյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Կրակոց Երևանում․ մեքենայի կայանման հարցը վերածվել է միջադեպի Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. Ինչո՞ւ հիմա ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» «Բեռնաթափված» Երևանը՝ անվերջ խցանումներով (տեսանյութ) Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ «Դեմոկրատիայի» փայլատակում՝ Փաշինյանի ոստիկանները հարձակվել են նրան մերժող հայ մարդու վրա, սա ռեժիմի հոգեվարքն է Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»

Կառավարության անիրատեսական սպասումները 2025թ. բյուջեի շուրջ

168.am-ի տնտեսական մեկնաբանն անդրադարձել է օրեր առաջ կառավարության  հավանությանն արժանացած ՀՀ 2025թ. պետական բյուջեի նախագծին ու նկատել. «Այս նախագիծը կազմելիս կառավարությունը կրկին չհիմնավորված լավատեսություն է դրսևորել. նախագծի նույնիսկ թռուցիկ ուսումնասիրությունը վերհանում է մի շարք խութեր, որոնք կարող են լրջորեն վտանգել բյուջեի «նավի ընթացքը»։

Նախագծով 2024թ.-ի համեմատ բյուջեի թե՛ եկամուտների, և թե՛ ծախսերի գծով պլանավորված է շոշափելի աճ, սակայն դրանց իրատեսականությունը կասկածի տեղիք է տալիս։ Մասնավորապես, 2025թ. նախագծով պլանավորված է 2024-ի հաստատված բյուջեի համեմատ՝ բյուջեի եկամուտների 5.5% աճ, այն դեպքում, երբ համաձայն հենց այդ նախագծի բյուջետային ուղերձի՝ 2024-ին սպասվում է բյուջեի եկամուտների 4.8%-ով թերակատարում։ 2024-ի հաստատված բյուջեի նկատմամբ 2025թ. հարկային եկամուտների և պետական տուրքերի ծրագրվող աճը 5.6% է, մինչդեռ ուղերձով սպասվում է, որ 2024թ.-ին դրանք 6.0%-ով թերակատարվելու են։ Էլ չասած, որ մասնագետների մեծ մասի կարծիքով՝ 2024թ.-ին տարեկան թերակատարումն ավելի մեծ է լինելու, քան ամրագրված է 2025թ. բյուջետային ուղերձում։

Ամենայն հավանականությամբ, 2025-ի պետական բյուջեի նախագծում թե՛ եկամուտների, և թե՛ ծախսերի աճերի պլանավորման համար լավատեսության հիմք են հանդիսացել 2024-ի առաջին 8 ամիսներին դրանց գծով արձանագրված աճերը։ Մինչդեռ, չպետք է անտեսել այն հանգամանքը, որ այս տարվա 8 ամիսների կտրվածքով բյուջեի եկամուտների (և, մասնավորապես, հարկային եկամուտների) աճի տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն՝ գրեթե եռակի, դանդաղել է։ Այդ մասին գրված է նաև բյուջետային ուղերձում. մասնավորապես, նշվում է, որ նախորդ տարվա համեմատությամբ հարկային եկամուտների աճի տեմպը դանդաղել է՝ պայմանավորված հարկման բազաների աճի տեմպերի թուլացմամբ։

Փաստորեն պաշտոնապես ընդունվում է, որ չնայած այն բանին, որ 2024թ. բյուջեի եկամուտները պլանավորվել էին անցյալ տարվա 8 ամիսների բարենպաստ մակրոտնտեսական իրավիճակի և բյուջեի եկամուտների չափազանց բարձր աճի տեմպերի հիման վրա, դրանք, միևնույն է, տարեկան կտրվածքով կթերակատարվեն։ Այս պարագայում ինչպե՞ս կասկածի տակ չառնել 2025թ. բյուջեի իրատեսականությունը, եթե այն պլանավորվել է անցյալ տարվան էապես զիջող մակրոտնտեսական իրավիճակի և բյուջեի եկամուտների անգամներով նվազած աճի տեմպի պայմաններում։

Ավելին, մակրոտնտեսական իրավիճակը գնալով վատթարանում է, իսկ բյուջեի եկամուտների հավաքագրումը՝ դժվարանում, և առնվազն զարմանալի է, որ դա ոչ միայն կառավարության համար մտահոգիչ չէ, այլ նույնիսկ չի խանգարում, որպեսզի 2025-ի բյուջեի նախագծում նման աճեր պլանավորվեն։

Բյուջեի եկամուտների մասում ուրվագծվող «ոչ հաճելի» պատկերն առկա է նաև բյուջեի ծախսերի մասով։ Մասնավորապես, ծրագրված է, որ ընդհանուր ծախսերը 2024-ի հաստատված բյուջեի համեմատ աճելու են 8.6%-ով, չնայած, որ, ըստ բյուջետային ուղերձի, 2024-ին սպասվում է դրանց 4.1% թերակատարում։ Այսինքն՝ ստացվում է, որ 2025-ին ընդհանուր ծախսերը՝ 2024-ի պաշտոնապես սպասվող ցուցանիշի համեմատ, պետք է աճեն 13.2%-ով։ Իսկ բյուջեի ծախսերի նման բարձր աճը՝ առանց եկամուտների համարժեք աճի, միանշանակ, հանգեցնելու է պետական պարտքի աճի։

Ծախսերի մեջ թե՛ բացարձակ մեծությամբ, և թե՛ տոկոսային արտահայտությամբ ամենամեծ աճը նախատեսվում է սոցիալական նպաստների և կենսաթոշակների գծով։ Սոցիալական նպաստների աճն առավելապես պայմանավորված է բռնի տեղահանված արցախահայերին տրամադրվող սոցիալական աջակցությամբ, իսկ կենսաթոշակների գծով ծախսերի աճը ոչ թե կենսաթոշակի չափի բարձրացման հետևանք է (միջին կենսաթոշակի չափը նույնիսկ 2.3%-ով նվազել է), այլ պարզապես պայմանավորված է կենսաթոշակառուների թվի աճով (այդ թվում՝ ի հաշիվ արցախահայերի)։

Բյուջեի ծախսերի՝ ըստ գործառնական դասակարգման ուսումնասիրությունից երևում է, որ 2025-ին 2024-ի հաստատված բյուջեի համեմատ 22.0%-ով (71.0 մլրդ դրամով) ավելանալու են պետական պարտքի գծով գործառնություններին ուղղվող ծախսերը։ Դա մի կողմից՝ կապված է այն հանգամանքի հետ, որ աճել է պետական պարտքը, մյուս կողմից, որ ավելացել են դրա դիմաց վճարվելիք տոկոսագումարները (այդ թվում՝ ի հաշիվ այն բանի, որ պետական պարտքի կառուցվածքում շեշտակիորեն ավելացել է ներքին պարտքի կշիռը, որը, համեմատած արտաքին պարտքի, էապես ավելի «թանկ» պարտք է)։

Եկամուտների և ծախսերի հավասարակշռման մասին խոսելը նույնպես առանձին զավեշտ է: Կառավարությունը պլանավորում է բարձրացնել ծախսերը՝ կարծես թե գումարը գալիս է անվերջ աղբյուրից։ Սակայն ոչ մի հստակություն չկա, թե որտեղի՞ց են այդ գումարները ներգրավվելու, երբ որևէ լուրջ ներդրումային ծրագիր չի նախատեսվում։

2024-ի հաստատված բյուջեի համեմատ զգալիորեն ավելանալու են նաև ոստիկանության, ազգային անվտանգության և պետական պահպանության գծով ծախսերը։ Ի դեպ, դրանք 2024-ի բյուջեում ևս ավելացվել էին։ Փոխարենը, մի շարք կարևոր ուղղություններով ծախսերի բավական շոշափելի նվազում է պլանավորվում՝ օրինակ, կապի, նախադպրոցական կրթության, աղբահանման և ջրամատակարարման գծով։ Առնվազն դժվար է հիմնավորել, թե ինչո՞վ է, օրինակ, ոստիկանությանն ուղղվող հավելյալ ծախսերի հատկացումն այնչափ հրատապ, որ դրա պատճառով հանրությունը պետք է «հանդուրժի» վերոհիշյալ ծախսային ուղղությունների էական կրճատումները։ Կարելի է բերել նմանատիպ մի շարք այլ օրինակներ ևս, որոնք նույնպես կփաստեն, որ բյուջեի ծախսերի ավելացումը բնավ չի վկայում դրա կառուցվածքի բարելավման մասին։

Այնուամենայնիվ, իրականությունը կարող է նույնիսկ այս ոչ այնքան «նախանձելի» վիճակից ավելի ծանր լինել։ Բանն այն է, որ բավական մեծ է հավանականությունը, որ 2025 թվականին կարող է արձանագրվել բյուջեի եկամուտների զգալի թերակատարում, և, այս պարագայում, բյուջեում ծախսերի նման աճ ակնկալելն առնվազն անլուրջ է: Այդ մասին խոսվում է անգամ 2025թ. բյուջետային ուղերձում (իհարկե, հնարավորինս աննկատ տողերում)։ Պատահական չէ, որ բյուջեի ուղերձում բավական բարձր է գնահատվում այնպիսի սցենարի հավանականությունը, որ որոշ ռիսկերի առկայության (այդ թվում՝ կանխատեսվողից մինչև 2.2 տոկոսային կետով ավելի ցածր տնտեսական աճի) դեպքում կարող է արձանագրվել բյուջեի հարկային եկամուտների մինչև 94.7 մլրդ դրամի չափով թերհավաքագրում։ Համաձայն ուղերձի՝ իրականանալու հավանականության առումով այդ սցենարը շատ աննշան է զիջում բյուջեի պլանավորման համար հիմք հանդիսացած հիմնական սցենարին։

Ենթադրաբար առաջիկայում մասնագետները կհրապարակեն 2025թ. պետական բյուջեի վերաբերյալ առավել խորը մասնագիտական վերլուծություններ։ Սակայն նույնիսկ այս մակերեսային ուսումնասիրությունն արդեն իսկ բավարար է տարակուսելու համար, թե ինչի վրա է հիմնված բյուջետային ուղերձի հենց սկզբից «ցայտող» լավատեսությունը։ Կառավարության 2025թ. բյուջեի նախագիծը հստակ ապացույց է, որ իշխանությունը շարունակում է ապրել իրականությունից հեռու՝ փոխանակ բախվի տնտեսական և քաղաքական իրական խնդիրներին։ Փաստացի, մեր երկրի ղեկավարությունը կրկին ցույց է տալիս, որ հույսը դրել է օդում կախված հրաշքների վրա։ Եվ, մինչ իշխանությունը թաքնվում է իր լավատեսության ետևում, ժողովուրդը շարունակում է զգալ իրական սոցիալական ծանրաբեռնվածությունը:

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ
168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>